00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական նռան գույնը կամ նախաճաշ բրիտանական ձևով

© Sputnik / Арам Нерсесян Саймон Уилкинсон
Саймон Уилкинсон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիացի ռեժիսոր ու երաժիշտ Սայմոն Ուիլկինսոնը Երևանում անցկացվող բրիտանական ֆիլմերի փառատոնի պատվավոր հյուրն է։ Ռեժիսորի հետ կայացած երևանյան հանդիպումը զուգորդվեց Անգլիային բնորոշ անձրևային եղանակով

Անի Լիպարիտյան, Sputnik.

Մառախլապատ Լոնդոնին բնորոշ անձրևի կտկտոցի տակ Սայմոնը խոսեց Փարաջանովի ու Հայոց ցեղասպանության մասին։
Նա առաջին անգամ է Հայաստանում և խոստովանում է, որ տեղի բնակիչներն անչափ բարի են, ընկերասեր ու գեղեցիկ։ Ռեժիսորն արդեն հասցրել է սեփական կարծիքը կազմել հայկական կինեմատոգրաֆի մասին։

«Անցյալ տարի մենք ընկերներով դիտեցինք Փարաջանովի «Նռան գույնը»։ Ֆիլմը ողջ աշխարհում է հայտնի։ Այս տարի Հայաստան ժամանելուն պես ես գնացի Փարաջանովի թանգարան. ուզում էի ավելի լավ ճանաչել նրան», —Sputnik Արմենիային թղթակցին ասաց Ուիլկինսոնը։

Սայմոնը պատմեց, թե ինչ տպավորություններ է ստացել Հայոց ցեղասպանության թանգարան կատարած այցից, որքան է նրան զարմացրել տեսածը։ Հայաստան գալուց առաջ մի շարք նյութեր է կարդացել

Հայոց ցեղասպանության մասին։

«Գիտեմ, որ կան երկրներ, այդ թվում Մեծ Բրիտանիան, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Եվ երբ ես սկսեցի թերթել Հայոց ցեղասպանության էջերը, հասկացա, որ հենց իմ երկիրը պետք է ճանաչի ցեղասպանությունը», — ասաց ռեժիսորը։

Երկրի պատմությունն ուսումնասիրելիս բոլորովին այլ պատկերացում էր ստացել։ Հայաստան կատարած այցը փոխեց պատկերացումները։ Խոստովանեց, որ այն, ինչ տեսավ Հայաստանում, բացարձակ անսպասելի էր իր համար, քանի որ այստեղ երիտասարդների համար ամենաանիրական ու հեռանկարային պայմաններ են ստեղծվել։

«Իմ առաջին արձագանքն այն էր, որ մեր երկրում նման հնարավորություններ չկան», — ասաց նա` խոսելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասին, որտեղ և անցկացվում էր մամուլի ասուլիսը։

«Խորանարդ» ֆիլմը

Սայմոն Ուիլկինսոնը բրիտանական ֆիլմերի փառատոնի պատվավոր հյուրն է։ Փառատոնը Հայաստանում արդեն 14-րդ անգամ է անցկացվում։ Այս տարի փառատոնն անցկացվում է «Լավագույնը Բրիտանիայից» կարգախոսով։

Փառատոնի շրջանակում բրիտանացի ռեժիսորը հայ հանդիսատեսի դատին կհանձնի «Խորանարդ» ֆիլմը, որը վիրտուալ իրականության յուրօրինակ փորձ է։
Ռեժիսորի պատկերացմամբ` երաժշտությունն ու կինեմատոգրաֆը լրացնում են միմյանց։

«Ես իմ կարիերան սկսեցի որպես երաժիշտ, սակայն միայն երաժշտությունը ինձ չէր բավականացնում։ Ես երաժշտություն եմ գրում, կիթառ եմ նվագում, էլեկտրոնային երաժշտություն եմ ստեղծում։ Հետո սկսեցի զբաղվել ֆիլմ արտադրելով` օգտագործելով երաժշտությունը։ Ավելի ուշ միավորեցի երաժշտությունն ու ֆիլմը, սակայն կրկին ինչ-որ բան պակասում էր», — պատմեց Սայմոնը։

Ի վերջո, տրանսմեդիա ոճում աշխատող ռեժիսորը որոշեց կիրառել աուդիո-վիզուալ մեթոդները, ինստալյացիան, վիրտուալ իրականությունը` էլեկտրոնային երաժշտությունն օգտագործելով առցանց և բեմադրական հաղորդակցման մեթոդները։ Սայմոնը հաճախ է այս ամենը խառնում իրար։

«Աշխարհը յուրօրինակ է։ Ես որոշեցի այնպիսի ֆիլմեր ստեղծել, որոնցում կմիախառնվեն իրականությունն ու գեղարվեստական ֆիլմը։ Ինձ դուր են գալիս այնպիսի ֆիլմերը, որոնցում դերասանները զրուցում են հեռուստադիտողի հետ, իսկ հետո մտնում են կինոթատրոն ու սկսում են իրականում խոսել մարդկանց հետ», — ասաց նա։

«Խորանարդ» ֆիլմը նվիրված է ամենաառեղծվածային պատմություններից մեկին`Խորհրդային Միության տարիներին այսպես կոչված Դյատլովի խմբի (Դյատլովը խմբի ղեկավարն էր) վախճանին։ Առեղծվածային կերպով մահացած 9 զբոսաշրջիկների խումբը բաղկացած էր ուսանողներից։ Ֆիլմը ստեղծվել է ութ նամակի հիման վրա, որոնք դահուկորդ ուսանողները գրել են իրենց հարազատներին։
Հյուսիսային Ուրալի լեռնանցքներից մեկում տեղի ունեցած առեղծվածային դեպքից 57 տարի է անցել, սակայն նրանց մահվան պատճառն այդպես էլ չի բացահայտվել։

 

 

Լրահոս
0