00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրաշագործ լեռը. Արարատ

© Армянская федерация альпинизмаАрмянская альпинистка на горе Арарат
Армянская альпинистка на горе Арарат - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արարատ լեռը ոչ միայն Հայաստանի խորհրդանիշն է, այլև օժտված է յուրահատուկ, կախարդական էներգիայով։ Լեռան հզորությունն ու յուրահատուկ ուժը զգացել է նաև լեռնագնաց Նարինե Ջագարյանը։

Անի Լիպարիտյան, Sputnik.

Մասնագիտությամբ իրավաբան Նարինե Ջագարյանը, ով արդեն մի քանի տարի նվաճում է աշխարհի տարբեր բարձունքները, Sputnik Արմենիային ներկայացրեց իր պատմությունը։ 2014 թվականի օգոստոսին Նարինեն որոշեց բարձրանալ Արարատ լեռը և իրականացրեց իր որոշումը։

Արարատի կախարդանքը

Նարինեն խոստովանում է, որ ամենաբարդ վերելքն իր համար եղել է Էլբրուսի նվաճումը, սակայն ամենահիշվողը սուրբ Արարատ լեռ բարձրանալն էր։

«Ամենազգացմունքային վերելքս եղել է Արարատը: Գագաթին մենք լեռնագնացների խմբով հասանք օգոստոսի 13-ին», — Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց լեռնագնացը։

Նա նշում է, որ վերելքն իրեն բավական հեշտ է տրվել, այնքան ոգևորված է եղել, որ բացարձակ հոգնածություն չի զգացել, սարը շատ մեծ ուժ ու էներգիա է հաղորդել իրեն։

«Արարատ որպես լեռնագնաց չեմ գնացել, այլ որպես հայ` կարոտս առնելու, լեռան հետ շփվելու։ Կարող է տարօրինակ հնչի, սակայն Արարատը հայերի համար հատուկ նշանակություն ունի», — ասում է Նարինեն։

Նա պատմեց, որ շատ ոգևորված է եղել, և նույն վիճակում էին բոլոր նրանք, ովքեր այդ օրը պետք է հաղթահարեին սուրբ լեռան բարձունքը։

© Армянская федерация альпинизмаՀայ ալպինիստները Արարատ լեռան վրա
Армянские альпинисты на горе Арарат - Sputnik Արմենիա
Հայ ալպինիստները Արարատ լեռան վրա

Նարինեն խոստովանում է, որ այդ պահին իրեն թվաց, որ ողջ թիմը դարձավ մեկ մարմին։

«Բոլորս էլ նույն զգացմունքներով էինք գնում դեպի Արարատ` կարոտած։ Զգացմունքները խառնվել էին` և´ տխուր էինք, և´ ուրախ: Շատ խառը հուզական վիճակում էինք», — պատմեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Ինչպես հայուհին նվաճեց լեռները

Նարինեն լեռնագնացների մի խմբի հետ վերջերս է վերադարձել Իրանից, որտեղ նվաճել է Դեմավենդ լեռը։

© Армянская федерация альпинизмаՀայ լեռնագնացները Դեմավենդ բարձրանալիս
Армянские альпинисты на горе Демавенд - Sputnik Արմենիա
Հայ լեռնագնացները Դեմավենդ բարձրանալիս

«Ցանկացած վերելք էլ որոշակի դժվարություններ ունի: Դեմավենդի պարագայում սառը եղանակն էր։ Ձմեռային վերելքների ժամանակ ցուրտը էներգիա է տանում, ավելի դժվարացնում է քայլելը։ Սակայն վերջին անգամ ամեն ինչ տանելի էր», — ասաց Նարինեն։

Նա բարձրացավ Դեմավենդ հինգ լեռնագնացների հետ, որոնցից 3-ը աղջիկ էին։

Դեմավենդ նա բարձրանում էր երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ լեռը բարձրացել է 2015 թվականի հուլիսին։

© Армянская федерация альпинизмаՀայ լեռնագնացները Դեմավենդի գագաթին` Ալպինիզմի ֆեդերացիայի դրոշով
Армянские альпинисты на горе Демавенд с флагом Федерации альпинизма - Sputnik Արմենիա
Հայ լեռնագնացները Դեմավենդի գագաթին` Ալպինիզմի ֆեդերացիայի դրոշով

«Ամենաբարձր գագաթն ինձ համար հենց Դեմավենդն է եղել: Բարձրացել եմ նաև Արարատ, Հեզար, Էլբրուս և Կազբեկ», — ասում է Նարինեն։

Բարձունքում լեռների սիրահարը զգույշ է։ Ասում է, որ ինչքան վերև ես բարձրանում, այնքան դժվար է լինում ու վտանգավոր, թթվածնի պակասն իր «սև գործն» անում է։

Սակայն ամեն դեպքում միայն համարձակներին են տրվում վերելքները։ Լեռնագնացությունը Նարինեի համար կենսակերպ է դարձել, չէ՞ որ «լեռներից ավելի լավը կարող են լինել միայն լեռները, որոնք դեռ ոչ ոք չի նվաճել…»։

© Армянская федерация альпинизмаԴեմավենդ
Гора Эльбрус - Sputnik Արմենիա
Դեմավենդ

 

 

Լրահոս
0