20:29 26 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Флаги Ирана и Армении

Իրանը Հայաստանի միջոցով ուզում է մուտք գործել ԵՏՄ շուկա

© Aravot
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11210

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում քննարկումներ են ընթանում այդ երկրի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։ Թեման մեկնաբանել են իրանագետ Գոհար Իսկանդարյանն ու տնտեսագետ Ատոմ Մարգարյանը

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի-Sputnik. Իրան-Հայաստան արտաքին առևտրաշրջանառությունը 2005 թվականից սկսած կայուն աճ է ունեցել։ Բացառություն է տնտեսական ճգնաժամային տարին` 2009 թվականը։ 2014 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով` Հայաստան-Իրան արտահանումը կազմել է 71 մլն դոլար։ Սակայն այդ գումարի առյուծի բաժինը էլեկտրաէներգիայինն է։ Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կարծում է, որ Իրանը Հայաստանից ակնկալիքներ ունի, որոնք կապված են ԵՏՄ շուկա մտնելու հետ։

Экономист Атом Маркарян и иранист Гоар Искандарян
© Sputnik/ Асатур Есаянц
Գոհար Իսկանդարյան և Ատոմ Մարգարյան

«Իրանը նշում էր, որ հետաքրքրված է ԵՏՄ շուկա մտնելով։ Նրանք ուզում են դա անել Հայաստանի միջոցով։ Դրա համար էլ Հայաստանի հետ համագործակցություն կլինի»,- ասաց Գոհար Իսկանդարյանը։

Խոսելով Իրանի` դեպի եվրոպական շուկա ճանապարհի մասին` նա նշեց, որ Իրանն արդեն իսկ ունի ճանապարհ դեպի Եվրոպա Թուրքիայի տարածքով։ Բայց այստեղ իրանագետը խնդիրներ է տեսնում` կապված քրդերի հետ, բացի այդ, ժամանակ առ ժամանակ Իրանի և Թուրքիայի հարաբերությունները սրվում են։

«Եթե Իրանը երկաթգիծը տանում է Ադրբեջանի տարածքով, ապա Իրանի և Թուրքիայի միջև որոշակի խնդիրների դեպքում Ադրբեջանը կընտրի Թուրքիային։ Դեպի Եվրոպա գնալու Իրանի ճանապարհը կխարխլվի»,- ասաց Իսկանդարյանը։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն էլ բարդ է համարում իրանական շուկա մտնելը։ Ըստ նրա` առանձին արտադրանքների գծով մինչև 150-200 տոկոս մաքսադրույք է գանձվում։ Այնպես որ երկարաժամկետ ծրագրերի մասին դատելն իրատեսական չէ։

«Սա իրավիճակային երևույթ է, պետք է դեռ ուսումնասիրել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ ուղղությամբ հնարավորությունները մեծ են։ Օրինակ` Հայաստանում դեղագործական ու դրան առնչվող ոլորտները բավական առաջընթաց ունեն»,-ասաց տնտեսագետը։

Մասնագետների կարծիքով` Հայաստանը պետք է ուշադիր լինի նաև այն հարցին, որ Իրանն ու Վրաստանը ցանկանում են դիվերսիֆիկացնել իրենց էներգետիկ ուղիները։ Ադրբեջանից Վրաստան գազատարը դեռ մնում է` չնայած Վրաստանը որոշակի դժգոհություններ ունի։ Այս պահին բանախոսները դեռ չգիտեն` այդ երկու երկրները համաձայնության եկել են, թե ոչ։

«Եթե արդեն վերջնական համաձայնության եկել են, ուրեմն ևս մեկ անգամ կորցրինք մեր հնարավորությունը։ Մենք գիտենք, որ գազատարը պատկանում է Գազպրոմին, այստեղ մեզանից շատ բան կախված էլ չէ. Գազպրոմն էր համաձայն լինելու կամ չլինելու։ Այստեղ բանակցությունները պետք է գնային Գազպրոմի հետ»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Մասնագետներն այս պահին Հայաստանի դիրքորոշումը բնութագրում են որպես «չափավոր զսպվածություն»։

 

Գլխավոր թեմաներ