11:56 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Мгер Седракян

Լրագրողները պահանջում են պատժել իրենց «նախիր» անվանած պատգամավորին

Скриншот "Азатутюн"
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
74 0 0

Մի խումբ լրագրողներ պահանջում են պատժել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ով նրանց «նախիր» է անվանել և հայհոյել է

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Փետրվարի 23-ին ժամը 13:00-ին ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատժելու պահանջով:

Ակցիան նախաձեռնած խումբը խմբագիրներին, հասարակական կազմակերպություններին, Ազգային ժողովի պատգամավորներին, իրավապաշտպաններին և բոլոր շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցել լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց «նախիր» անվանող և հայհոյող պատգամավորին:

 

Գլխավոր թեմաներ