00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուդուկագործ. «Ամենալավ ասորին ու հայը ես եմ»

© Sputnik / Asarur YesayantsДудук
Дудук - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգությամբ ասորի Միխայիլ Սադոևը հայկական մշակույթը քարոզել է աշխարհի 30 երկրում: 68-ամյա դուդուկագործի ճանապարհային քարտեզի վրա դեռ անհամար երկրներ կան: Վարպետ Միշան վերջերս է վերադարձել Հնդկաստանից, որտեղ ներկայացրել է դուդուկի թովիչ հնչյուններն ու իր ձեռքով պատրաստած մի քանի դուդուկ նվիրել հնդիկներին:

Գոհար Սարգսյան, Sputnik.

Մեկ ասորական շեյխանա, մեկ էլ հայկական որևէ երաժշտություն կիսաձայն դնդնալով՝ վարպետ Միշան իր արհեստանոցում կյանք է տալիս հերթական դուդուկին: Մի կես ժամ էլ լարում է հայկական ծիրանափողն, ու ահա պատրաստ է այն: Գործն ավարտելուց հետո վարպետ Միշան վայելում է ամենասիրելի պահը՝ փորձում է ստեղծածը:

«Ծիրանենու տարիքը որքան մեծ է, այնքան ավելի գեղեցիկ է ստացվում դուդուկի գույնը՝ մուգ շագանակագույն: Ծիրանենին կտրելուց հետո պետք այն մոտ 6 ամիս չորացնել, բայց՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու»,- ոգևորված իր աշխատանքի նրբությունները ներկայացրեց վարպետ Միշան:

© Sputnik / Asarur YesayantsԴուդուկի պատրաստման ընթացքը
Дудук - Sputnik Արմենիա
Դուդուկի պատրաստման ընթացքը

Դուդուկի հնչյունները Միխայիլ Սադոևի ներաշխարհը փոթորկել են դեռ մանկության տարիներին: Երբ փոքրիկ տղա էր, լսում էր՝ ինչպես էր հայրը դուդուկ նվագում՝ շուրջը համախմբելով Արտաշատի Դիմիտրով գյուղի իրենց տան հարևաններին: Ազգությամբ ասորի Սադոևները դար առաջ են հաստատվել Հայաստանում: Արմատներն ամուր պահելու մասին չեն մոռացել, պահպանել են ազգային ավանդույթները: Միաժամանակ այնքան են ձուլվել հայկական մշակույթին, որ ժամանակի ընթացքում իրենք էլ չեն զգացել, թե ինչպես, բայց հայկական մշակույթի քարոզող են դարձել:

«Ես ամենալավ ասորին եմ ու ամենալավ հայը»,-հպարտությամբ ասում է վարպետ Միշան:

Տանը 7 երեխա էին, ու բոլորն էլ ընտրեցին արվեստի ուղին: Իր արհեստանոցն այսօր միջնորմով բաժանված է երկու մասի: Մի հատվածում վարպետ Միշան փողային գործիքներ է պատրաստում, իսկ մյուսում եղբայրը՝ լարային գործիքներ:

Դուդուկ - Sputnik Արմենիա
Հնչող ծիրանենին՝ դուդուկը
Սադոևը ցավով է նշում, որ իր գործը շարունակողներ այսօր քիչ կան: Ջահելները վախենում են փոշոտվելուց, կարծում է դուդուկագործը: Բայց չի էլ ժխտում, որ մի քանի սան, այնուամենայնիվ, ունի:

«20 տարեկանից դուդուկ եմ պատրաստում: Դե հաշվեք՝ քանի տարի եղավ՝ 48: Լավ դուդուկագործը պետք է զգա գործիքը: Եթե չեղար դուդուկ նվագող, հաստատ այն պատրաստել էլ չես կարողանա»,-հերթական դուդուկը պատրաստելու ընթացքում պատմեց վարպետ Միշան:

Միխայիլ Սադոևի պատրաստած դուդուկի առավելագույն արժեքը 25 հազար դրամ է, իսկ նվազագույնը՝ զրո: Վարպետ Միշան հաճախ է դուդուկ նվիրում:

© Sputnik / Asarur YesayantsՄիխայիլ Սադոևն ու նրա պատրաստած երաժշտական գործիքները
Дудук - Sputnik Արմենիա
Միխայիլ Սադոևն ու նրա պատրաստած երաժշտական գործիքները

«Դե տեսեք, մի ջահել երեխա, որ գալիս է ու ասում՝ դուդուկ եմ ուզում, բայց ունեմ 500 դրամ: Ես այդ երեխայի ձեռքից ոնց գումար վերցնեմ: Ասում եմ՝ վերցրու, նվիրում եմ քեզ»,-ժպիտով պամեց դուդուկագործը:

Վարպետը մեծ սիրով դուդուկ է նվիրում նաև այն մարդկանց, որոնց երաժշտությունը լսելով է ժամանակին սովորել նվագել:

««Ուշացած լուսանկար» արձանախմբի բացման օրը ես իմ հեղինակային զուռնան նվիրեցի Ջիվան Գասպարյանին: Զուռնան ունի 8 մատի տեղ, ես մեկն էլ էի ավելացրել: Հիմա այն վարպետի ձեռքում է»,- անթաքույց ուրախությամբ պատմեց Սադոևը:

© Sputnik / Asarur YesayantsՄշակված փայտերը շուտով դուդուկ կդառնան
Дудук - Sputnik Արմենիա
Մշակված փայտերը շուտով դուդուկ կդառնան

Մեզ հետ զրույցն ընդհատվեց Սադոևի հեռախոսի զանգով: Սաներից մեկը խնդրում էր իրեն դուդուկի 3 ատրիբուտ տալ: Վարպետը մոռացավ մեր մասին, նորից հագավ աշխատանքային համազգեստն ու անցավ գործի:

Միխայիլ Սադոևը վերջերս է վերադարձել Հնդկաստանից: Նա «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանի և գոբելենագործ Անուշ Եղիազարյանի հետ մասնակցում էր Սուրաջկունդի արհեստների 30-րդ միջազգային փառատոնին: Փառատոնի օրերին հայկական տաղավարում պատրաստվել էին հայկական երաժշտական գործիքներ, ձեռագործ ու գոբելենագործ աշխատանքներ:

Որպես անվանի դուդուկագործ վարպետ և դուդուկահար՝ վարպետ Միշան 2014 թվականին նախագահի երախտագիտության մեդալին է արժանացել:

© Sputnik / Asarur YesayantsՎարպետ Միշայի պատրաստած դուդուկը
Дудук - Sputnik Արմենիա
Վարպետ Միշայի պատրաստած դուդուկը

 

 

 

Լրահոս
0