12:06 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Жилой дом

Պետծառայողները կարող են բնակարան ձեռք բերել ավելի մատչելի գնով

© MKG
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6610

Ծրագրում կատարվեց փոփոխություն, որի շնորհիվ արդեն հնարավոր կլինի գնել հարդարումով կամ առանց հարդարման բնակարան

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. Հայաստանի կառավարության փետրվարի 25-ի նիստում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն առաջարկեց Պետծառայողներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրի նոր փուլի անցնել։

Նախարարը հայտնեց, որ ծրագրում առաջարկվում է փոփոխություն, որի շնորհիվ արդեն հնարավոր կլինի գնել հարդարումով կամ առանց հարդարման բնակարան։ Ընդ որում` հարդարումով բնակարանը կարժենա 310 հզ դրամ քմ համար, իսկ առանց հարդարման` ավելի մատչելի` 255 հզ դրամ մեկ քմ համար։

Կառավարությունը հաստատեց առաջարկված փոփոխությունը։

Սարգսյանը հայտնեց նաև, որ մինչ այժմ ծրագրով բնակարան է ձեռք բերել 266 ընտանիք։ Անցկացվել է մոնիտորինգ, որի արդյունքում պարզվել է, որ բնակարան ձեռք բերելու ցանկություն ունի ևս 700 ընտանիք, այս պահին առաջարկվում է 170 բնակարան։

 

Գլխավոր թեմաներ