14:34 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Армянский драм

«Դու միայնակ չես». սիրիահայերին օգնելու միջոցառում կանցկացվի Երևանում

© Sputnik/ Arpi Beglaryan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47110

Հայաստանում բնակվող մոտ 20 հազար սիրիահայերին օգնելու հերթական միջոցառումը կանցկացվի Երևանում

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Մարտի 16-ին ժամը 10:30 Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի շենքում «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» ՀԿ-ն նախատեսում է անցկացնել «Դու միայնակ չես» բարեգործական միջոցառումը, որի նպատակն է օգնել Սիրիայից ժամանած հայ փախստականներին. Sputnik Արմենիային հայտնեց ՀՌԵՄ նախագահ Գոհար Ղումաշյանը։

«2016թ. դրությամբ Հայաստանում բնակվում է Սիրիայից ժամանած 20 հազար փախստական: Միջոցառման նպատակն է հումանիտար օգնություն հասցնել սիրիահայ ընտանիքներին և նպաստել հայ հասարակության մեջ նրանց ինտեգրմանը»,- ասաց Ղումաշյանը:

Սիրիահայերի համար միջոցների հավաքագրումը կսկսվի ավելի շուտ` մարտի 10-ին` ժամը 12:00-20:00-ին THE LOFT բազմաֆունկցիոնալ կենտրոնում, հասցե՝ Մոսկովյան 3:

«Սիրիայից ժամանած մեր հայրենակիցներն ունեն մեր օգնության կարիքը: Հրավիրում ենք բոլոր ցանկացողներին միանալ միջոցառմանը: Մենք հավատում ենք բարի և պատասխանատու մարդկանց և ուրախ կլինենք ցանկացած տեսակի համագործակցության համար»,- կոչ արեց Ղումաշյանը։

Երկու ամսվա ընթացքում «ՀՌԵՄ» ՀԿ-ն անցկացրել է ուսումնասիրություն՝ սիրիահայ փախստականների սոցիալական դրության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են մի քանի տասնյակ ընտանիքներ, որոնք ապրում են ծայրահեղ աղքատության պայմաններում, կյանքի համար անհրաժեշտ մինիմալ պայմաններից զուրկ: Առայժմ օգնություն կցուցաբերվի Երևանում բնակվող 44 ընտանիքի:

Միջոցառմանն արդեն միացել են մի շարք կազմակերպություններ, այդ թվում` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։

 

 

 

Գլխավոր թեմաներ