00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանով հոսող բոլոր գետերն աղբանոցների են վերածվում

© Gexam OhanyanРека Раздан
Река Раздан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նադեժդա տատիկի մանկությունն անցել է Հրազդան (Զանգու) գետի ափին։ Նա իր քույրերի ու ընկերուհիների հետ վաղ առավոտյան փախել է տնից ու գնացել լողալու։ Հենց մաքուր ջրի շնորհիվ է, որ Նադեժդան ու նրա ընկերուհիները բարեկազմ և բարձրահասակ գեղեցկուհիներ են դարձել

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի- Sputnik. Երևանի Հրազդան և Գետառ գետերի ափին բազմաթիվ սերունդներ են մեծացել, գետի «հիշողության մատյանում» բազմաթիվ սիրո խոստովանություններ ու արցունքներ են գրանցվել։ Իսկ այսօր Երևանով հոսող բոլոր գետերն աստիճանաբար աղբանոցների են վերածվում։

«Ջուրը տեղեկատվության կրիչ է, և ստացվում է, որ այն գիտակցություն ունի։ Անկեղծ ասած` ես Սևանա լիճն ու մեր բոլոր գետերը տիեզերքի աչք եմ համարում։ Ըստ այդ ջրային պաշարների` կարելի է դատողություններ անել այդ տարածքում բնակվող ժողովրդի բարոյական կերպարի մասին»,- Sputnik Արմենիային ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։

Բայց արդյո՞ք մենք հետևում ենք մեր գետերի վիճակին։ Իհարկե, ոչ բոլորը և ոչ միշտ են դրանով զբաղվում։ Գետառը փոքրիկ և «անմեղ» գետակ է հիշեցնում, իսկ իրականում նա իր մեջ պոտենցիալ վտանգներ է պարունակում։ Հաշվի առնելով այն փաստը, որ Գետառի բնական հունը փակված է բետոնով, առատ տեղումների դեպքում բարձր է ջրհեղեղի վտանգը։

«Այսօրվա դրությամբ Գետառն այնպիսի վիճակում է, որ կարող է ջրհեղեղ առաջացնել, ինչպես 1946թ.-ին»,- ասաց Sputnik Արմենիայի զրուցակիցն ու ավելացրեց, որ, դժբախտաբար, Հայաստանի բնակիչները փորձում են հակառակվել գլոբալ միտումներին։

Դանիելյանն անտրամաբանական է համարում որոշ քայլեր. Հայաստանում հանել են տրամվայները, այն դեպքում, երբ Փարիզում և Վաշինգտոնում դրանք կրկին գործածության են դրվել, փակել են Գետառ գետը, իսկ Մոսկվան իրականացնում է «Մոսկվայի փոքր գետերի ազատագրում և դրանց բարեկարգում» նախագիծը։

Նրա խոսքով` Մոսկվայում 1930-ական թթ.-ին գետերը վերածել են փակ ջրանցքների և այնտեղ շինարարություն սկսել, հիմա դրանք վերականգնում են` որպես բնական լանդշաֆտ։

«Հրազդան և Գետառ գետերը դարձել են կենցաղային թափոնների հարթակ։ Անհասկանալի է, թե գետակն ընդհանրապես ինչպես կարող է հոսել այդ ջրանցքով։ Բարդ է պատկերացնել, թե դա հետագայում ինչի կվերածվի, քանի որ փակ ջրանցքը շատ դժվար է մաքրել»,- բացատրեց մեր զրուցակիցը։

© Photo : HenaranԳետառ
Река Гетар - Sputnik Արմենիա
Գետառ

Դանիելյանը նշեց, որ «Աերացիա» կոյուղու մաքրման կայանը շարքից դուրս է եկել, և հիմա այն միայն մեխանիկորեն է մաքրում, իսկ կենսաբանական մաքրում չկա։ Այսինքն՝ գետն ընդունում է քաղաքի թափոնները, բայց մաքրվում է միայն չնչին մասը։ Բացի այդ, շատ աղտոտված են քաղաքի ծայրամասերը։

«Ցավոք, մենք հիմա գետերն ընկալում ենք որպես թափոնների համար նախատեսված հատուկ տեղ։ Մարդիկ թափոնները գետն են նետում` մտածելով, թե «ոչինչ, ջուր է, կհոսի, կտանի»։ Բայց ու՞ր կտանի։ Ես անձամբ տեսել եմ, թե ինչպես է աղբատար մեքենան աղբը թափել «աղբ չնետե՛լ» գրությամբ ցուցանակի մոտ»,- պատմեց Դանիելյանը։

Նրա խոսքով` մեզ փրկում են լեռնային արագահոս գետերը, որոնք ինքնամաքրման հատկություն ունեն։ Միայն այդ գործոնն է ինչ-որ կերպ դրական լույս սփռում սարսափելի իրավիճակի վրա։ Ինչպես բացատրեց փորձագետը, մարդիկ իրենց գյուղատնտեսական մշակաբույսերն աղտոտված ջրով են ոռոգում։

«Այժմ Հայաստանի կառավարությունը Եվրամիության և ՄԱԿ-ի աջակցությամբ  մեծ ծրագիր է պատրաստում«կանաչ» տնտեսության վերաբերյալ` «ՌԻՕ+20»-ի որոշումների համաձայն` կայուն զարգացման նպատակով»։ Այնտեղ մի մեծ հատված կա ջրային պաշարների վերաբերյալ։ Կարևորը, որ մեր երկրում քաղաքական կամք և գումար լինի»,- պարզաբանեց Դանիելյանը։

Նրա խոսքով` Հայաստանում շատերը հակաբնապահպանական մտածողություն ունեն։ Դանիելյանն օրինակ բերեց Ճապոնիայի բնակիչնեերին, որոնք բառացիորեն մեծարում են իրենց երկրի ջրամբարները։

«Երբ ես ու գործընկերներս Գետառի փակմանը դեմ հանդես եկանք, մեզ ասացին. «Ի՞նչ եք նորից սկսել։ Գետակ է էլի»… Եվ հենց այդ ժամանակ էր, որ ես համաժողովի մասնակցելու նպատակով Ճապոնիա մեկնեցի ու տեսա, թե ճապոնացիներն ինչ յուրահատուկ վերաբերմունք ունեն իրենց գետերի նկատմամբ»,- ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ ճապոնական ամենափոքր քաղաքներում էլ Գետառի պես փոքր գետակներ կան, բայց այնտեղ գետերը մաքուր են, ափերը` խնամված, գետի երկայնքով տաղավարներ են տեղադրված, իսկ շուրջբոլորն էլ ծաղիկներ են աճում։

© Photo : Kimimasa Mayama / EPAՃապոնիա
Полное цветение сакуры в Токио - Sputnik Արմենիա
Ճապոնիա

 

 

Լրահոս
0