17:56 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Давид Локян и Овсеп Симонян

Լոքյան. «Մարզպետի փոփոխությունը համակարգի փոփոխություն չի նշանակում»

© Sputnik/ Арменуи Мхоян
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8910

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին է ներկայացվել նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը։ Ոմանք չեն թաքցրել գոհունակությունը և դաշնակցական մարզպետին դիմավորել են հոտնկայս ու ծափողջույններով։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik, Արմենուհի Մխոսյան. Շիրակի մարզպետարանի աշխատակազմն ու ղեկավարները ծանոթ էին Հովսեփ Սիմոնյանին, սակայն, պաշտոնական արարողակարգի պահանջներից ելնելով, նորանշանակ մարզպետին մարզպետարանի աշխատակիցներին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Հովսեփ Սիմոնյանը նոր մարդ չէ մարզում և լավ գիտի մարզի խնդիրները։ Ավելին`15 տարի է աշխատում է մարզպետարանում»,- ասաց նախարարը։

Դավիթ Լոքյանը նախկին մարզպետին շնորհակալություն հայտնեց լավ աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ներկա մարզպետը կշարունակի նախկինի լավ գործը։

Նախարարը վստահեցրեց ներկաներին, որ մարզպետի փոփոխությունը համակարգի փոփոխություն չի նշանակի։

«Քաղծառայողը պետք է լինի պաշտպանված։ Եթե լավ մասնագետ եք ու գիտակ, պետք է մնաք ու աշխատեք, իսկ եթե աշխատելու ունակություն չունեք, պետք է հրաժարվեք աշխատանքից»,- ասաց Լոքյանը` վստահեցնելով, որ մարզպետը պետք է լինի հասանելի համար։

Նախարարի խոսքով` մարզպետի առաջին հանձնարարականը եղել է այն, որ նա մտածի ոչ միայն Գյումրու փողոցների բարեկարգման, այլև զբոսաշրջության զարգացման մասին։

«Երևանում նստած մարդիկ չգիտեն, թե ինչ հնարավորություններ ունի Գյումրին, պետք է ցույց տալ դրանք։ Կառավարությունն այսօր փոխել է տարածքների կառավարման ձևը։ Եթե մենք չենք հզորացնում մեր մարզերն ու համայնքները, ապա չենք կարող խոսել երկրի տնտեսական զարգացման մասին։ Պետք է գործել համաչափության սկզբունքով։ Դժվար է ժողովրդի խնդիրները լուծել, եթե զարգանում է միայն Երևանը։ Այսօր երկիրը պետք է շարժվի տարածքների տնտեսական ծրագրերի զարգացման ծրագրով։ Դրա փորձն արդեն կա, օրինակ` Խորվաթիայում»,- ասաց նախարարը։

Նորանշանակ մարզպետը շնորհակալություն հայտնեց վստահության համար ` հույս հայտնելով, որ մարզի խնդիրները կլուծվեն, բայց` բոլորի հետ համատեղ աշխատանքի արդյունքում։

Ւսկ լրագրողների հարցերին, խոստացավ պատասխանել որոշակի ժամանակ աշխատելուց հետո։ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետի պաշտոնում փոխարինելու է Ֆելիքս Ցոլակյանին։

 

Գլխավոր թեմաներ