00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը պայքարելու է մենաշնորհների դեմ

© Sputnik / PanARMENIANNetАрцвик Минасян
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էկոնոմիկային նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանն առաջին անգամ մասնակցեց կառավարության նիստին և խոսեց այն բարեփոխումների մասին, որոնք ծրագրում է իրականացնել` մենաշնորհի վերացում և կուտակային կենսաթոշակային ծրագրի դեմ պայքար։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Հայաստանի տնտեսությունը գնահատվում է որպես բլոկադային տնտեսություն, որի պայմաններում մենաշնորհային տնտեսության ստեղծումն ու ամրապնդումը շատ ավելի դյուրին է, քան կազմալուծման գործընթացը։ Այս համոզմունք ունի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։ Նա ի պաշտոնե պատրաստվում է այնպիսի քայլեր իրականացնել, որոնց միջոցով հնարավոր կլինի Հայաստանում պայքարել արմատներ ձգած մենաշնորհի դեմ։

«Սահմանադրական փոփոխություններով ամրագրված է հստակ հակամենաշնորհային քաղաքականություն։ Դա ամրագրված է նաև ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի քաղաքական համաձայնագրում, այն բխում է նաև հանրապետության նախագահի փետրվարի 12-ի ելույթից։ Իսկ դա նշանակում է, որ պետք է վերանայել քաղաքականությունը, որից պետք է բխեցնենք կոնկրետ մարմինների լիազորությունների հստակեցումը և գործիքակազմը»,-ասաց Մինասյանը։

Նախարարն ավելացրեց նաև, որ իր ղեկավարած կառույցն իրականացնելու է գործողություններ, որոնք համահունչ են լինելու Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին և նաև մեր երկրում ազատ շուկայական պայմանների ստեղծմանը։

«Լինելու են նոր մոտեցումներ և ազատ շուկայական հարաբերությունների խաղի նոր կանոններ»,-ավելացրեց Արծվիկ Մինասյանը։

Նա պատասխանեց նաև լրագրողների այն հարցին, թե նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո էլ է պայքարելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկման դեմ, Մինասյանը դրական պատասխան տվեց։ Պատգամավոր եղած ժամանակ Արծվիկ Մինասյանը քննադատում էր այդ նախագիծը։

«Իմ դիրքորոշումը չի փոխվել, որովհետև դա նաև քաղաքական ուժի դիրքորոշում է։ Կգա ժամանակ, մեր տեսակետները կբարձրացնենք»,-ասաց նախարարը։

Ըստ նրա` քաղաքական համաձայնագրում հստակ ամրագրված են տնտեսական քաղաքականության նոր ուղղությունները և հիմնական անելիքները, որոնք բխում են սահմանադրական փոփոխություններից, այն է` շուկայական սոցիալական տնտեսակարգի հաստատում։ Նշանակում է` տնտեսական քաղաքականության առկա ծրագրերը կշարունակվեն, ու դեռ նոր ծրագրեր և հիմնարար բարեփոխումների փաթեթ կմշակվի։

 

 

Լրահոս
0