17:20 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Авторынок

Եթե վարորդները դիմեն դատարան, պետբյուջեն կնվազի միլիարդավոր դրամներով

Autopapa
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37210

ԵՏՄ տարածքից ներկրված ավտոմեքենաների համար մեկ տարի շարունակ անօրինական գումար է գանձվել: Ավելացված արժեքի հարկից ազատող նոր օրենքը, թեև հետադարձ ուժ չունի, բայց մասնագետների համոզմամբ՝ վարորդները պետք է դիմեն դատարան ու հետ պահանջեն իրենցից ապօրինաբար գանձված գումարները

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Արմեն Գալստյանն անցյալ տարի ՌԴ-ից ավտոմեքենա է ներկրել Հայաստան ու մաքսազերծելիս ԱԱՀ վճարել, այսինքն՝ ավտոմեքենայի արժեքի շուրջ 20%-ը: Սակայն տեղեկանալով, որ ԱԺ-ն օրեր առաջ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ է կատարել՝ ԵՏՄ տարածքից ներկրվող ավտոմեքենաներն ազատելով ԱԱՀ-ից, որոշել է պետությունից հետ պահանջել իրենից մեկ տարի առաջ գանձված գումարը:

«Չգիտեմ` դատարան դիմել արժե, թե ոչ,- ասում է Արմեն Գալստյանը,- կասկածում եմ, որ այդպիսի արդար դատավարություն կլինի մեր երկրում»:

Մինչ վարորդը տատանվում է՝ վստահել արդարադատությանը, թե ոչ, մասնագետը խորհուրդ է տալիս դիմել դատարան ու հետ ստանալ ապօրինի գանձված գումարը:

Հանրային կառավարման մասնագետ Կարեն Վարդանյանը նշում է, որ 2015թ.-ի հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ անդամ է, ուստի այդ տարածքում գործող օրենսդրությունը վերաբերում է նաև մեր երկրին:

Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ Կարեն Վարդանյանը հայտարարում է, որ այդ պահից սկսած՝ Հայաստան ներկրված ավտոմեքենաների դիմաց ԱԱՀ-ն ապօրինի է գանձվել, ուստի և պետք է վերադարձվի վճարողներին:

«Լինի վարչական դատարանի միջոցով, լինի թեկուզ ԵՏՄ-ից ինչ-որ ցուցում ստանալով, բայց պետք է այդ հարցը լուծվի, որովհետև մարդիկ, ըստ էության, վճարել են մի բան, որը չպիտի վճարեին»,- ասում է Կարեն Վարդանյանը:

Նա նաև հիշեցնում է՝ ԵՏՄ պայմանագիրը սահմանում է, որ «կողմերը պարտավորվում են ԱԱՀ չգանձել, եթե որևէ ֆիզիկական անձ մեկ անդամ երկրից մյուս անդամ երկիր ոչ ձեռնարկատիրական նպատակներով ապրանք է տեղափոխում»:

Եվ քանի որ ԵՏՄ պայմանագիրը նոր Սահմանադրությամբ ընդունվում է որպես ՀՀ ներքին օրենսդրության նկատմամբ գերակա ուժ ունեցող իրավական փաստաթուղթ, ապա տեղական ցանկացած այլ օրենք կամ որոշում, որ հակասում է դրան, իրավական ուժ չունի:

Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանի տեղեկություններով, 2015թ-ին Հայաստան է ներկրվել 30 000 ավտոմեքենա: Դրանցից գանձված ԱԱՀ-ն փաստորեն, մասնագետների խոսքով, անօրինական է: Մինչ օրս, սակայն, ոչ մի ներկրող դատական կարգով չի փորձել պետությունից հետ ստանալ իր վճարած գումարը: Ավտոներկրողների միությունը ևս չի պատրաստվում իր անդամների անունից հայց ներկայացնել դատարան՝ հաշվի առնելով երկրի ծանր տնտեսական վիճակը: Բայց առաջարկում է իրենցից ապօրինի գանձված գումարներն ուղղել բարեգործական կամ սոցիալական ծրագրերին:

«Որ ասում ենք ինչ-որ հիմնադրամի միջոցով ուղղեք դա բարեգործական նպատակների՝ կա՛մ ազատամարտի վետերաններին, կա՛մ ազատամարտի մասնակիցներին, Դավիթ Հարությունյանն ասում է՝ բա բանակը ո՞նց պահենք: Իմ ապօրինի վճարած ԱԱՀ-ն գնացե՞լ է բանակ: Դե ուղարկեք բանակ կամ հետ տվեք, ես տանեմ ուղարկեմ»,- ասում է Տիգրան Հովհաննիսյանը:

Կարեն Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ իրավական խնդրի լուծման նպատակով առաջիկայում իրենք կփորձեն դատական կարգով հետ բերել քաղաքացիներից անօրինական կերպով գանձված գումարները: Նա նաև համոզված է, որ այս ուղղությամբ առաջին դատական վճիռը ոչ միայն նախադեպային կդառնա հաջորդների համար, այլև մեծ շղթայական ռեակցիա կառաջացնի:

Գլխավոր թեմաներ