10:16 24 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.35
  • GBP629.32
  • EUR556.13
  • RUB7.42
Ирина Роднина посетила Ледовый дворец в Ереване, названный в ее честь

Ռոդնինա. «Չեմպիոնը պետք է ժպտա»

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Երբ լեգենդար գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան այցելեց իր անունը կրող մարզադպրոց, երեխաներն ուրախությունից ճչացին, մոտ վազեցին ծաղկեփնջերով և անհամբեր հերթ կանգնեցին իրենց կուռքի հետ լուսանկարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի- Sputnik, Անի Լիպարիտյան. Եթե մարզիկը չի ժպտում, ապա, ամենայն հավանականությամբ, նա ատամների հետ կապված խնդիրներ ունի, կատակում է լեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի 10-ակի չեմպիոն, Եվրոպայի 16-ակի չեմպիոն և ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն Իրինա Ռոդնինան։

Փետրվարի 29-ին Ռոդնինան այցելեց Երևանում բացված մարզադպրոց, որտեղ որոշ ժամանակ անցկացրեց դպրոցի սաների հետ։ Նա իր շուրջ հավաքեց երեխաներին, խորհուրդներ տվեց, հետաքրքիր շարժումներ ցուցադրեց և ներկայացրեց գեղասահքի գաղտնիքները։

«Պետք է ժպտալ։ Ձեր կարծիքով՝ հանդիսատեսն ինչպե՞ս հիշեց ինձ»,- խորհրդավոր ժպիտով հարցրեց գեղասահորդուհին։

Ռոդնինայի խոսքով՝ երբ նա եղել է սահադաշտում, տեսել է, թե ինչպես են ընթանում աշխատանքները, ինչպես են երեխաները սահում, ինչ խնդիրներ կան։

«Դուք գիտեք, որ անցած տարի մարզադպրոց է բացվել, որն անվանակոչվել է իմ անունով։ Ինձ համար շատ հաճելի է, բայց մյուս կողմից դա պարտավորեցնող է։ Ամեն անգամ, երբ Հայաստան գամ, ուղևորությունս կհամատեղեմ սահադաշտում տարվող աշխատանքի հետ»,- ասաց նա։

Ապագա չեմպիոնները

Երկուշաբթի` փետրվարի 29-ին, Sputnik-Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ լեգենդար գեղասահորդուհի, եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինայի մամուլի ասուլիսը։

Իրինա Ռոդնինան նաև ակտիվ հասարակական և պետական գործիչ է` ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետդումայի «ԱՊՀ-ի և հայրենակիցների հետ կապերի» հանձնաժողովի անդամ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի անդամ։

2015 թվականի դեկտեմբերին Երևանի Իսակովի պողոտա 27/8 հասցեում պաշտոնապես բացվեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, որը կառուցվել է «Մոնարխ» ընկերությունների խմբի տնօրեն, «Բարեկամություն» բարեգործական հիմնադրամի նախագահ Սերգեյ Համբարձումյանի սեփական միջոցներով և փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին։

Ռոդնինան նշեց, որ Հայաստան կատարած իր սակավաթիվ այցելությունների ընթացքում հասցրել է մի քանիսի մոտ չեմպիոնի ձիրք տեսնել, սակայն չի երաշխավորում, որ ապագայում այդ մարզիկները պատվո հարթակին կկանգնեն։ Չեմպիոնի կարծիքով` գեղասահքը շատ ծանր սպորտաձև է, քանի որ մարզիկի մեջ պետք է անձ ձևավորել մինչև 10 տարեկան դառնալը։

«Երբ խոսում ենք սպորտի մասին, ապա միշտ ասում ենք, որ պետք է բնավորություն ցույց տալ, բայց ամեն դեպքում տաղանդի առկայությունը պարտադիր է։ Ռուսաստանի հավաքականն այդքան չեմպիոններ ունի։ Մեկը մյուսի հետևից չեմպիոններ են դառնում»,- ասաց Ռոդնինան։

Ինչպես նշեց գեղասահորդուհին, Հայաստանում միշտ էլ մասնագետների պակաս չի զգացվել, սակայն նրանք չեն ունեցել մարզական հարթակ, այսինքն` սահադաշտ, իսկ Ռուսաստանում` հակառակը։ Կան սահադաշտեր, բայց մանագետների պակաս է զգացվում։ Եվ նույնիսկ հիմա Ռուսաստանում մեծ քանակությամբ դպրոցներ են կառուցվում։ Հայաստանում այս սահադաշտի առկայությունը շատ կարևոր է, քանի որ ցանկացած աշխատանքում կարգուկանոն է պետք։

«Մենք կարող ենք բարձունքների հասնել. այսօր Հայաստանում մարզիչների մեծ խումբ կա, ընդամենը պետք է զինվել համբերությամբ, ուսուցման որոշակի փուլ անցնել, քանի որ ցանկացած մարզաձև, ինչպես կյանքը, տեղում չի դոփում։ Ցանկացած աշխատանք արդյունք է տալիս։ Այլ հարց է, թե ինչպիսին կլինի այդ արդյունքը»,- ասաց Ռոդնինան։

Խոսելով պրոֆեսիոնալ սպորտի մասին` Ռոդնինան համեստորեն նշեց, որ ինքն անցած հարյուրամյակի պրոֆեսիոնալ է։

«Այն ժամանակ, երբ մենք էինք սահում, կանոններն ու պահանջներն այլ էին, հիմա դրանք այնքան են փոխվել, որ երբեմն մարզիչները հաշվիչներով են նստում։ Նախկինում գեղասահքում ամեն ինչ չափազանց հասկանալի էր։ Գնահատականները ցուցադրում էին, և յուրաքանչյուր հանդիսատես կարող էր ինքնուրույն հաշվել արդյունքը։ Այն կարող էր սուբյեկտիվ լինել, բայց հասկանալի էր։ Հիմա սպորտային մարմնամարզությանը համարժեք պահանջներ են ներկայացվում»,- խոստովանեց Ռոդնինան։

Գեղասահորդուհին Հայաստան է ժամանակ «Գրիբոյեդով» ակումբի հրավերով։

Ирина Роднина посетила Ледовый дворец в Ереване, названный в ее честь
© Sputnik / Asatur Yesayants
Իրինա Ռոդնինան՝ գեղասահքի դպրոցում

Մի քիչ էլ անձնականի մասին

Իրինա Ռոդնինան պատմեց նաև իր երազանքի մասին, ասաց, որ ուզում է իր երեխաները միշտ հաջողակ ու առողջ լինեն։

«Ես չեմ խոսում չեմպիոն դառնալու մասին, թե չէ սպորտում հաջողությունը միշտ ընկալվում է առաջին տեղով: Հաջողությունն այն է, երբ կյանքը հետաքրքիր է, երբ զբաղվում ես այնպիսի աշխատանքով և գործունեությամբ, որից ամեն օր ես հաճույք ստանում»,- ասաց նա։

Գեղասահորդուհին երազում է, որ իր երեխաների կողքին շատ ընկերներ և հարազատ մարդիկ լինեն, ողջ կյանքում ուղեկից լինեն նրանց։

«Հիմա ես թոռնուհի ունեմ, ասես փոթորիկ լինի»,- ասաց Ռոդնինան։

Չեմպիոնուհին հպարտությամբ եզրափակեց՝ ես երջանիկ մարդ եմ և սիրում եմ ապրել:

Ирина Роднина посетила Ледовый дворец в Ереване, названный в ее честь
© Sputnik / Асатур Есаянц
Իրինա Ռոդնինան՝ գեղասահքի դպրոցի սաների հետ

 

Գլխավոր թեմաներ