12:41 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Вооруженные силы РА

Հաշմանդամության կարգ չունեցող զորացրվածները կօգտվեն անվճար բուժօգնությունից

© Sputnik / Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Խեղման, վնասվածքի ու հիվանդության պատճառով զորացրված անձինք արտոնյալ պայմաններով կօգտվեն բժշկական օգնությունից։ Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի-Sputnik. Այսուհետ հիվանդության կամ խեղման ու վնասվածքի պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամության կարգ չունեն, միևնույն է, կարող են օգտվել անվճար բուժսպասարկումից։ Սոցիալական ապահովության նախարարության գնահատմամբ` այս ծրագրից կարող է օգտվել տարեկան 70-90 անձ։

«Նախկինում այդ պատճառով զորացրվածները, գործող օրենսդրության համաձայն, չէին օգտվում պետությունից երաշխավորված անվճար ու արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից և սպասարկումից»,- ասաց Արտեմ Ասատրյանը։

Նախարարն ավելացրեց նաև, որ լսել են այս ուղղությամբ հնչող քննադատությունները և օրենքում փոփոխություններ արել։

 

Գլխավոր թեմաներ