03:09 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Точка быстрого питания

Էժանացած ալյուրով Հայաստանում թանկ հաց է արտադրվում

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
70 0 0

Հայաստանում ալյուրի գինը նվազել է, մինչդեռ հացի գինը` ոչ։ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կառավարության նիստում ներկայացրեց հացի արտադրության ոլորտում կատարված ուսումնասիրությունները

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի-Sputnik. 2015 թվականի ընթացքում ալյուրի գինը Հայաստանում նվազել է 30 տոկոսով, իսկ հացի գինը` 9-10 տոկոսով, ներկայացրեց Արտակ Շաբոյանը։ Նա գների նվազումը կապեց ռուսական ռուբլու փոխարժեքի հետ։

«Ալյուրը մեծ չափերով Հայաստան է ներմուծվում Ռուսաստանից։ Ռուսական ռուբլու փոխարժեքի արժեզրկմամբ պայմանավորված` ալյուրի գները մեծապես նվազել են։ Դա մի մասով է անդրադարձել հացի գնի վրա»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Արտակ Շաբոյանն ավելացրեց նաև, որ հացի գները չեն իջնում գազի և էլեկտրաներգիայի սակագների պատճառով։

«Էլեկտրաէներգիայի գնի թանկացումն ազդել է հացի գնի վրա, մեկ կգ հացի հաշվարկով` 25.4 տոկոսով, իսկ գազինը` 7.9 տոկոսով։ Այս երկու գործոններն ազդել են հացի գնի վրա»,-ասաց Շաբոյանը։

 

 

Գլխավոր թեմաներ