10:08 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ереван, Армения

Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 15 աստիճանի

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Փետրվարի 22-ից օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա հանրապետության ողջ տարածքում

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ: Փետրվարի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայպետհիդրոմետը:

Քամին կլինի արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-23-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 5-7, մնացած շրջաններում 2-3 աստիճանով: Փետրվարի 23-ին ցերեկային ժամերին Սյունիքում և Տավուշում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 17 աստիճան տաքության:

Երևանում փետրվարի 21-ին սպասվում է անձրև, 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 21-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 10-12 աստիճան տաքություն, 22-ին՝ 11-13 աստիճան, 23-ից 25-ը՝ 13-15 աստիճան տաքություն:

 

 

Գլխավոր թեմաներ