00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երիտասարդ Թումանյանն ու թատերասեր Թիֆլիսը

© Sputnik / Владимир Вяткин / Անցնել մեդիապահոցДом музей армянского поэта Туманяна
Дом музей армянского поэта Туманяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր հայ մեծ գրող ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Թիֆլիսում նրա կյանքի ու գործունեության մասին Sputnik Արմենիա թղթակցի հետ զրույցում պատմեց Թումանյանի տուն–թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հովհաննես Թումանյանի ուսումնառության տարիները կապված են Թիֆլիսի հետ։ Լոռուց Թիֆլիս տեղափոխված պատանին ընդունվեց Ներսիսյան դպրոց։ Թումանյանը շատ էր սիրում թատրոն ու երազում էր հանդիպել մեծ դերասան Պետրոս Ադամյանին, ով խաղում էր Կոստանդնուպոլսում, սակայն հյուրախաղերով հաճախ էր լինում Թիֆլիսում։

Մի անգամ բախտը ժպտաց Թումանյանին. Ադամյանը Թիֆլիսում պետք է Եղիշեի դերը տաներ «Վարդան Մամիկոնյան» ներկայացման մեջ։ Թումանյանը կարողանում է սպանված զինվորի դեր ստանալ։ Նրան հագցնում են, պառկեցնում բեմի վրա, վարագույրը բացվում է, բեմ է դուրս գալիս Պետրոս Ադամյանը։

Թումանյանն այնքան էր ուզում տեսնել Ադամյանին, որ մի փոքր գլուխը վեր է բարձրացնում, անհաջող կերպով թուքը կուլ տալիս ու սկսում հազալ։ Ավելի ուշ նա գրեց.

«Ես ցնցվում եմ ամբողջ մարմնով, ինձ հետ շարժվում ու ճռճռում է ամբողջ դեկորացիան, բոլոր տախտակներն ու կտավները, այսինքն` բոլոր սարերն ու ժայռերը, և հակառակի նման էն ամենահանդիսավոր րոպեին, թատրոնի խորին լռության մեջ: Թատրոնում ընդհանուր ծիծաղ բարձրացավ»։

Ու ներկայացումից անմիջապես հետո Թումանյանն արագ հեռանում է թատրոնից։ Հետո նրան պատմում են, որ Ադամյանը ծիծաղով է հիշում այդ դեպքը և ուզում է ծանոթանալ անհաջող դերասանի հետ։ Հանդիպում են, Ադամյանը նրան դիմավորում է ժպիտով։ Այդ օրվանից նրանք լավ ընկերներ են դառնում։

© tbilisifotoՀին Թիֆլիս
Старый Тифлис - Sputnik Արմենիա
Հին Թիֆլիս

Սեր, որը քահանայության էր տանում

19 տարեկան էր, երբ որոշեց ամուսնանալ։ Հարսնացուի խորթ հայրը պայման դրեց` հարսանիք կլինի, եթե Թումանյանը քահանա դառնա։

Ինքնամոռաց սիրահարված Թումանյանը համաձայնում է ու ստորագրում ամուսնական պայմանագիրը` պարտավորվելով կատարել պահանջը։

Հարսանիքից հետո Հովհաննեսը Թիֆլիսի հայկական եկեղեցիներում` Նորաշենում, Մուղնիում, Վանքում դառնում է քահանայի օգնական։ Սակայն այդպես էլ չի կարողանում կատարել քահանա դառնալու իր խոստումը։ Եվ վերադառնում է ստեղծագործական գործունեությանը։

Թումանյանը` զինվոր

Ուսանողական տարիներին Ներսիսյան դպրոցում Թումանյանն ակտիվ զբաղվում էր քաղաքական գործունեությամբ, գաղտնի միությունների անդամ էր։ Այդ միությունների նպատակը Արևելյան ու Արևմտյան Հայաստանում հայկական ինքնագիտակցության պահպանումն էր։

Ճակատագրի բերումով Թումանյանը մի անգամ փրկվեց մահից։ 1887-1888 թվականներն էին, երբ ուսանող Ալեքսանդր Գոլոշյանի ղեկավարությամբ Լազարյան ճեմարանի գաղտնի խմբերից մեկը որոշեց գնալ Արևմտյան Հայաստան` այն ազատագրելու։ Թումանյանը, բարեբախտաբար, հիվանդության պատճառով մնաց Թիֆլիսում։ Բարեբախտաբար, որովհետև ճանապարհին բոլորը զոհվեցին։

Ազգային-ազատագրական ոգին Թումանյանին ոչ միայն գեներով էր փոխանցվել (նրա նախնիները ռուսական կայսերական բանակի զինծառայողներ էին)։ Հայրենիքի նկատմամբ սեր ու հայրենասիրություն Ներսիսյան դպրոցում ուսանելու տարիներին նրա մեջ սերմանել է պատմության ուսուցիչ, գրող Ծերենցը:

© Sputnik / РИА Новости / Անցնել մեդիապահոցՀովհաննես Թումանյան
Армянский поэт Туманян - Sputnik Արմենիա
Հովհաննես Թումանյան

Գաղտնի հանդիպում Էջմիածնում

Համիդյան ջարդերի ժամանակ` 1894-1896 թվականներին, երբ շուրջ 300 հազար հայ սպանվեց, Թումանյանը Թիֆլիսից գաղտնի Էջմիածին է գնում` Ամենայն Հայոց կաթողիկոսի` Խրիմյան Հայրիկի հետ հանդիպելու։ Նա ուզում էր հասկանալ` ինչպես կարելի է օգնել գաղթականներին ու կանխել ցեղասպանությունը։

1914-1915 թվականներին Թումանյանն իր որդիների հետ երկու անգամ գնում է Արևմտյան Հայաստան։ Նա մեծ դեր ունեցավ նաև 1918 թվականի Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ։
1905-1906 թվականներին հայերի ու թաթարների, թուրքերի բախման ժամանակ նա, սպիտակ դրոշը ձեռքին, փորձում էր հաշտեցնել հարևան ժողովուրդներին։

Նա այրում էր սեփական ստեղծագործությունները

Նրան դուր չէին գալիս սեփական ստեղծագործությունները, ու եթե չլիներ գրող Ղազարոս Աղայանը, Թումանյանը չէր սկսի գրել։ Նույնիսկ հասուն տարիքում Թումանյանը բուխարում այրեց մի շարք ստեղծագործություններ ու պատգամեց երեխաներին, որ եթե անավարտ ստեղծագործություններ գտնեն, ոչնչացնեն դրանք։

Ինչպես Աղայանն ու Պերճ Պռոշյանն էին սատարում Թումանյանին, այնպես էլ Թումանյանն էր ժամանակին ոգեշնչում և աջակցում բանաստեղծ Վահան Տերյանին։

Նա շատ ընկերներ ուներ` գրողներ Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան, Ավետիք Իսահակյան, բանկիր Փիլիպոս Վարդազարյան, դրամատուրգ Արիստակես Զարգարյան և ուրիշներ։
Նրանք հասկանում էին Թումանյանի մեծությունն ու անում ամեն
ինչ` նրան օգնելու համար։

Նամակներից մեկում Թումանյանը գրում է Փիլիպոսին. «Դու այնպես ես ինձ գումար տալիս, կարծես պարտք ես ինձ»։ Փիլիպոսն այդպես էլ համարում էր, որ պարտք է Թումանյանին։

Սերը Շեքսպիրի հանդեպ

Նա աստվածացնում էր Շեքսպիրին ու երազում էր դրամատուրգ դառնալ, նույնիսկ դրամա գրելու փորձեր է արել։ Ավելի ուշ խոստովանել է, որ Շեքսպիրի նման չէր ստացվում, դրա համար էլ պատռել է ձեռագրերն ու նետել բուխարու մեջ։

Շատ դժվար է հասկանալ` ով էր Թումանյանն իրականում, քանի որ նրա մեջ տիեզերքն էր ամփոփված. այնտեղ էր մարդ-հանճարը, գրող-հանճարը, խաղաղասեր- հանճարը։

 

Լրահոս
0