17:16 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Резьба по дереву работы мастера Арсена Паносяна

Նա շունչ էր տալիս քարին ու փայտին

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
18820

Վարպետը խաչքարեր էր պատրաստում, կոլաժներ ու բազմաշերտ պատկերներ ստեղծում քարից ու փայտից։ Sputnik Արմենիա պորտալը պատմում է վարպետ Արսեն Փանոսյանի և նրա ժառանգության մասին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Փայտի տաշեղներ, սպասք, փայտի փորագրման գործիքներ ու մարդկային ձեռքեր։ Լուսակերտում գտնվող տներից մեկում մի ժամանակ խաչքարեր և տարբեր զարդանախշերով փայտե կարասներ ու սկուտեղներ էին «կյանք առնում»։ Այսօր տանը միայն հիշողություններ են, փայտի հոտ և գործիքների ձայն: Այնպիսի տպավորություն էր` կարծես պատերը ներծծված են փայտի բույրով:

Քարից և փայտից ստեղծված արվեստի այս գործերի հեղինակը՝ Արսեն Փանոսյանը, այլևս ողջ չէ։

Работы мастера Арсена Паносяна
© Sputnik / Асатур Есаянц
Արսեն Փանոսյանի աշխատանքներից

Այժմ ընդարձակ սենյակում, որն օգտագործվում է որպես թանգարան, ցուցադրված են հայ քանդակագործի աշխատանքները: Միայն վարպետի կինն է պարբերաբար սրբում ցուցանմուշների փոշին:

«Այս գործի հանդեպ սերն ամուսնուս մոտ ծնվել է 20 տարեկանից, հենց այդ ժամանակ էլ մենք ամուսնացանք: Ողջ կյանքի ընթացքում Արսենի աշխատանքները ցուցադրվել են տարբեր քաղաքների թանգարաններում:Նա մեր երկու որդիներին սովորեցրել է կոմպոզիցիաներ ստեղծել փայտից, և նրանք այսօր զարգացնում են այդ մասնագիտությունը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Փանոսյանի կինը՝ Լյուբա տատը:

Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ պահում է ինչպես փայտի, այնպես էլ նրա ստեղծողի էներգետիկան: Այդ աշխատանքների «տարիքը» տարբեր է` 2 ամսականից մինչև 23 տարեկան, ընդ որում` դրանք բազմաշերտ են: Երբ նայում ես, թվում է՝ կարող ես ձեռքդ մեկնել ու վերցնել փորագրված նուռը կամ խաղողի ողկույզը:

Виноградные гроздья работы мастера Арсена Паносяна
© Sputnik / Асатур Есаянц
Արսեն Փանոսյանի աշխատանքներից

Փայտե և քարե ստեղծագործություններում առկա է դրանք ստեղծողի փիլիսոփայությունը: Ցուցադրությունը եզրափակում են խաչերը, որոնք Փանոսյանի մտահղացմամբ` մարմնավորում են կյանքը և հավատը ոչ միայն Արարչի, այլ նաև մարդու նկատմամբ:

Փանոսյանը հորը չի տեսել, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա մեկնել է ռազմաճակատ և անհետ կորել: Տղային մեծացրել է հորեղբայրը, ով նրան սովորեցրել է այդ գործը:

Լյուբա տատը նաև հիշում է, որ Արսենին ցնցել է որդու և նրա ընկերոջ մահը, և նա ասել է, որ տղայի գերեզմանի խաչքարն իր ձեռքով պետք է պատրաստի: Դրանից հետո վարպետը սկսել է քարից կերտել սյունաշարեր ու կոթողներ՝ տարբեր զարդանախշերով:

Работы мастера Арсена Паносяна
© Sputnik / Асатур Есаянц
Արսեն Փանոսյանի աշխատանքներից

Այսօր Լուսակերտ մտնելիս կարելի է տեսնել կողքի կողքի կանգնած խաչքարերի հուշահամալիր. 13 կլոր խաչքարերը խորհրդանշում են Քրիստոսին և նրա 12 առաքյալներին: Յուրաքանչյուր խաչքար կարծես շնչում և խոսում է քեզ հետ: Այդ հուշահամալիրից օրհնություն է ճառագում. չէ՞ որ դա վարպետի նվերն է իր գյուղին:

Ողջ Հայաստանում կա Փանոսյանի ստեղծված շուրջ 150 խաչքար:

«Հիշում եմ, թե նա ինչպես էր հավաքում թոռներին իր շուրջը և սկսում պատմել իր հորինած հեքիաթները: Եթե բակը մարդաշատ էր, դա նշանակում էր, որ Արսենն ինչ-որ բան է պատմում: Բոլորը հավաքվում էին նրան լսելու»,- հիշում է Լյուբա տատը, և նրա շրթունքները դողում են: Նա թաքուն չորացնում է արցունքները և շարունակում ժպիտով պատմել ամուսնու մասին:

Супруга мастера Паносяна - бабушка Люба
© Sputnik / Асатур Есаянц
Արսեն Փանոսյանի կինը` Լյուբա տատը

Փանոսյանն օժտված էր նաև գրողի տաղանդով: Լյուբա տատը պատմում է, որ երբ ողջ ընտանիքը հավաքվում էր իրենց տանը, վարպետը հորինում և թոռներին պատմում էր տարբեր հեքիաթներ:

«Նա հանկարծակի մահացավ: Մահից առաջ արվեստանոցում հերթական խաչքարն էր ստեղծում։ Մտավ տուն և ասաց, որ իրեն լավ չի զգում: Պառկեց ու երեք օր անց մահացավ»,- հիշում է կինը:

Փանոսյանը ստեղծագործել է 1950-ականներից: Յուրաքանչյուր ստեղծագործության վրա նկարում էր՝ դրանց նոր կյանք հաղորդելով:

 

 

 

 

Գլխավոր թեմաներ