00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գրիգոր Գրիգորյան. «Սպորտում հաղթանակն ու պարտությունը կողք կողքի են»

© Хачик ЧахоянԱզատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքական - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 23-ին մեկնեց Բելառուսի Ստայկի քաղաք, որտեղ ավարտին կհասցնի Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլը: Հայաստանի հավաքականի փորձառու ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը, որը հանդես կգա 74կգ քաշային կարգում, ուսումնամարզական հավաքի մեկնելուց առաջ Sputnik Արմենիային պատմել է իր նպատակների մասին:

Խաչիկ Չախոյան, Sputnik.

Չնայած մրցաշարը օլիմպիական վարկանիշային չէ, որոշ քաշային կարգերում սպասվում է անզիջում պայքար:

-Գրիգոր, ազատ ոճայինները դեռևս օլիմպիական մեկ վարկանիշ ունեն, իսկ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային մրցաշար չէ: Դա նշանակում է, որ ըմբիշների մոտեցումն էլ այլ է:

— Իհարկե, կարևորն օլիմպիական վարկանիշ նվաճելն է: Բայց Եվրոպայի առաջնությունն էլ շատ կարևոր մրցաշար է: Բոլոր դեպքերում աշխարհամասի չեմպիոնի կոչումն է վիճարկվում: Գումարած այս ամենին՝ մարզավիճակը բարելավելու հնարավորություն: Միշտ էլ գորգ դուրս գալուց առաջ մտածում ես հաղթանակի մասին, այնպես որ այդ առումով բացառություն չէ այս մրցաշարը:

-Եվրոպայի 2014 թվականի առաջնությունում դու արծաթե մեդալ նվաճեցիր՝ պարտվելով եզրափակչում: Դա ամենատհաճն է մարզիկի համար:

— Իհարկե, կրկնակի ցավալի է պարտվել եզրափակչում: Բայց յուրաքանչյուր պարտություն ու հաղթանակ իր գինն ունի: Պարտությունները երբեք չեն անտեսվում: Հետո միշտ ուսումնասիրում եմ ու հետևություններ անում: Նույնը նաև հաղթանակներից հետո: Սպորտում հաղթանակն ու պարտությունը իրար կողքի են կանգնած:

-Ըմբշամարտում հաղթանակ տոնելու համար ըմբիշից հիմնականում ինչ է պահանջվում: Կա մի ա յլ գործոն կամ մեկ այլ մարզաձև, որն օգնում է ավելի վստահ զգալ գորգի վրա:

— Շատ գործոններ կան, որոնք իրար հետ մեկտեղ, համալիր համակարգով բերում են վերջնական հաջողության: Սառնասրտություն, ուշադրություն, տրամադրվածություն: Շատ կարևոր է հոգեբանությունը: Բացի այդ, ըմբիշների համար, իհարկե, ճկունությունը առաջնային նշանակություն ունի: Ես 12 տարի է, ինչ զբաղվում եմ ըմբշամարտով բայց մինչ այդ երեք տարի զբաղվել եմ սպորտային մարմնամարզությամբ, ու այդ մարզձևը ինձ շատ է օգնել:

-Յուրաքանչյուր գոտեմարտից առաջ ըմբիշը ցուցումներ է ստանում իր մարզչից՝ հաշվի առնելով թե ով է մրցակիցը: Իսկ գորգում լինում են գործողություններ, որոնք քո կողմից արվում են ինտուիտիվ, պարզապես իրավիճակից ելնելով:

— Անկասկած լինում են: Ինչքան էլ մարզչի հետ ծրագրավորես գոտեմարտը, միևնույն է՝ հնարավոր չէ հենց այդպես էլ անել: Ունիվերսալիզմ է պահանջվում որոշումներ կայացնելու ու դա անմիջապես իրականացնելու համար: Գոտեմարտին հետևելով՝ շատերին կարող է թվալ, որ հեշտ է ամեն ինչ մարզիկի համար: Բայց հավատացեք, որ յուրաքանչյուր գործողության, յուրաքանչյուր նետման հետևում տարիների աշխատանք կա: Դրա համար մենք միշտ շատ լուրջ ենք մոտենում մարզումներին:

-Երբեմն մարզիկները ֆավորիտ մարզաձևից բացի մեկ այլ մարզաձև էլ են սիրում: Իսկ դու բացի ըմբշամարտից քեզ որևիցե մեկ այլ մարզաձևում պատկերացնու՞մ ես:

— Անկեղծ լինեմ՝ ոչ: Ես ձգտել եմ միշտ մարզվել ազատ ոճի ըմբշամարտով և ուրախ եմ, որ այստեղ կարողանում եմ քիչ թե շատ ինձ դրսևորել: Սպորտային մարմնամարզությունը շատ կարևոր է ըմբիշների համար: Բայց այդ մարզաձևով զբաղվել եմ ուղղակի շարժումների կոորդինացիան ու ճկունությունը լավ հիմքերի վրա դնելու համար: Բաղձալի նպատակս է հանդես գալ օլիմպիական խաղերում ու մեդալ վաստակել Հայաստանի համար:

Նշենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում որոշակի փոփոխությունների է ենթարկվել քաշային կարգերում: Մասնավորապես աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը հանդես է գալու 70 կգ քաշային կարգում: Բացի այդ, մեր հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն է տրվել Շամիր Աթյանին և Անդրանիկ Գալստյանին:

 

 

Լրահոս
0