00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպան. ժամանակին Սևանի մակարդակի վերաբերյալ «նկարած» թվեր են ներկայացրել

Բաժանորդագրվել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է։ Սակայն գրանցված ցուցանիշը հեռու է նախատեսված նիշից։ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ներկայացրել է լճի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերը, իսկ բնապահպան Հակոբ Սանասարյանը վստահեցրել է, որ Սևանա լճի մակարդակը չբարձրացնելու քաղաքականություն է տարվում։

Գոհար Սարգսյան, Sputnik.

Սևանա լճի մակարդակը բարձրացնել չեն ուզում, համոզված է բնապահպան Հակոբ Սանասարյանը։ Նրա խոսքով` պետական մակարդակով հայտարարում են, որ ջրի մակարդակը պետք է բարձրացվի, սակայն տնտեսական ու քաղաքական մեխանիզմներով խոչընդոտում են այդ գործընթացը։ Նախ, դրա համար, ըստ զրուցակցի, չկան լուրջ ֆինանսներ, իսկ վարկատու կազմակերպությունները հրաժարվում են գումար տալ։ Բնապահպանը ներկայացրեց թեմայի վերաբերյալ մի վկայություն։

Սևանա լճի 2015թ. ցուցանիշները - Sputnik Արմենիա
Սևանա լճի 2015թ. ցուցանիշները

«2011 թվականին լճի մակարդակը 20 սմ-ով բարձր էին գրանցել։ Այսինքն` ջուրը չկա, սակայն ցույց են տալիս, որ բարձր է մակարդակը, թվաբանորեն նկարել էին»,-ասաց Հակոբ Սանասարյանը։

Բնապահպանն այդ թվի ոչ իրական լինելը պարզել է նախկին նախարար Արամ Հարությունյանի շնորհիվ։

«Այն ժամանակ ես Սևանի հանձնաժողովի անդամ էի։ Պարբերաբար վերցրել եմ լճի հաշվեկշռի տվյալները։ Այդ անգամ ինձ չտվեցին տվյալները։ Գնացի նախարարի մոտ ու խնդրեցի այդ թվերն ինձ տրամադրել։ Նա կանչեց իր աշխատողներին և ասաց` այդ թղթերը տվեք։ Նախարարի կարգադրությամբ նրանք ինձ շատ ավելի թղթեր տվեցին, քան ես պահանջում էի, ես վերցրի, նայեցի ու համեմատեցի։ Տեսա, որ այդ 20 սմ-ը չկա»,-ասաց Սանասարյանը։

© Photolure Հակոբ Սանասարյան
Акоп Санасарян - Sputnik Արմենիա
Հակոբ Սանասարյան

Իսկ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը հակադարձում է այդ դիտարկումներին` նշելով, որ Խորհրդային Միության ժամանակ Սևանի մակարդակը 19 մ-ով իջեցրել էին, 90-ականներին 1 միլիարդով ջուր էին բաց թողնում Սևանից։ Իսկ այսօր թույլատրելի առավելագույն չափը 170 միլիոն է։

«Մենք վատ ժառանգություն ստացանք, 90-ականների էներգետիկ ճգնաժամի ժամանակ Սևանը մեզ պահեց լույսով ու ձկնեղենով»,-ասաց բնապահպանության փոխնախարարը։

Մինչև 2030 թվականը Սևանա լճի մակարդակը պետք է հասնի 1903.5 նիշին։ Սա օրենքի պահանջն է։ 1996 թվականին Սևանի միջազգային կոնֆերանսի ժամանակ լճի 2 մակարդակ է քննարկվել` ավելացնել 6 կամ 12 մետր ։ Ի վերջո, կանգ են առել 6-ի վրա։ Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց, որ նախորդ տարվա փետրվարի 28-ի համեմատ ջրի մակարդակն այս տարի բարձրացել է 15 սմ-ով։

«Այսօր նիշը 1900.28 է, մենք դեռ անելիք շատ ունենք, մոտ 3 մ պիտի մակարդակը բարձրանա։ Խնդիրներ շատ կան։ Նախորդ տարի Արփա-Սևանով քիչ ջուր է եկել, որովհետև վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Կլիմայական պայմանների խնդիր կա»,-ասաց բնապահպանության փոխնախարարը։

© Photo : RubenԱրփա–Սևան
Туннель Арпа-Севан - Sputnik Արմենիա
Արփա–Սևան

 

Պապյանը խնդրի լուծում է համարում ջրի խնայողաբար օգտագործումը։

«Դա վերաբերում է բոլոր ջրօգտագործողներին, սկսած կենցաղային մակարդակով խմելու ջրի օգտագործումից մինչև ոռոգման համակարգը, ձկնաբուծարաններն ու հիդրոէլեկտրակայանները»,-ասաց Սիմոն Պապյանը։

Պապյանը չի թաքցնում, որ ձկնաբուծարանները լուրջ խնդիր են ստեղծել Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման առումով։ Այդ պատճառով էլ ջրային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ են արվել։

© GyumrifishՁկնաբուծարան
Рыбоводческая ферма - Sputnik Արմենիա
Ձկնաբուծարան

«Կառավարություն պիտի մտնենք առաջարկությամբ, որ ձկնաբուծական տնտեսություններում ավտոմատ կառավարման համակարգ ներդրվի։ Իմաստն այն է, որ մենք այստեղ նստած ինտերնետի միջոցով տվյալները ստանանք այն մասին, թե կոնկրետ ձկնաբուծական տնտեսությունում ինչքան ջուր է օգտագործվում։ Եթե ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրի ծավալը գերազանցվի, միանգամից մեզ մոտ այդ արձագանքը կգա, և համապատասխան տեսչությունը բնականաբար միանգամից կարձագանքի և կգնա ու կպատժի»,-ասաց Սիմոն Պապյանը։

© Sputnik / Асатур Есаянц Սիմոն Պապյան
Симон Папян  - Sputnik Արմենիա
Սիմոն Պապյան

Պապյանը վստահեցրեց, որ իրենց համար Սևանի մակարդակի բարձրացումն օրակարգային է, քանի որ բոլոր գործոններից զատ Սևանը ռազմավարական նշանակություն ունի։

«Երբ Սևանի մակարդակը 18 մետրով իջավ, սոճիներ տնկեցին, որ կլիմայական պայմաններն ավելի մեղմ դարձնեն, իսկ հիմա մենք անտառահատումներ ենք անում. 1400 հեկտար արդեն կտրել ենք, որ ջրի որակի վրա չազդի»,-ասաց մեր զրուցակիցը։

Պապյանը վստահեցրեց, որ ջրի մակարդակի բարձրացման հետևանքով լճի ափին տեղակայված որոշ հաստատություններ արդեն փակվել են։ Ըստ նրա`եթե ջրի մակարդակն իր առավելագույն ցուցանիշին հասնի, գյուղական մի քանի համայնքներ ջրի տակ կանցնեն։

 

 

Լրահոս
0