00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի նոր կրկեսը` ողջ շքեղությամբ

© Sputnik / Asatur YesayantsДиректор и художественный руководитель ереванского цирка Сос Петросян
Директор и художественный руководитель ереванского цирка Сос Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017 թվականի աշունը Հայաստանի կրկեսային արվեստի համար խորհրդանշական կլինի, քանի որ հենց այդ ժամանակ է ավարտվելու ազգային կրկեսի կառուցումը, իսկ հոկտեմբերին կկայանա հանդիսավոր ու պաշտոնական բացումը

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Երևանում միջազգային կարգի կրկեսի բացմանը սպասում են ոչ միայն երեխաներն ու նրանց ծնողները, այլև կրկեսի արտիստները, շաբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, պրոֆեսոր, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Հավատացեք, ես բոլորից շատ եմ սպասում կրկեսի բացմանը: Կարծում եմ, որ այն կբացվի մինչև մյուս տարվա հոկտեմբեր: Ես արդեն բացման սցենարը գրել եմ: Շենքը շատ շքեղ է լինելու և ոչնչով չի զիջելու, օրինակ, Մոսկվայի կրկեսին», — ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով` նոր կրկեսի հրապարակը 13 քմ տրամագիծ կունենա, և դա համապատասխանում է Ֆիլիպ Աստլեյի ընդունած միջազգային չափանիշին:

Նոր կրկեսի բացումը ևս բավական խորհրդանշական է, քանի որ լրանում է հայկական կրկեսային կոլեկտիվի 60 տարին: Այս ամենը նոր հնարավորություններ կստեղծի, փառատոներ կկազմակերպվեն, ու առաջին փառատոնը հավանաբար նվիրված կլինի ծաղրածու, ականավոր արտիստ Լեոնիդ Ենգիբարյանին:

Սպասվում են նաև սառցե, սպորտային և ջրային շոուներ, իսկ ներկա պահին ընթանում են 8 հարկանի շենքի 6-րդ հարկի շինարարական աշխատանքները: Հանդիսատեսի համար նախատեսված է 2500 տեղ:

«Ինչ վերաբերում է տոմսերին, ապա դեռ վաղ է խոսել այդ մասին: Ամեն դեպքում կազմակերպիչներն արդեն հիմա են հակված այն կարծիքին, որ շոուները պետք է մատչելի լինեն բոլորի համար», — ասաց Պետրոսյանը:

Строительство нового здания Ереванского цирка - Sputnik Արմենիա
Երևանի կրկեսին սպասելիս
Նա ավելացրեց, որ մոտ ապագայում Երևանի կրկեսի պատմության մասին գիրք է հրատարակվելու:

«Բացի այդ, վերջերս մենք ստեղծեցինք Միջազգային հայկական կրկեսային միություն, որի կազմում ընդգրկվեց 3000 մարդ: Նրանք բոլորը ցանկանում են մասնակցել կրկեսի բացմանը: Մենք որոշեցինք այնպես անել, որ տարբեր երկրներից հայ արտիստներն անպայման մասնակցեն: Ես արդեն հասցրել եմ խոսել Բաղդասարյանների հայտնի կրկեսային տոհմի ներկայացուցիչների հետ և շատ կցանկանայի, որ նրանք ներկա գտնվեին կրկեսի բացմանը», — ավելացրեց Պետրոսյանը:

Երևանյան կրկեսի շինարարական աշխատանքները սկսվել են 2011 թվականի մարտին քաղաքապետարանի և «Տաշիր» ընկերության խմբի միջև համաձայնագրի ստորագրմամբ: Ի սկզբանե նախատեսվում էր պարզապես վերանորոգել հին շենքը, սակայն շենքի տակ լիճ հայտնաբերվեց: Արդյունքում նոր շենք կառուցելու որոշում կայացվեց:

 

 

 

Լրահոս
0