00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օմբուդսմենի թեկնածուի «քննությունը» հայկական խորհրդարանում

Բաժանորդագրվել
Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի միակ թեկնածուն է։ Խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովն այսօր ուսումնասիրում է նրա թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. ԱԺ հերթական նիստին Արման Թաթոյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ իր հայեցակարգային մոտեցումները և պատասխանեց պատգամավորների հարցերին:

Թաթոյանին դրական բնութագրեց Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

«Արման Թաթոյանը լուրջ, ապաքաղաքական մարդ է։ Նա երիտասարդ մասնագետ է, ով կարող է լուծել օմբուդսմենի առջև դրված խնդիրները», — ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` Հայաստանում և երկրից դուրս նրա փորձը թույլ է տալիս ենթադրել, որ նա կարող է արդյունավետ կերպով իրականացնել մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները։

Ապագա պարտականությունների կատարման վերաբերյալ իր մոտեցումները ներկայացրեց նաև Թաթոյանը։ Նա երկար և գեղեցիկ խոսեց այն մասին, որ կփորձի բարձրացնել օմբուդսմենի աշխատանքի արդյունավետությունը։

«Մարդու ազատության ու իրավունքների պաշտպանության առաքելությունը պետության համար բավական զգայուն ու կարևոր ոլորտ է։ Այն կարող է ազդեցություն ունենալ ինչպես երկրների զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանության վրա», — ասաց Թաթոյանը։

Նա ավելացրեց, որ մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը դեռ որոշակի ուղի պետք է անցնի մինչև վերջնական կայացումը։

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Թաթոյանին մեղադրեց խմբակցությունների մեջ չմտնող խորհրդարանականների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ, քանի որ նա իրենց հետ համապատասխան հանդիպումներ չի անցկացրել։

Օմբուդսմենի թեկնածուն մեղմ հերքեց մեղադրանքները` իր հարգանքը հայտնելով պատգամավորների, մասնավորապես` Մարուքյանի նկատմամբ։

Թաթոյանին հարցրեցին նաև հայտնի քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի ու այլ անձանց ձերբակալության վերաբերյալ վերաբերմունքի մասին, որոնք ընդդիմության կարծիքով` քաղբանտարկյալներ են։ Նա պատասխանեց, որ կոնկրետ գործերի մասին կարող է խոսել պաշտոնը ստանձնելուց հետո։

Галуст Саакян - Sputnik Արմենիա
Օմբուդսմենը կնշանակվի մեկ ամսվա ընթացքում
Փոխնախարարը հայտնեց, որ չի տա խոստումներ, որոնք չի կարող կատարել, այլ անելու է միայն այն, ինչ մտնելու է իր պարտականությունների մեջ։

Հայ ազգային կոնգրեսը, մասնավորապես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց, որ ինչպես չի մասնակցել թեկնածուի առաջադրմանը, այնպես էլ չի քվեարկելու նրա թեկնածության համար։

Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը խնդրեց գնահատել ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարքագիծը, որ նա դրսևորել է լրագրողների նկատմամբ, ու հարցրեց` Թաթոյանը ներկա կգտնվի՞ բողոքի ցույցին, և բացասական պատասխան ստացավ։

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը այս առիթով կատակեց` թե Հայաստանում ցուցարարներ շատ կան, իսկ Թաթոյանը պետք է ներկա լինի իր թեկնածության քվեարկմանը։

Ամբողջ քննարկման ընթացքում կարմիր գծով անցնում էր այն միտքը, որ խորհրդարանական մեծամասնության կողմից առաջադրված օմբուդսմենը չի կարող անկախ լինել ՀՀԿ-ից։

Սակայն Թաթոյանը գործի էր դրել իր ողջ պերճախոսությունը, որպեսզի համոզի պատգամավորներին, որ գործելու է քաղաքական նախասիրություններից ու համոզմունքներից դուրս։

Օմբուդսմենը, խորհրդարանի արարողակարգի համաձայն, համարվում է ընտրված, եթե նրա օգտին քվեարկել է խորհրդարանի պատգամավորների 3/5-ը կամ 79 խորհրդարանական։

 

Լրահոս
0