00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չքանդվող թնջու՞կ, թե՞ տաքսիստի կամակորություն

© Photo : PhotolurТакси. Ереван
Такси. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաքսու վարորդ, հասարակություն, ճանապարհային երթևեկություն, քաղաքային իշխանություն. այս թնջուկը, թվում է, երբեք էլ չի քանդվի: Տաքսիստները միշտ դժգոհ են իշխանությունից, հասարակությունը՝ տաքսիների վարորդներից, ու այսպես շարունակ: Ռադիոլսող վարորդներն իրենց խնդիրները բարձրաձայնելու համար դիմել են Sputnik Արմենիա ռադիոկայանին:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Կարմիր գծանշումները պատուհաս են դարձել վարորդների համար: Ամբողջ օրվա վաստակած գումարով տուգանքներ ենք վճարում, ասում են վարորդները ու բողոքում, որ դրան գումարվել է նաև նոր խնդիր՝ քաղաքային իշխանությունը վարորդներին չի թույլատրում կայանել այն վայրում, որտեղ կայանել են տարիներ շարունակ:

Խոսքը Հյուսիսային պողոտայում, նախկին «Մոսկվիչկա» խանութի դիմաց կայանելու մասին է: Նախկինում որևէ խնդիր չի եղել ավտոտեսչության հետ, նշանները դրված են եղել, բոլորը ներողամտաբար են մոտեցել:

«Դեկտեմբերի սկզբին սկսեցին տուգանել այդտեղ կայանելու համար: Մենք խնդրում ենք ավտոտեսչությանը, որ սուպերմարկետի մոտ մի քանի տեղ հատկացնեն ավտոմեքենայի համար»,- ասում է վարորդ Ֆելիքս Խաչատրյանը:

Նրանք շեշտում են, որ աշխատած գումարը չի բավականացնում ավտոմեքենան գազով լիցքավորելու և տուգանքը վճարելու համար: Վաստակում են օրական 7-8 հազար դրամ, իսկ որևէ կոնկրետ տեղում չկանգնելու ու քաղաքում անընդհատ պտտվելու դեպքում վաստակած գումարի մեծ մասը ծախսում են գազալցման համար:

Այլ վայրում չեն կարող կանգնել, որովհետև գործում է «էս սարն իմն է, էս ծառն իմն է» սկզբունքը:

«Մենք 3-4 տարի այդ վայրում ենք կանգնում, քաղաքի բոլոր տաքսիստներն իրենց տեղն ունեն, մեզ թույլ չեն տա զբաղեցնել ուրիշի տեղը»,- ասում են վարորդները:

Տաքսիստների բողոքը կապված է նաև Թումանյան-Տերյան խաչմերուկի հատվածում սև գծանշաններ գծելու հետ, որոնց համաձայն՝ արգելվում է այդ վայրում կանգնել: Նախկինում այդտեղ կարմիր գծանշաններ են եղել:

«Ես կարմիր գծին կանգնել եմ 3-4 րոպե, իսկ ճանապարհային ոստիկանության կանոնների համաձայն՝ տաքսիստին թույլատրվում է կանգնել մինչև 5 րոպե, դիմել եմ ավտոտեսչություն, մերժել են դիմումս՝ ասելով, որ ես խաչմերուկում խոչընդոտել եմ մյուս մեքենաների երթևեկությունը: Ես տարեկան 12 հազար դրամ վարձ եմ վճարում կարմիր գծերի համար, եթե արգելվում է, ինչու՞ են կարմիր գիծ գծել, դա հատուկ խա՞յծ է վարորդներին տուգանելու համար»,- բողոքում է տաքսու վարորդ Գեղամ Ավալյանն ու վստահեցնում, որ այնտեղ կարելի է տեղեր հատկացնել տաքսիների համար, որպեսզի գոնե երկու ավտոմեքենա կանգնի:

Sputnik Արմենիան վարորդների բողոքը ներկայացրեց Ճանապարհային ոստիկանությանը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանին զարմացրեց այն փաստը, որ խնդիրը ներկայացվել է լրատվամիջոցներին, քանի որ դրա համար պատասխանատու մարմիններ կան:

«Բազմաթիվ նման ողջամիտ առաջարկություններ են եղել թե՛ տաքսու վարորդների, թե՛ բնակիչների կողմից: Մենք քննարկել ենք, և դիմողների համար տրվել են դրական պատասխաններ: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ տրամաբանությամբ է երթևեկությունը կազմակերպված նշված վայրում, սակայն մենք պատրաստ ենք քննարկել և կարճ ժամանակում տալ համապատասխան լուծումներ: Եթե լինեն ողջամիտ առաջարկներ, որոնք կհիմնավորվեն մասնագիտական ուսումնասիրության արդյունքում, դրանք կբավարարվեն: Եթե վարորդները հայտնում են, որ կարմիր գծանշումների վրա կայանելով ստացել են վարչական ակտեր, կարծում եմ՝ նման իրավիճակ չպետք է առաջանա»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Նա նշեց, որ եղել են դեպքեր, երբ ներկանյութը մաքրվել է: Նման դեպքերում վարչական իրավախախտման որոշման վերաբերյալ որոշումները բեկանվել են:

Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի խոսքով՝ բողոքող վարորդները պետք է ներկայանան, և ներկայացված խնդիրները առարկայական քննարկման դրվեն:

Ինչ վերաբերում է Թումանյան-Տերյան հատվածում կարմիր գծանշումների վրա սև ներկանյութով ներկելուն, ապա, ըստ Խաչատրյանի, դա կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխման հետևանքով: Այսինքն այդ վայրում արդեն չի կարելի կանգնել:
Sputnik Արմենիան վարորդներին անհանգստացնող հարցերի պատասխանը ստանալու նպատակով դիմեց նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին:

«Նախկինում «Մոսկվիչկա» խանութի մոտով անցնող Հին երևանցի փողոցն ու Տերյան փողոցը երկկողմանի փողոցներ էին: Շուրջ մեկ տարի է՝ միակողմանի են դարձել, որոշակի ձևաչափային փոփոխություններ են կատարվել, և քանի որ նախկին «Մոսկվիչկա» խանութը գտնվում է շրջադարձային մասում, այդտեղ կանգնում կազմակերպել հնարավոր չէ, հենց այդ պատճառով էլ տաքսիստների համար համապատասխան կայանտեղ չի նախատեսվել»,- ասաց տրանսպորտի վարչության պետը:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ տաքսիստները «սեփականաշնորհում» են կայանատեղերը, ու մեկ ուրիշը չի կարողանում օգտվել նույն կայանատեղից, ապա տրանսպորտի վարչության պետը հիշեցրեց, որ կայանատեղերը հավասար են բոլոր տաքսիստների համար, և բոլորը իրավունք ունեն նշված տեղերում կայանել առանց որևէ արգելքի:

«Կայանատեղերի հարցը որոշվում է հետևյալ կերպ՝ քաղաքապետարանն ու ճանապարհային ոստիկանությունը համատեղ ուսումնասիրում են վայրը, այն փողոցը, որտեղ կարելի է տաքսու կայանատեղ կազմակերպել, և համապատասխան ճանապարհային տեխնիկական միջոցներով կահավորում են՝ տաքսիստներին անվճար կայանում թույլատրելու համար: Այսօր Երևանում 118 կայանտեղ կա մոտավորապես 600 տաքսի մեքենայի համար: Այնպես որ այդ կայանատեղերը բոլորի համար հավասարազոր են»,- ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Իրավասու մարմինների պատասխանները կարծես թե  սպառիչ են, քաղաքային իշխանությունը տաքսիստների հանդեպ որևէ դիտավորություն չի ունեցել, երբ փոփոխություններ է կատարել երթևեկության ձևաչափում, կայանելու համար նախատեսված վայրերն էլ կան, տաքսիստները կարող են կանգնել ուրիշ մի վայրում՝ առաջնորդվելով տրանսպորտի վարչության պետի նշած հավասարազորության սկզբունքով, սակայն իրականությունը այլ է: ճանապարհային ոստիկանությունը խախտումների համար շարունակելու է տուգանել, տաքսիստը շարունակելու է բողոքել, իսկ այդ ամենի հետևանքով, ինչպես միշտ, տուժելու է հասարակ քաղաքացին, որովհետև տաքսիստներն իրենց անթիվ-անհամար տուգանքները վճարելու համար բարձրացնում ու դեռ բարձրացնելու են իրենց ծառայության արժեքը:

Լրահոս
0