11:18 19 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Аркадий Тер-Тадевосян

Կոմանդոսի երազանքն է ազատագրել Կարսը

© NKR News
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
46220

Երբ Ռուսաստանը խնդիր ունեցավ Թուրքիայի հետ, արդեն նա էլ հասկացավ, թե ում հետ գործ ունի, կարծում է Արկադի Տեր-Թադևոսյանը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. «Վերջերս գնացի Ղարաբաղ, ինձ ասացին` ինչու՞ ես եկել, ասացի` եկել եմ Ղարսն ազատելու։ Բայց դեռ չի ստացվում, երազանք է էլի։ Բայց դեռ ժամանակ կա»,- կատակով իր երազանքը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Տեր-Թադևոսյանին մտահոգում է այն, որ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված հարևան երկրները ոչ թե մեկը, այլ երկուսն են` Ադրբեջանը և Թուրքիան։

«Եթե մեկ հատ նման հարևան ունենայինք, դեռ լավ, բայց մեր թշնամին երկու կողմից է` աջից ու ձախից, և իրենք այդ ծրագիրն ունեն` հայերը պետք է վերացվեն։ Պանթուրքիզմի գիծն ունեն, Էրդողանը չգիտես իրեն սուլթան է երևակայում, չգիտես ինչ է մտածում։ Անհասկանալի հարևաններ ունենք, էլի»,- նշեց նա։

Մեր «անհասկանալի» հարևանները, ըստ Կոմանդոսի, քարտեզներն են փոխում, ասում են` Երևանն էլ է մերը եղել, ամբողջը շուռ են տալիս, իրենք իրար մեջ իրար լեզու չեն հասկանում, չեն հասկանում` ինչ ազգ են։

Իսկ երբ վերջերս Ռուսաստանը խնդիր ունեցավ Թուրքիայի հետ, արդեն նա էլ հասկացավ, թե ում հետ գործ ունի։ Իրար հետ լեզու գտնելու ուղին դիվանագիտական ճանապարհն է, բայց Կոմանդոսը դա անհնար է համարում։

«Օրինակ` սպորտի մեջ տեսնում ենք, թե ինչ լարված իրավիճակ են ստեղծում։ Ժամանակը ցույց կտա, այդպես չի կարող շարունակվել»,- կարծում է նա։

Կոմանդոսը հայտնեց, որ ամերիկացի մասնագետներն ուսումնասիրություններ են կատարել ու կանխատեսել, որ մոտ 10 տարի հետո Ադրբեջանում նվազագույնը 3 պետություն կլինի. Ադրբեջանը կքանդվի։ Հենց իրենք տեսնում են այդ ազատագրական շարժումը, որ իրենց մեջ արդեն կամաց-կամաց հասունանում է։

«Մենք հայ ենք, մենք մեր խնդիրներն ունենք, բայց ազգային պրոբլեմներ չունենք։ Վրաստանի մասին էլ են շատ վատ կանխատեսումներ են անում։ Դե, Վրաստանը հիմա արդեն 3-4 մասի է բաժանվել»,- նկատեց Կոմանդոսը։

Նրա կարծիքով` Հայաստանի ապագան շատ դժվար է, պետք է կարողանալ խաղաղություն պարտադրել ու պաշտպանել սեփական տարածքները։

«Հայաստանի համար դժվար է, բայց դժվարություններ եղել են միշտ, այնպես որ կդիմանանք»,- լավատեսական տրամադրությամբ եզրափակեց Կոմանդոսը։

Արկադի Տեր-Թադևոսյանի հետ Ամալյա Պապյանի ամբողջական հարցազրույցը կարելի է լսել «Կաղապարից դուրս» հաղորդման մայիսի 9-ին նվիրված հաղորդումների շարքի շրջանակում։

 

Գլխավոր թեմաներ