00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների համբերության բաժակը լցվել է

© Скриншот News.amПикет на рынке Малатиа-Себастия
Пикет на рынке Малатиа-Себастия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները բողոքում են. առավոտից նրանք փակել են Անդրանիկի փողոցն ու պահանջում են իջեցնել վարձավճարները

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի-Sputnik. Խոսակցություններ կան, որ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը կամ տոնավաճառի մյուս սեփականատերերը բարձր վարձավճարների միջոցով ուզում են այնպես անել, որ առևտրականները տոնավաճառից տեղափոխվեն Ալեքսանյանին պատկանող նորաբաց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոն, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Մալաթիա» տոնավաճառի առևտրականներից մեկը։

Նա տեղեկացրեց, որ այժմ վարձավճարը 160 հազար դրամ է, և իրենք ցանկանում են, որպեսզի այն նվազի մինչև 80 հազար դրամ։ Հարցին` թե արդյո՞ք իրենք պատրաստվում են գնալ մինչև վերջ, Sputnik Արմենիայի զրուցակիցն ասաց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները հազիվ թե մինչև վերջ պայքարեն, քանի որ կարող են ճնշումների ենթարկվել։ Բողոքի շարժումը նպատակակետին կարող են հասցնել միայն ոչ այդ համայնքի բնակիչները։

Նրա կարծիքով` մինչև վերջ գնալու կարիք նույնիսկ չկա, քանի որ առևտրականները կարող են տեղափոխվել գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ», որն անհամեմատ ավելի լավ պայմաններ է առաջարկում առևտրականների համար։

Նշենք, որ «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Մարտիրոսյանն այսօր առևտրականների հետ բանակցել էր ու համաձայնել իջեցնել վարձավճարները 20 հազար դրամով։ Բայց մի պայման էր դրել` այլևս ոչ մեկի փոխարեն հաշվապահություն չի անելու։

«Չեմ պատրաստվում այլևս ոչ մեկիդ համար վազել։ Առավել ևս, որ դրա մեջ ոչ մի բարդ բան չկա, ընդամենը պետք է հաշվեք ու ձեր առևտրի 5 տոկոսը վճարեք»,-ասել էր Սամվել Մարտիրոսյանը։
Առևտրականների այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք վարվելու, երբ «հարկայինից գան ու պահանջեն իրենց համար ցանկալի թիվ ցույց տալ», Մարտիրոսյանը պատասխանել էր, որ դա իր խնդիրը չէ։

«Ես պարբերաբար իջեցրել եմ վարձավճարները, վերջին անգամ` մոտ 5 ամիս առաջ, և պատրաստ էի նույնն անել նաև գարնան սկզբին։ Դուք իմ ընդառաջումներին պատասխանեցիք փողոց փակելով։ Շատ շնորհակալ եմ ձեզանից, բայց ուզում եմ իմանալ` ո՞վ ձեզ դրդեց փողոց փակել»,- հարցրել էր «Մալաթիա» տոնավաճառի տնօրենը։

Մի խումբ առևտրականներ բանակցությունները շարունակել էին տնօրենի սենյակում։ Լրատվամիջոցներին տոնավաճառի անվտանգության աշխատակիցները թույլ չէին տվել մուտք գործել սենյակ։

Աշխատակիցներն այդպես էլ տնօրինության հետ համաձայնության չեն եկել։ Վաղն առավոտից նրանք կրկին բողոքի ակցիա կանցկացնեն տոնավաճառի հարակից տարածքում։

 

 

Լրահոս
0