00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը` Եվրոպայի հնագույն քաղաքների ցուցակում

© Yannarthusbertrand2Город Ереван
Город Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
The Telegraph բրիտանական թերթը կազմել է Եվրոպայի ամենահին քաղաքների վարկանիշը, որոնց շարքում է ընդգրկվել նաև Երևանը

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի- Sputnik, Լուսինե Ադամյան. Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքներից շատերը փակ են զբոսաշրջիկների համար, իսկ Երևանն անչափ հասանելի է այդ առումով:

The Telegraph-ը գրում է, որ Հայաստանը բազմաթիվ ասպատակությունների է ենթարկվել. տարբեր ժամանակաշրջաններում երկրի տարածքը պատկանել է ասորիներին, հռոմեացիներին, բյուզանդացիներին, պարսիկներին, արաբներին, սելջուկներին, մոնղոլներին և թուրքերին:

«Թեև Հռոմը մոլորակի ամենահին քաղաքներից մեկն է համարվում, սակայն Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը, 30 տարով մեծ է Հռոմից»,- գրում է թերթը:

1991թ.-ին անկախություն ձեռք բերելուց առաջ Հայաստանը Խորհրդային Միության կազմում է եղել շուրջ 80 տարի։ Այնուամենայնիվ ինչպես այդ տարիներին, այնպես էլ վերջին 25 տարում Երևանը եղել և մնում է Հայաստանի մայրաքաղաքը:

Էրեբունի ամրոցը, որի հիմնադրումից էլ սկիզբ է առնում Երևանի պատմությունը, մինչև այսօր գտնվում է ժամանակակից քաղաքի ծայրամասում: Էրեբունին պատվավոր տեղ է զբաղեցնում Forbes-ի«Աշխարհի ամենահին 9 ամրոցները» վարկանիշում: Ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավորության բարգավաճման շրջանում՝ մ.թ.ա. 782 թ.-ին: Սակայն քչերն են այցելում այնտեղ:

«Դժբախտաբար շատ եվրոպացիներ նույնիսկ չգիտեն Հայաստանի գոյության մասին: Այն, որ Հայաստանը հնագույն և անվտանգ երկիր է, նրանց համար նորություն է»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ներգնա զբոսաշրջության և ալպինիզմի հարցերի փորձագետ Աշոտ Լևոնյանը:

Շատ զբոսաշրջիկներ ժամանում են Հայաստան, տեղում ծանոթանում մեր պետության դարավոր մշակույթին ու քրիստոնեական պատմությանը: Հայաստանը համեմատաբար լավ գիտեն իտալացիները, որոնք գալիս են հայկական եկեղեցիներն ու ճարտարապետական հուշարձանները տեսնելու նպատակով:

«Հայաստանը ճանաչված դարձնելու գործընթացը պետք է անցկացվի պետության կողմից, քանի որ զբոսաշրջային ոչ մի ընկերություն չունի այն հնարավորությունները, որոնք ունի իշխանությունը»,- կարծում է Լևոնյանը:

Փորձագետի խոսքով՝ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում դեռ հիշում են Հայաստանի գոյության մասին, սակայն երիտասարդներն առանձնապես չեն ձգտում այցելել ԱՊՀ երկրներ։

The Telegraph-ի ցուցակում են ընդգրկվել նաև վրացական Մցխեթի և Քութայիսի քաղաքները: Հնագույն քաղաքների քանակությամբ ռեկորդ է սահմանել Հունաստանը. վարկանիշի գրեթե կեսը զբաղեցնում են հունական քաղաքները:

 

 

Լրահոս
0