06:51 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Роберт Арутюнян

Խոսրով Հարությունյանի որդին՝ ԱԳ փոխնախարար

Armenpress
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
24 0 0

Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ռոբերտ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ Ռոբերտ Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ»,- նշված է հրամանագրում

ԱԳ փոխնախարարի պաշտոնը թափուր էր մնացել Սերգեյ Մանասարյանին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպան նշանակելուց հետո:

Նշենք, որ Ռոբերտ Հարությունյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի որդին է:

 

 

Գլխավոր թեմաներ