00:00 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ЕЭК

Տիգրան Սարգսյանը ստիպված կլինի ԵՏՄ-ն դուրս բերել լճացումից

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Երբ այս տարվա փետրվարի սկզբին Վիկտոր Խրիստենկոն հրաժարվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, հարցականի տակ դրվեց այս գործադիր մարմնի մեթոդների փոփոխությունների հարցը։

Ինոկենտի Ադյասով, Sputnik

Հետխորհրդային տարածքի այդ ամենաառաջադեմ ինտեգրացիոն նախագծերից մեկը վերջին տարիներին ստվերի տակ է անցել, թեև շատ մեծ ներուժ ուներ։

ԵՏՀ-ի նոր նախագահը` Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պետք է ուղիներ որոնի, որոնք թույլ կտան ԵՏՄ-ն դուրս բերել որոշակի լճացումից։

Ի՞նչը կարող է առավելություն դառնալ նրա աշխատանքում

Աշխատու՞մ են արդյոք միասնական տարածությունները

ԵՏՄ տնտեսական հիմքը ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ոլորտների առաջխաղացման միասնական տարածքն է։

Տնտեսական ճգնաժամի մեկնարկից ի վեր (իսկ այն շոշափել է ԵՏՄ բոլոր երկրները) միության անդամ երկրները փորձում են իրենց ներքին շուկան հրապարակավ կամ գաղտնի փակել ներկրումից, ներառյալ՝ ներկրումը ԵՏՄ-ից։

Շատերը հիշում են ղազախական բիզնեսի փորձերը, որոնք ուղղված էին շուկան ռուսական ավելի էժան ապրանքներից հեռու պահելուն (դա տեղի ունեցավ մինչև տենգեի արժեզրկումը՝ ռուսական ռուբլու ավելի վաղ զանգվածային արժեզրկման պատճառով)։ Շատ հարցեր կան նաև ապրանքները Բելառուսի տարածքից Ռուսաստան առաքելու առումով

Ընդ որում՝ բելառուսական կողմը բողոքում է, որ ռուսական մարմինները թույլ չեն տալիս իրենց շուկա ներկրել ոչ միայն այն արտադրանքը, որ Բելառուսի տարածք է մտնում տարանցիկ ճանապարհով, այլ նաև անմիջականորեն Բելառուսում արտադրված ապրանքները, մասնավորապես՝ պանրի տեսականին։

Մինսկը գանգատվում է, որ ֆիտոսանիտարական հավաստագրերը, որոնք տրվել են ԵՏՄ յուրաքանչյուր երկրում, գործում են տնտեսական միության ողջ տարածքում։ Եվ բելառուսական կողմը պատրաստ է դիմել ԵՏՀ` ՌԴ-ի հետ իր վեճում աջակցություն ստանալու համար (ինչպես հայտնի է, այդ վերազգային մարմնի որոշումը գերակա է անդամ երկրների ներքին որոշումների նկատմամբ)։

Այնպես որ Տիգրան Սարգսյանն իսկույն կարող է հայտնվել բարդ իրավիճակում։ Նրա հավասարկշռված և իրավաբանորեն հիմնավորված որոշումները կարող են լրջորեն բարձրացնել ԵՏՀ-ի հեղինակությունն ու կարգավիճակը։

ԵՏՄ գործադիր մարմի աշխատանքի երկրորդ առավելությունն այն տնտեսական նախագծերի և որոշումների որոնումն է, որոնք կարող են արագ մուլտիպլիտակատիվ արդյունք ունենալ անդամ երկրների մասնակիցների համար և օգնել լրացուցիչ ներքին պահանջարկ ստեղծել ինտեգրացիոն միավորման մեջ։

Պարզ ասած` ԵՏՀ-ին պետք են մասշտաբային նախագծեր, բայց դրանք պետք է չափազանց մտածված լինեն տնտեսական տեսանկյունից։

ԵՏՀ-ի նոր կազմի առաջնահերթությունն է ցուցակ մշակել նման նախագծերի համար և ներկայացնել այն ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հաստատմանը։ Այդ նախագծերի իրագործումը հնարավոր կլինի միայն ինտեգրացիոն միավորման ներսում կապիտալի ազատ տեղաշարժի պայմաններում, այնպես որ իրական միասնական տարածությունների առկայության մասին հարցն արդիական է նաև այս դեպքում։

Տրանսպորտը և էներգետիկան ԵՏՀ օրակարգում

ԵՏՀ նախագահի պաշտոնում Տիգրան Սարգսյանի նշանակումը գրեթե համընկավ այն տրանսպորտային վեճի հետ, որը Ռուսաստանն ուներ նախ Լեհաստանի, իսկ հետո Ուկրաինայի հետ։ Բայց Ռուսաստանը միակը չէ, որին առնչվում է այդ տարաձայնությունը. բեռները փոխադրվում էին Բելառուսի տարածքով երկու ուղղությամբ, և հաճախ եվրոպական ապրանքների առաքման վերջին կետը ԵՏՄ անդամներ էին` Ղազախստանը կամ Ղրղզստանը։

Այնպես որ տրանսպորտային ճգնաժամը շոշափում է բոլոր անդամ երկրների շահերը, և Ռուսաստանի վարչապետը չէր կարող ԵՏՀ նոր ղեկավարի հետ հանդիպման ժամանակ չբարձրացնել այդ թեման։

Այս իրավիճակում լարվածությունը կարող էր թուլացնել Բելառուսը` ապահովելով ռուսական բեռանատար մեքենաների արագացված անցումը բելառուսա-լիտվական սահմանով և լոգիստիկ ծառայություններ տրամադրել ռուսական բեռնափոխադրանողներին։

Երևում է` առաջիկա ամիսներին տրանսպորտային ճգնաժամը կկարգավորվի։ Բայց ԵՏՀ-ի առջև, միևնույնն է, ծառացած է մնում այն հարցը, թե ինչպես օգտագործել ԵՏՀ-ի հզորագույն տարանցիկ ներուժը։

Այդ թեման բազմաթիվ անգամներ արծարծվել է, բայց այդպես էլ չի մշակվել ինտեգրացիոն միավորման տարանցիկ հնարավորությունների օգտագործման իրական «ճանապարհային քարտեզը»։

Ղազախստանը, որը ԵՏՄ-ում նախագահում է 2016թ.-ին, ցանկանում է հատուկ ուշադրություն դարձնել միավորման ներսում գազի միասնական շուկայի ձևավորմանը։

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ Դանիլ Իբրաևը, ներկայացնելով գազյի շուկայի հայեցակարգի նախագիծը, նշել է, որ փաստաթուղթը մշակվել է ԵՏՄ մասին պայմանագրին համապատասխան։ Պայմանագրի համաձայն՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նպատակներով նախատեսվում է 2016թ.-ին համապատասխան հայեցակարգ մշակել և հաստատել, իսկ մինչև 2018թ.-ի հունվարի 1-ը մշակել միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը։ Այնուհետև միության երկրները միջազգային պայմանագիր կկնքեն ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին և կապահովեն, որպեսզի այն ուժի մեջ մտնի 2025թ.-ի հունվարի 1-ից ոչ ուշ։

«Ըստ էության, մենք առաջին անգամ ելք կունենանք դեպի մրցակցային շուկա և կունենանք այնպիսի յուրահատուկ ապրանքի վաճառքի շուկայական սկզբունքներ, ինչպիսին գազն է։ Դա հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք, որ հայեցակարգի դրույթների հետ համաձայնել են գազային շուկայի հիմնական խաղացողները և կարգավորիչները, ինչը հաստատում է վերազգային մակարդակում գործողությունների ուղղության ճշտությունը»,- նշել է Իբրաևը։

Փաստաթուղթը Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի կողմից հաստատվելուց հետո (ամսաթիվն առայժն անհայտ է) դրա հիման վրա կմշակվի գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիր, որով նախատեսում է մինչև 2024թ.-ի հունվարի 1-ը իրականացնել այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են.

— ԵՏՄ երկրներում լիարժեք բորսային շուկաների ձևավորում,

— ընդհանուր շուկայում բորսային առևտրի կազմակերպման փորձնական նախագծերի իրագործում,

— փոխադարձ առևտրի կանոնների մշակում, այդ թվում՝ գազատրանսպորտային համակարգերի հասանելության միասնական կանոնների,

— շուկայի մասնակիցների միջև տեղեկատվական փոխանակման համակարգի ստեղծում:

Գազի ընդհանուր շուկայի լիարժեք գործարկման նախաձեռնությունը չափազանց պահանջված է Եվրամիությունում գազի շուկայի նախատեսվող սահմանի ֆոնին (դա նաև երրորդ էներգափաթեթի ակտիվ ներմուծումն է և ԱՄՆ-ից թերթաքարային գազի ներկրման հնարավորությունը, Նորվեգիայի կտրուկ ակտիվացումը` որպես գազի այլընտրանքային առաքող, ինչպես նաև Իրանի հետ էներգետիկ հարաբերություններն արմատապես ընդլայնելու ԵՄ ցանկությունը)։

Հավանաբար ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի հայեցակարգի մշակումն առաջին անգամ փորձում է մեկ քայլ առաջ անցնել։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

 

 

 

Գլխավոր թեմաներ