20:26 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Художник Минас Аветисян у себя в мастерской

Մինաս Ավետիսյան. կամուրջ ներկայի և անցյալի միջև

© Sputnik / Юрий Абрамочкин
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
45110

41 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ անվանի հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը: Նկարչի կյանքի վերջին օրերի մասին պատմում է նրա ընկեր, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

1960-ականները Հայաստանի արվեստի պատմության նոր «ոսկե դարը» դարձան: «Նոր վերածննդի» վառ ներկայացուցիչներից մեկը Մինաս Ավետիսյանն է: Նա ստեղծել է շուրջ 500 կտավ, 20 մեծ որմնանկար և տասնյակ թատերական ներկայացումների նախագծեր: Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցրել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ:

Ավետիսյանի կյանքն ընդհատվեց Երևանում 1975թ.-ի փետրվարի 24-ին:

Картина Минаса Аветисяна В мастерской
А. Свердлов
Մինաս Ավետիսյան, «Արվեստանոցում»

Ղազանչյանը պատմում է, որ Մինասը ցանկանում էր  ավտոմեքենա ձեռք բերել, որը ճակատագրական դեր խաղաց նրա կյանքում:

— Ես պատրաստվում եմ մեքենա գնել,- ասաց Մինասը՝ նստելով տաքսի:

— Օհ, բայց մեքենա վարելը դժվար է, դու կարո՞ղ ես,- հարցրի ես:

— Դե, մեքենա վարելն ավելի դժվար չէ, քան նկարելը,- ասաց Մինասը և մեկնեց Ջաջուռ:

Իսկ 1975թ.-ի փետրվարի 24-ին Մինասը Գյումրիից մեկնեց Երևան և այլևս չվերադարձավ: Երեկո էր, հիշում եմ՝ ինչպես էր Մինասը պատրաստվում ճանապարհ ընկնել և նստեց իր ավտոմեքենան: Ես ու Խաչիկ Պարոնյանը խնդրեցինք Մինասին սպասել մինչև առավոտ, բայց նա շտապում էր: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պետք է բեմադրվեր նրա ներկայացումը: Դա պրեմիերա չէր, բայց կարևոր իրադարձություն էր, քանի որ շատ հյուրեր էին լինելու արտասահմանից: Այդ չարաբաստիկ օրը ներկայացումից հետո էլ տեղի ունեցավ ողբերգությունը: Մինասը կորցրել էր մեքենայի կառավարումը, այն հայտնվել էր մայթեզրին: Մինասը մահացել էր:

Ամեն ինչ սկսվեց Գյումրիում

Այն ժամանակ ես Լենինականի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էի: Մենք որոշել էինք բեմադրել Շեքսպիրի «Համլետը»: Որպես նկարիչ` հրավիրել էինք Մինաս Ավետիսյանին, իսկ կոմպոզիտորը Տիգրան Մանսուրյանն էր: Գյումրիում պրեմիերային մնացել էր երեք օր: Տիգրանը երաժշտություն էր գրում, Մինասը ցուցումներ էր տալիս բեմական հագուստի և դեկորների վերաբերյալ:

Կարճ ժամանակահատվածում բոլորը հասցրել էին նրան սիրել, իսկ նա իր հերթին հասցրել էր բոլորին նկարել: Հիշողությամբ: Շուտով Մինասն այլևս մեզ հետ չէր, չկայացավ նաև «Համլետը»: Չէ՞ որ նրա մահվան լուրը ցնցեց բոլորին…

Կամուրջ ներկայի և անցյալի միջև

Մինասի հետ ծանոթ մարդիկ զգում էին այդ օժտված մարդու աուրան: Շատերը գալիս էին նրա հետ զրուցելու, նրա տաղանդի մասին նյութ գրելու, և նա բոլորի հետ նույնքան մարդկային էր ու հասարակ: Մինչև նրա վերջին օրերը մենք զգացել ենք նրա մեծությունը, հզորությունը, վեհանձնությունը, միաժամանակ նա հանգիստ և խաղաղ բնավորություն ուներ:

Մինաս Ավետիսյանի վրձնին է պատկանում շուրջ 500 կտավ, 20 մեծ որմնանկար և տասնյակ թատերական ներկայացումների նախագծեր: Նրա արվեստը պատվավոր տեղ է զբաղեցրել համաշխարհային գեղանկարչության պատմության մեջ:

Картина Девушка у окна
© Sputnik / А. Экекян
Մինաս Ավետիսյան, «Աղջիկը պատուհանի մոտ»

 

 

 

Գլխավոր թեմաներ