00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուբերկուլոզը հաղթած աղջիկը. հաղթանակի ու պարտության սահմանագծին

© Личная страница в ФБМариам Давтян, победившая туберкулез
Мариам Давтян, победившая туберкулез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ընդհատումներով, բայց ավելի քան ութ ամիս տևած հիվանդանոցային, երկուսուկես տարվա ամբուլատոր բուժումն իր բոլոր բարդություններով չի թուլացրել ու հուսահատեցրել Մարիամին:

Աննա Վարդանյան, Sputnik.

Ցանկացած մարդ պետք է կարողանա իր փորձություններից ու հիվանդություններից մաքսիմալ իմաստություն քաղել,- ասում է Մարիամը: Կամքի դրսևորման դեպքում հիվանդության նկատմամբ հաղթանակը հիվանդինն է:

Մարիամը հոգեբան է, աշխատում է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում, նաև «Տուբերկուլոզը և ես» ՀԿ-ի հիմնադիրն է: Քսանհինգ տարեկան է: Արդեն յոթ տարի է՝ ինտենսիվ զբաղվում է տուբերկուլոզի դեմ պայքարով: Գրեթե ամեն բան գիտի հիվանդության մասին ու հասցրել է երկու գիտական հոդված գրել տուբերկուլոզի ու այս հիվանդությամբ տառապող մարդկանց հոգեբանության մասին:

«Ես ինքս բախվել եմ տուբերկուլոզին ու շատ դժվարին ճանապարհ եմ անցել: Ընդամենը տասնութ տարեկան աղջնակ էի, նոր կյանք էի սկսում, պատանեկությունից անցում երիտասարդության, պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի սպասումներ ու երազանքներ ունեի, բայց…. անդադար թուլություն, ջերմություն, հազ ու տարբեր տեսակի բուժզննումներ: Պարզվեց՝ վարակվել եմ տուբերկուլոզով»,- պատմում է Մարիամը:

Տուբերկուլոզն ունի կարևոր հատկություն, ընդհանրապես ցանկացած հիվանդություն պետք է ճանաչես լիովին, որպեսզի կարողանաս մտքի կառավարմամբ հաղթահարել հիվանդության հոգեծին արմատները: Ընդամենը տասնութ տարեկան օրիորդն այս համոզմամբ է հաղթահարել ծանր հիվանդությունը:

Ցանկացած հիվանդություն մարդուն չի լքում այնքան ժամանակ, մինչև չի սովորեցնում այն, ինչ նրան անհրաժեշտ է: Դեռ երկու տասնամյակը չբոլորած աղջնակն այնքան կամք է դրսևորել, որ հիվանդությունը որպես գիտելիքների դրսևորման ու գնահատման հնարավորություն է դիտել:

© Личная страница в ФБՄարիամը հաղթահարել է տուբերկուլյոզը
Мариам Давтян, победившая туберкулез  - Sputnik Արմենիա
Մարիամը հաղթահարել է տուբերկուլյոզը

 

«Հիվանդությունն ինձ համար գիտելիքներս գործնականում կիրառելու հնարավորություն էր: Ես այդ ընթացքում ուսումնասիրեցի հիվանդի հոգեբանությունը, իմ հիվանդության մասին գիտեմ ամեն ինչ: Այսօր, երբ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում աշխատում եմ հիվանդների հետ կամ պարզապես զրուցում, նրանք հավատում են ինձ, ու իմ օրինակն արդեն կազդուրում ու դյուրացնում է այդ ծանր հիվանդության բուժման ընթացքը»,- պատմում է Մարիամը:

Այո, Մարիամը շատերի համար կարող է օրինակ դառնալ և համոզիչ վկան, որ տուբերկուլոզն ամենևին էլ անբուժելի հիվանդություն չէ: Այն հնարավոր է բուժել, պարզապես պետք է հիվանդությունը ճանաչել և ախտանշանների դեպքում անմիջապես դիմել բժշկի: Իսկ հիվանդությունն արտահայտվում է թուլությամբ, բարձր ջերմությամբ, թքի մեջ արյան առկայությամբ, քրոնիկ հազով, կրծքավադակի հատվածում հաճախակի ցավերով, շնչահեղձությամբ, ուժեղ քրտնարտադրությամբ, հատկապես՝ գիշերները, և մարմնի քաշի նվազում:

© Личная страница в ФБՄարիամը հաղթահարել է տուբերկուլյոզը
Мариам Давтян со своими коллегами - Sputnik Արմենիա
Մարիամը հաղթահարել է տուբերկուլյոզը

Տուբերկուլոզը սոցիալական, բայց ոչ սոցիալապես անապահով խավի հիվանդություն է, այս հիվանդությամբ կարող է վարակվել ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից: Հիվանդության հարուցիչը փոխանցվում է օդակաթիլային եղանակով:

Առողջապահության պատասխանատուների հավաստմամբ՝ այս հիվանդության դեպքում թույլ սեռ է համարվում արական սեռը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք: Տուբերկուլոզն ի հայտ է գալիս հիմնականում 20-54 տարեկանների շրջանում: Հիվանդության տարածման համար ռիսկային խումբ են համարվում միգրանտները: 2014թ.-ի նոր դեպքերի մոտ 20%-ն են կազմում միգրանտների շրջանում արձանագրված դեպքերը:

«Մեկնելով արտագնա աշխատանքի՝ նրանք վարակվում և արդեն միջին ծանրության կամ ծանր վիճակով վերադառնում են Հայաստան արդեն գերդեղակայուն տուբերկուլոզով կամ համակցված ՄԻԱՎ-ով կամ հեպատիտ C-ով»,- ասաց Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի գիտական գծով խորհրդական Լյուբով Նիկոլայանը:

Տուբերկուլոզի բուժումը մեր երկրում իրականացվում է անվճար, անգամ այն անձանց համար, ովքեր Հայաստանի քաղաքացի չեն, բայց այդ պահին գտնվում են Հայաստանում: Առողջապահության նախարարությունը համագործակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Գլոբալ հիմնադրամի, ինչպես նաև այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ: Իրականացվող ծրագրերի արդյունքում, բացի անվճար բուժման կուրսից, հիվանդներին տրամադրվում է նաև սոցիալական փաթեթներ, որոշակի սնունդ, հիգիենայի պարագաներ, նաև տրանսպորտային ծախսերի համար գումար, քանի որ հիվանդը հիվանդանոցային բուժումից հետո մոտ երկու տարի գտնվում է ամբուլատոր հսկողության տակ:

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում արձանագրված իրավիճակի համաձայն՝ տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները մեր երկրում բարելավվել են։ Հիվանդացության մակարդակը նվազել է գրեթե կիսով չափ, իսկ մահացության ցուցանիշը` երեք անգամ: Արձանագրվել է նաև բազմադեղակայուն տուբերկուլոզի դեպքերի նվազում։ 2014 թվականին Հայաստանում գրանցվել է դեղակայուն տուբերկուլոզի 92 նոր դեպք:

Մինչև 2020 թվականը 35 տոկոսով պետք է նվազեցնել մահացությունը, 25 տոկոսով` նոր դեպքերի արձանագրումը և ապահովել բազմադեղակայուն տուբերկուլոզի համար 75 տոկոս բուժման արդյունավետությունը, վերը նշված ցուցանիշներն ԱՀԿ-ն նախատեսում է իրագործել եվրոպական տարածաշրջանում, և հատուկ այս տարածաշրջանի համար մշակվել է այս նոր ռազմավարությունը: Մեր երկրում ևս ձևավորվել է աշխատանքային խումբը, որը մշակում է Տուբերկուլոզի դեմ պայքարի 2016-2020թթ. ազգային նոր ծրագիրը: Բացի այս, հիվանդության կանխարգելման համար գործում են այլ ծրագրեր, և ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նոր կազմը: Այս կազմում այս տարի առաջին անգամ ընդգրկված է նաև հերոսը՝ Մարիամ Ավանեսովա-Դավթյանը: Մարիամն այդ հանձնաժողովում ընդգրկվել է տուբերկուլոզի դեմ բուժվող հիվանդների ընտրությամբ:

«Իմ օրինակն արդեն թերապիա է բուժման բարդ ընթացքում գտնվող մարդկանց համար»,- ասում է Մարիամը:

Ի դեպ, մայրության տոնին ընդառաջ Մարիամը պատրաստվում է մայրանալ:

 

Լրահոս
0