11:25 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Арман Манарян

Արման Մանարյան. հիշողություն և մոռացություն

Aravot
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կարեն Ավետիսյան
13710

Փետրվարի 18-ին կյանքից հեռացավ հայկական կինոյի մեծերից մեկը` ռեժիսոր Արման Մանարյանը։ Նա հայտնի է «Տժվժիկ», «Հեղնար աղբյուր», «Պաղտասար աղբար», «Կարինե», «Ընկեր Փանջունի» և «Սասնա ծռեր» ֆիլմերով։ Իհարկե, մի շարք ԶԼՄ–ներ մահախոսականներ հրապարակեցին։ Սակայն կյանքի օրոք նրան մոռացության էին մատնել

Ողջ կյանքի ընթացքում վարպետի կողքին է եղել նրա ընկերն ու հայ կինոյի ականավոր գործիչներից մեկը` օպերատոր Լևոն Աթայանցը, ով խոսեց անվանի արվեստագետի մասին։

Մահացել է մի մարդ, ում կյանքի ընթացքում ոչ ոք չէր հիշում, իսկ նա կենդանի դասական էր, բայց նրան անգամ համալսարան չէին հրավիրում։ Ես դա խայտառակություն եմ համարում։ Մոռացել էին այն մասին, որ հենց Մանարյանն է նկարահանել «Տժվժիկ» ֆիլմը, որը խթան դարձավ հայկական կինոյի զարգացման համար։

Ինչպե՞ս կարելի է իմանալ ու սիրել այդ ֆիլմը ու միաժամանակ այդպես մոռացության մատնել այն ստեղծողին։ Եվ ինչու՞ միայն «Տժվժիկը», իսկ «Կարինե՞ն»։ Այսօր ոչ ոք չի հիշում այն մասին, որ «Կարինեն» դարձավ, կարելի է ասել, խորհրդային առաջին մյուզիքլը։

Նա հրաշալի հասկանում էր երաժշտությունը, առաջին մասնագիտությունը կոնսերավատորիայում էր ստացել և վերջում ցանկանում էր ևս մեկ անգամ այդ երաժշտությանն անդրադառնալ, սակայն այս անգամ ոչ թե կատակերգական, այլ դասական ժանրում։

Հիմա այն ժամանակն է, երբ ռեժիսորները քծնում են իշխանություններին ու իրենց կեղծավորությամբ գումար շորթում կինո նկարելու համար։ Իսկ Մանարյանի նմանները մոռացության են մատնվում։ Զարմանալու ոչինչ չկա։ Սա առաջին դեպքը չէ… Դմիտրի Քյոսայանցը` մեր հրաշալի ռեժիսորներից մեկը, նույնպես նման ճակատագրի արժանացավ։ Նրան նույնիսկ հետմահու չպարգևատրեցին։ Նա ոչ ոքի պետք չէր։

Ու եթե նա պրոբլեմատիկ անձնավորություն լիներ, կարելի էր ամեն ինչ դրա վրա բարդել, սակայն նա, ընդհակառակը, հանգիստ, չափազանց բարի մարդ էր, ով սիրում էր երեխաներին ու փողոցում շոյում կատուներին։

Մանարյանի վերջին ստեղծագործությունը` «Սասնա ծռեր» անիմացիոն ֆիլմը, 5-8 տարի նկարահանվեց։ Այն ժամանակ համակարգչային տեխնոլոգիաներ չկային, ու ամեն ինչ թղթի վրա էր արվում։

Մեկ թուղթն էր վերջանում, մեկ` նկարիչը փոխվում, մեկ սարքերն էին փչանում։ Բայց նա այնքան բարի էր, որ չէր բողոքում, հասկանում էր, որ ժամանակն է այդպիսին, իսկ հիմա նրան են մոռացել։ Ժամանակն է այդպիսին…

 

 

 

Գլխավոր թեմաներ