11:59 23 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Генрих Мхитарян

Մխիթարյանը Եվրոպայի հինգ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է

Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Հենրիխ Մխիթարյանը հինգերորդ տեղն է զբաղեցնում Whoscored կայքի կազմած վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored-ի կազմած վարկանիշի հինգերորդ հորիզոնականն է զբաղեցրել։

Կայքի տվյալով` Մխիթարյանի խաղի արդյունավետության միջին գնահատականը 7,98 կետ է կազմում։

Մխիթարյանը զիջում է միայն Նեյմարին (8,52), Լիոնել Մեսսիին (8,32), Զլատան Իբրահիմովիչին (8,17) և Գարեթ Բեյլին (8,14)։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանի հաշվում արդեն կա 19 գոլ և 19 փոխանցում։

Այս պահին հայ ֆուտբոլիստի տրանսֆերային գինը ռեկորդային ցուցանիշի է հասել` 28 միլիոն եվրո։

 

Գլխավոր թեմաներ