00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար

© Sputnik / Asatur YesayantsДом-музей художника Мартироса Сарьяна
Дом-музей художника Мартироса Сарьяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի օր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան այցելեց հայտնի իտալացի գրող ու կինոդրամատուրգ Տոնինո Գուերան ու այսպիսի գրառում թողեց հուշամատյանում. «Շնորհակալ եմ մաեստրո Սարյանին, որ նա իմ մեջ այսօր կրկին ապրելու ցանկություն արթնացրեց»:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Մարտիրոս Սարյանի թոռնուհի Ռուզաննա Սարյանը մեծ նկարչի ծննդյան օրը Sputnik Արմենիային պատմեց նրա կյանքի մասին։

© Sputnik / Asatur YesayantsՌուզաննա Սարյան
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
Ռուզաննա Սարյան

Մարտիրոս Սարյանը յոթերորդ երեխան էր ընտանիքում, նա ակտիվ էր ու ժիր: Սարյանի մանկությունն անցել է Սամբեկ գետի ափին` Մերձազովյան տափաստանի խրճիթներից մեկում: Նրա սերը բնության հանդեպ սկիզբ է առել դեռ այն ժամանակ, երբ  առաջին անգամ տեսել է տափաստանի վրա տարածված երկնքի կապույտը, լուսինն ու աստղերը, երբ վազել է թիթեռների հետևից` կարծելով, որ դրանք թռչող ծաղիկներ են: Սա այն հեքիաթն էր, որում նա ապրում էր մանուկ հասակում, և որը հետագայում իր արտացոլումը գտավ նրա վաղ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ` «Հեքիաթներ և երազներ» շարքում:

Սարյանների ընտանիքում մեծ հարգանքով էին վերաբերվում մեծերին, ծնողներին: Երեխաների մեջ աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ հարգանք էին դաստիարակում։ Սարյանն այս ավանդույթները տեղափոխեց նաև իր ընտանիք: Նա կարծում էր, որ հենց աշխատանքով մարդը կարող է հաղթահարել կյանքի դժվարությունները:

Սարյանն ավարտեց Նոր Նախիջևանի հայ-ռուսական ուսումնարանը: Դեռ դպրոցում նա նկարչության դասեր էր վերցնում Բախմուտսկի ազգանունով ուսուցչի մոտ, աշխարհագրության դասերին սիրում էր քարտեզը գունավորել: Ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի ընդունվեց ամսագրերի ու թերթերի բաժանորդագրության գրասենյակում: Ազատ ժամանակ նկարում էր իրենց գրասենյակի այցելուներին: Շատերը դեռ այն ժամանակ էին հիանում նրա տաղանդով ու նկարչի ապագա կանխատեսում:

Մեկ տարի անց նրա ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարան: Ընտանիքում ոչ բոլորն էին ողջունում այս որոշումը, կասկածներ ուներ նույնիսկ մայրը: Ինչպե՞ս է որդին մի կտոր հացի փող վաստակելու և ընտանիք պահելու: Չէ՞ որ այն մասնագիտությունից, որը նա էր ընտրել, մայրն այնքան էլ չէր հասկանում: Ի՞նչ է նշանակում նկարիչ… Այն էլ ազատ…

Սակայն Մարտիրոսը գերազանցեց բոլոր սպասումներն ու մեծ նկարիչ դարձավ` այդպիսով հայտնի դարձնելով իր ամբողջ տոհմը:

© Sputnik / Asatur YesayantsՄարտիրոս Սարյանի տուն–թանգարան
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Նկարչի մուսան

Ջանալով օգնել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից փրկված իր հայրենակիցներին` Սարյանը գնում է Էջմիածին: Այն, ինչ նա տեսնում է այնտեղ, հուսահատության է մատնում: Մոսկվայի հայ համայնքի ուժերով հավաքած դեղերի ու գումարի տեսքով օգնությունը, որ նա բերել էր իր հետ, մի կաթիլ սփոփանք էր վշտի ծովում: Մտահոգվելով Սարյանի հոգեկան առողջության մասին` ընկերներն ուղարկում են նրան Թիֆլիս:

Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Մարտիրոսի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:

Նկարիչների շարքում Սարյանը միամուսնության բացառիկ օրինակ է: Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս:

Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:

© Sputnik / Asatur YesayantsՄարտիրոս Սարյանի տուն–թանգարան
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի տուն–թանգարան

Հայրն ու երեխաները

Սարյանը երկու որդի ուներ` ավագը` Սարգիսը (Սարիկ) և կրտսերը` Ղազարոսը (Զարիկ): Կնոջն ուղղված նամակներում, երբ երեխաները դեռ փոքր էին, Սարյանը գրում էր. «Երեխաների վրա մի' բղավիր, մի' պատժիր նրանց, համբերատար եղիր: Նրանք առավոտյան պետք է մարզանք անեն: Ստամոքսի համար տնական մածունը լավ է»: Նույն նամակում Մարտիրոս Սարյանը գրում է տնական մածուն պատրաստելու բաղադրատոմսը:

Սարյանն արեց ամեն ինչ, որպեսզի իր տղաները լավ կրթություն ստանան: Ավագ որդին` Սարգիսը, հայտնի բանասեր դարձավ, ուսումնասիրում էր իտալական վերածննդի գրականությունը: Մոսկվայում նա ավարտեց Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը և թեկնածուական թեզ պաշտպանեց:

Կրտսեր որդին` Ղազարոս Սարյանը, կատարյալ լսողություն ուներ, միաժամանակ հրաշալի նկարում էր ու կարող էր նկարիչ դառնալ: Երբ Ղազարոսը պետք է կողմնորոշվեր, Սարյանը նրան խորհուրդ տվեց, «Եթե դու նկարիչ դառնաս, քեզ միշտ ինձ հետ են համեմատելու: Քեզ համար դժվար կլինի այս ասպարեզում առաջ գնալ, այդ պայքարը քեզ համար շատ դաժան կլինի»: Ու այդպես Ղազարոսն ընտրեց երաժշտությունը: Վերադառնալով մարտի դաշտից` նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիան ու այն ավարտելուց հետո կոմպոզիտոր դարձավ: Սակայն նրա հատուկ գունային մտածողությունն արտահայտվեց նաև երաժշտական ստեղծագործություններում` պարգևելով դրանց առանձնահատուկ սարյանական հնչողություն:

Սարյան պապը

Երբ ես երեխա էի, պապիկս ինձ նկարչության դասեր էր տալիս` բացատրելով համաչափության կանոնները` ինչպես նկարել Արարատը, երբ քամի է փչում, ինչպես են քամու ուղղությամբ սրվում ամպերի ծայրերը և այլն:

Մեր տանը երեխաներին պատժել չէր կարելի, հատկապես չէր կարելի բղավել նրանց վրա: Նա երբեք երեխային չէր ասի. «Ես զբաղված եմ, գնա, խաղալիքներով խաղա», նույնիսկ այն ժամանակ, երբ նրա մոտ համաշխարհային մեծության հյուրեր էին լինում: Սարյանը արև էր, որի շուրջը պտտվում էինք մենք բոլորս:

© Sputnik / Василий Малышев / Անցնել մեդիապահոցՄարտիրոս Սարյան
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյան

Պապիկը նաև էքստրասենսոր հատկություններով էր օժտված: Երբ իմ ջերմությունը բարձրանում էր, նա նստում էր մահճակալիս մոտ ու աղոթում: Այնուհետև դանակը խրում էր մանրահատակի երկու փայտերի միջև, ու առանց որևէ դեղորայքի ջերմությունս իջնում էր (ժպտում է Ռուզաննան):

Նա ուժ էր ստանում հողից

Մենք մեծ տուն ունեինք ու սեղան էինք նստում ամբողջ ընտանիքով` այգեպանի ու տան տնտեսությամբ զբաղվող մարդկանց հետ միասին:

Սարյանը սիրում էր այգում աշխատել, կարծես հողից ուժ էր ստանում: Նրան հաճախ կարելի էր տեսնել բահը ձեռքին հողը փխրեցնելիս կամ ծառի չոր ճյուղերը էտելիս:

Մի օր Մոսկվայի «Պրավդա» թերթի թղթակիցը եկավ մեր տուն, որպեսզի հարցազրույց վերցնի Մարտիրոս Սարյանից: Նա մտնում է բակ ու տեսնում ավելը ձեռքին խալաթով մի տղամարդու:

Նրան դիմելով` լրագրողը հարցրեց. «Ծառայող, ինչպես գտնեմ Սարյանին»: Ինչին ի պատասխան` նկարիչն ասում է. «Իսկ Դուք տուն մտեք, այնտեղ Ձեզ կասեն»:

Մտնում է տուն ու դիմում տատիկին. «Ես Մոսկվայից եմ եկել, ուզում եմ Սարյանից հարցազրույց վերցնել»: Իսկ տատիկը պատասխանում է. «Դուք եկել եք հարցազրույց վերցնելու, անցել եք Սարյանի կողքով ու նույնիսկ չեք ճանաչել նրան»: Ահա այսպիսի համեստ մարդ էր Սարյանը:

© Sputnik / Алексей Бушкин / Անցնել մեդիապահոցՄարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը

Սարյան հասարակական գործիչը

Սարյանը շատ ժամանակ էր հատկացնում հասարակական աշխատանքին: 1921 թվականին Հայաստան տեղափոխվելով, նա հիմնեց Հայաստանի առաջին պետական թանգարանը, եղել է Հուշարձանների պահպանության կոմիտեի հիմնադիրն ու առաջին նախագահը, նկարչական ուսումնարանի ու Արվեստի աշխատողների միության ստեղծման ակունքներում էր կանգնած: Իր ողջ կյանքի ընթացքում նա անում էր իրենից կախված ամեն ինչ, որպեսզի հայկական մշակույթը վերածնվի, զարգանա ու ամրանա:

Սարյանը շատ քնքշորեն էր վերաբերվում պատմամշակութային հուշարձաններին: Նրա շնորհիվ փրկվեց Երևանի սուրբ Զորավոր եկեղեցին, որը հին երևանցիներն անվանում էին «Սարյանի եկեղեցի»:

Սարյանը փրկեց նաև Ռոստովի Սուրբ Խաչ տաճարը, որն Անիից տեղափոխված հայերը կառուցել էին 18-րդ դարում:

© Sputnik / Олег Макаров / Անցնել մեդիապահոց«Կարմրավոր եկեղեցի»
Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար - Sputnik Արմենիա
«Կարմրավոր եկեղեցի»

Հայրենական պատերազմի ժամանակ եկեղեցու վրա ռումբ էր ընկել, ու այն ավերվել էր: 50-ականներին քաղաքի իշխանությունները որոշեցին այն քանդել ու տեղում որևէ նոր բան կառուցել: Սարյանին այս մասին հայտնել էին հայրենակիցները, և նա, իր կապերն ու հեղինակությունը գործի դնելով, կարողացավ այնպես անել, որ Սուրբ Խաչը մտավ հատուկ նշանակության պատմական հուշարձանների ցուցակի մեջ: Եկեղեցին Նոր Նախիջևանի հայերի համար հատուկ նշանակություն ուներ: Նրա հիմնական սրբությունը նախնիների կողմից Անիից բերված խաչքարն էր: Իսկ եկեղեցու բակում թաղված էին բանաստեղծներ Պատկանյանն ու Նալբանդյանը, ինչպես նաև հայ ժողովրդի այլ անվանի ներկայացուցիչներ:

Սակայն եկեղեցին անհրաժեշտ էր վերականգնել: Պատկերացրեք, 1958 թվականին Խորհրդային միությունում պետք էր այնպես անել, որ վերանորոգվի հայկական եկեղեցին… Դա պարզապես անհնար էր: Սակայն Սարյանն առաջարկեց եկեղեցու տարածքում հայ-ռուսական բարեկամության թանգարան ստեղծել, ու դա աշխատեց: Շուտով եկեղեցու վերականգնման նախագիծը հանձնարարվեց ճարտարապետ Մարկ Գրիգորյանին:

Սարյանը զարմանալի բարի ու առատաձեռն մարդ էր: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր լինելով` նա շատերին էր օգնում բնակարան ստանալու հարցում, աջակցում էր տաղանդավոր երիտասարդներին, հոգում էր, որ նրանք բուհ ընդունվեն կամ ուսումը Մոսկվայում շարունակելու հնարավորություն ունենան, պայքարում էր անմեղ դատապարտվածներին ազատ արձակելու համար:

Օգնում էր, աջակցում, կիսում գիտելիքներն ու հմտությունները: Նա անմնացորդ նվիրվեց իր ժողովրդին, իր Հայաստանին ու իր կտավներում իր երկիրն այնպես փառաբանեց, որ այսօր էլ այն շատերը բացահայտում են սարյանական հանճարի միջոցով:

 

 

Լրահոս
0