01:13 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Полиция

«Գուդվինի» աշխատակցի սպանության մեջ մեղադրվողին ՌԴ-ից կարտահանձնեն Հայաստան

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
48 0 0

Կարեն Շահինյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. 2015թ.-ի դեկտեմբերի 24-ին, ժամը 11.35-ին, Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 49 շենքի 1-ին հարկում գործող բուքմեյքերական գրասենյակում հայտնաբերվել էր 1987թ.-ին ծնված Արթուր Նազարյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ պարզվել էր սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը՝ 1983թ.–ին ծնված, նախկինում դատված Կարեն Շահինյան:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել էր միջպետական հետախուզում:

Ոստիկանությունը ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և որոնողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ շարունակել է ծավալուն աշխատանքները հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ: Եվ ահա ՌԴ համապատասխան ստորաբաժանումների գործընկերների հետ համագործակցության արդյունքում՝ փետրվարի 18-ին Կարեն Շահինյանը ՌԴ Օրենբուրգի մարզի Բուզուլուկ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Ներկայում լուծվում է նրան Հայաստան արտահանձնելու հարցը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Գլխավոր թեմաներ