00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան. պապից թոռ կամ ինչպես են կադետները լեզուներ ուսումնասիրում

© Sputnik / Асатур Есаянц Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА получили в дар учебники по русскому языку
Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА получили в дар учебники по русскому языку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Գեորգի Մադաթովը` ռուսական բանակի գեներալ–լեյտենանտ, հայ իշխան Վալերիան Մադաթովի ծոռը, սիրով է հաճախում ուսումնական հաստատություն ու օտար լեզուներ սովորում

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Վարժարանի 15-ամյա սան Գեորգին Sputnik Արմենիային պատմեց, որ ինքն ու իր համակուրսեցիները հաճույքով են մի քանի լեզու ուսումնասիրում` ռուսերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն ու հունարեն։

«Ես անգլերեն եմ ուսումնասիրում, սակայն մեզնից յուրաքանչյուրն ըստ ցանկության կարող է 2-3 լեզու սովորել։ Եթե դու կոնկրետ երկրի լեզվին լավ ես տիրապետում, ապա ուսումդ այնտեղ շարունակելու հնարավորություն ունես», — ասաց Գեորգին։

Նա ավելացրեց, որ օտար լեզվի դասերը հետաքրքիր են ու բովանդակալից ։

«Ուրախ եմ, որ սովորում եմ այստեղ։ Ես այստեղ եմ ընդունվել, որպեսզի շարունակեմ մեր ընտանիքի գործը, քանի որ ես տոհմիկ զինվորականների ընտանիքից եմ։ Իմ պապը գնդապետ էր», — ավելացրեց կադետը։

© Sputnik / Асатур Есаянц Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
Кадеты военно-спортивного лицея им.Монте Мелконяна МО РА  - Sputnik Արմենիա
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

Գիրք նվիրելու օրը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները փետրվարի 19-ին` գիրք նվիրելու օրը, ռուսաց լեզվի դասագրքեր ստացան գիտության և մշակույթի Ռուսական կենտրոնից (ԳՄՌԿ)։

Ռուսական դասագրքերի փաթեթների հանդիսավոր հանձնման արարողությունը անցկացվեց վարժարանի գրադարանում։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդները, ԳՄՌԿ ներկայացուցիչներն ու այլ պաշտոնատար անձինք։

Երևանում ԳՄՌԿ տնօրենի տեղակալ Ացամազ Բիչենովը նշեց, որ այսօր` գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը, կադետները ռուսաց լեզվի դասագրքեր ու ուսումնամեթոդական գրականություն են ստանում վարժարանի գրադարանը համալրելու համար։

© Sputnik / Асатур Есаянц Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները
Представители РЦНК подарили учебники по русскому языку - Sputnik Արմենիա
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները

«Ընդհանուր առմամբ` 210 անուն գիրք։ Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում վարժարանի ղեկավարությանը ռուսաց լեզվի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար, և այն ըմբռնման համար, որ այսօր ռուսաց լեզվի ուսուցումը, ինչպես երբևէ, արդիական է Հայաստանի ու ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար», — նշեց Բիչենովը։

Նա ավելացրեց, որ անցյալ տարի ռուսաց լեզվի զարգացման դաշնային ծրագրի շրջանակում 2 մլն ռուբլի արժողությամբ դասագիրք է բաժանվել։ Բիչենովը հուսով է, որ այս տարի ծավալները կպահպանվեն։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար, գնդապետ Վիտալի Ոսկանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի դեսպանատանն ու ԳՄՌԿ-ին ռուսաց լեզվի ուսումնասիրման գործում աջակցություն ցուցաբերելու համար։

«Հաշվի առնելով այն, որ ռուսաց լեզուն հայերենից հետո մեզ համար հիմնական լեզուներից մեկն է, և մեր սաների ու շրջանավարտների շուրջ 60 տոկոսն ընդունվում է ՌԴ-ի ռազմաուսումնական հաստատություններ` հուսով ենք, որ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի և շարունակական բնույթ կկրի արդեն այլ կրթական ոլորտներում», — ասաց Ոսկանյանը։

Գիրք նվիրելու օրն անցկացնելու նախաձեռնությունն առաջացել է 2008 թվականին, գաղափարի հեղինակն է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանը։ Առաջարկը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից։

Գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ը, պատահաբար չի ընտրվել, այդ օրն է ծնվել մեծանուն գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։

© Sputnik / Асатур Есаянц Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար, գնդապետ Վիտալի Ոսկանյան
Начальник военно-спортивного лицея имени Монте Мелконяна, полковник Виталий Восканян - Sputnik Արմենիա
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավար, գնդապետ Վիտալի Ոսկանյան

 

Լրահոս
0