00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ձկնագողությունը չկանխելով՝ սոցիալական խնդիր են լուծում

© Sputnik / Арам НерсесянРыбак
Рыбак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ձկան որսի արգելքի ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր են բացահայտվում և ձկներ առգրավվում: Բնապահպանության նախարարությունում խոստովանում են, որ ձկնագողությունը լուրջ խնդիր է, և անկախությունից ի վեր այն լուծում չի ստանում

Գոհար Սարգսյան, Sputnik

Չորս ամսվա պարապուրդից հետո Պավելն առաջին անգամ եկել է անձամբ ստուգելու՝ ձուկ որսալու բաղձալի շրջանը սկսվել է, թե ոչ: Կարասներ կան, բայց նրա ուռկանի մեջ հայտնվում են միայն մանրաձկները:

«Հիմա լուրջ գործով են զբաղված՝ իկրա են բաց թողնում, դրա համար էլ ցանցի մեջ նորմալ ձուկ չի ընկնում»,- ասաց Պավելն, ու հանկարծ աչքերը փայլեցին. «Ահա, ոնց որ մեկին բռնեցինք»։

Բայց նրա բախտն այս անգամ էլ չբերեց: Կարասը շատ փոքրիկ էր, ավելին` ձվադրման շրջանում էր: Ձկնորսը նրան նորից ջուրը բաց թողեց: Նախ, ըստ նրա, փոքր ձուկն «ուտելու բան չէ», բացի այդ ձկնորսը քաջատեղյակ է, որ ձվադրման շրջանում նման ձկներ բռնելն անթույլատրելի է:

© Sputnik / Арам НерсесянՁկնորս Պավելը
Рыбаки - Sputnik Արմենիա
Ձկնորս Պավելը

«Կարասն ազնվական ձուկ չէ: Նա տարին 2-3 անգամ կարող է ձվադրել: Մի բան էլ կա՝ կարասները փոքրուց ձվադրում են: Նրանք, ինչպես և մյուս ձկները, աղմուկ չեն սիրում: Դրա համար էլ սովորաբար ափից հեռու ենք նստում ու աշխատում ենք չաղմկել»,- պատմեց ձկնորսը:

Չնայած աղմկելը ձկնորսության «ավանդույթների» մեջ չի էլ մտնում: Անխտիր բոլորը հաստատում են, որ ձկնորսությունը հանգստանալու և մտքերը խաղաղ պայմաններում ի մի բերելու միջոց է:

© Sputnik / Арам НерсесянՁկնորսություն
Рыба - Sputnik Արմենիա
Ձկնորսություն

Եթե մեր զրուցակիցը պահպանում է ձկնորսության կանոնները, ապա կան մարդիկ, որ անտեղյակության կամ սոցիալական պայմանների սղության պատճառով ձուկ են որսում՝ վնասելով էկոհամակարգը: Նույնիսկ ձվադրման շրջանում ցանցեր կամ էլեկտրական սարքեր են օգտագործում:

«Ձկնագողությունը ոչ միայն բնապահպանական, այլև սոցիալական խնդիր է, դրա համար էլ այս հարցի լուծման համար համալիր համակարգային մոտեցում է պետք: Իրավիճակը շատ վատ է»,-չթաքցրեց բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

© Sputnik / Асатур Есаянц Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան
Симон Папян  - Sputnik Արմենիա
Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյան

Նրա խոսքով՝ օրենքներն ու պահանջները բավարար են, որ այս հարցը լուծում ստանա, սակայն խնդիրը սոցիալական է:

«Արգելելով` խնդիր ենք ստեղծում այդ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական տեսանկյունից: Բնապահպանության տեսանկյունից մեր գործը պիտի անենք ու չմտածենք սոցիալական խնդիրների մասին, բայց քանի որ ոչ թե հասարակական կազմակերպություն ենք, այլ կառավարության մի մաս, մեր քայլերում պետք է հաշվի նստենք մյուս գործոնի հետ, որը կարևոր է այս պարագայում»,- ասաց Պապյանը:

Բնապահպանության փոխնախարարի կարծիքով` պարզապես պետք է մեծանա ձկնորսների գիտակցական մակարդակը, այն է՝ ձվադրման ժամանակ ձեռնպահ մնալ լիճ մտնելուց:

Իրավիճակն ավելի լավ հասկանալու համար բավական է միայն ասել, որ Սևանի իշխանը վերացման վտանգի առջև է: Նախկինում իշխանը Սևանի ամենակարևոր արդյունաբերական ձկնատեսակն էր, հիմա այն ընդգրկված է «Կարմիր գրքում»: Այս պահին իշխանի ծավալներն ավելանում են միայն արհեստական վերարտադրությամբ:

«Իշխանի բնական վերարտադրության համար մեկ խոչընդոտ էլ կա. իշխանի բնադրավայրերը գետերում են, գիտեք, որ կեղտաջրերը լցվում են այն գետերը, որոնք ձկնաբուծական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն»,- հավելեց Սիմոն Պապյանը:

Ձկնաբանական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Սևանի իշխանի պոպուլյացիան լճում շարունակում է գոյատևել արհեստական պայմաններում աճեցված մանրաձկան շնորհիվ, գետերում այս տեսակի բնական վերարտադրություն չի կատարվում։ Այս պայմաններում իշխանի պաշարները շարունակում են մնալ մոտավորապես նախորդ տարվա մակարդակին` մոտ 1-2 տոննայի սահմաններում։

© ՀՀ Բնապահպանության ՆախարարությունԻշխանի մանրաձուկ
Մանրաձուկ - Sputnik Արմենիա
Իշխանի մանրաձուկ

1978 թվականից իշխանի որսն արգելված է, սակայն ձկնորսներն այնուամենայնիվ ռիսկի են դիմում: Մեզ հետ զրույցում նրանցից ոմանք անգամ ասացին, որ երբ իրավապահները «բռնում» են իրենց, միայն ցանցերն են առգրավում։ Բայց նրանք շարունակում են իրենց գործը. «Երեխեքին հո սոված չե՞նք թողնելու»:

Ինչ վերաբերում է մեկ այլ ձկնատեսակի` սիգի պաշարներին, ապա 2015 թվականի աշնանը Սևանա լճում իրականացված ձկնաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ սիգի ընդհանուր կենսազանգվածի աճը պայմանավորված է հիմնականում նախորդ 2-3 տարիների բեղուն սերունդների առկայությամբ։ Սիգ ձկնատեսակի պոպուլյացիայի կենսազանգվածը հիմնականում ապահովել են 2-3 տարեկան ձկները, ավելի փոքր և ավելի մեծ տարիքի ձկները կազմել են պոպուլյացիայի 15 տոկոսը, ինչը վկայում է այն մասին, որ թեպետ առկա է այս ձկնատեսակի ընդհանուր կենսազանգվածի որոշակի աճ, սակայն խոսել արդյունագործական պաշարների վերականգնման մասին վաղ է։

 

 

Լրահոս
0