00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը գեղասահքի ապագա չեմպիոններ է պատրաստում

© Sputnik / Asatur YesayantsШкола фигурного катания в Ереване
Школа фигурного катания в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գեղասահքը անմխիթար վիճակում էր, մարզիչները լքում էին երկիրը, իսկ օլիմպիական չեմպիոնները տարակուսանքի մեջ էին՝ ինչու՞ երկրում չկան պրոֆեսիոնալ սահադաշտեր: Այժմ հայ գեղասահորդները որոշել են ոտքի կանգնել և աշխարհին պատմել իրենց հնարավորությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի- Sputnik, Անի Լիպարիտյան. Նախկինում հայաստանցի գեղասահորդները մեկնում էին տարբեր մրցույթների և կատակում՝ «վերջից առաջին տեղը կզբաղեցնենք», Sputnik Արմենիային պատմեց գեղասահքի մարզիչ և Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մեթոդիստ Ալինա Բադալյանը:

«Այսօր երեխաները ոգևորված են, չէ՞ որ նրանց համար հիանալի հնարավորություն է բացվել: Մեծ հաճույքով են մարզվում: Իրինա Ռոդնինայի, Իրինա Սլուցկայայի և Եվգենի Պլյուշչենկոյի վարպետության դասերին մասնակցելուց ու նրանց հետ շփվելուց հետո հատկապես սկսնակ գեղասահորդներն ուզում են բարձունքներ նվաճել»,- պատմեց Բադալյանը:

© Sputnik / Арам Нерсесян Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մեթոդիստ Ալինա Բադալյանը
Тренер по фигурному катанию Алина Бадалян - Sputnik Արմենիա
Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի մեթոդիստ Ալինա Բադալյանը

Գեղասահքը հիվանդություններ է բուժում

Sputnik Արմենիայի զրուցակիցը պատմեց, որ գեղասահքը հրաշագործ և բուժիչ մարզաձև է: Արդեն մի քանի տարի է՝ Ալինան այլևս չի հիվանդանում, որովհետև նրան «բուժում» է սահադաշտը:

«Երևանի Կարապի լճի սահադաշտում սահող երեխաներն էլ չեն հիվանդանում: Այժմ նրանք մարզվում են այս ժամանակակից սահադաշտում, որը որակով չի զիջում եվրոպական հարթակներին»,- պատմեց նա:

Հայ մարզիչը գեղասահքով է զբաղվում 1972թ.-ից և ասում է, որ ընտրել է ձմեռային ամենագեղեցիկ մարզաձևերից մեկը:

«Երբ առաջին անգամ կանգնեցի սառույցի վրա, անկեղծ ասած, շատ անսովոր էր ինձ համար: Բայց առաջին օրվանից սիրեցի սառույցը, մինչ օրս աշխատում եմ որպես գեղասահքի մարզիչ: Սիրով փոխանցում եմ գիտելիքներս, ուզում եմ, որ իմ աշակերտները լավ մարզիկներ դառնան»,- ասաց Ալինան:

Նրա խոսքով՝ գեղասահքը հիանալի մարզաձև է. վերացնում է առողջական բոլոր խնդիրները, բարելավում երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը: Ու հետո գեղասահքը ոչ միայն սպորտ է, այլև՝ արվեստ:

Այս տարի նոր դպրոցում արդեն աշակերտների 2 ընդունելություն է կազմակերպվել: Մարզչի խոսքով՝ աշակերտներն ու ծնողները շատ ոգևորված են:

Սակայն մարզաձևով պետք է զբաղվել վաղ տարիքից: Դպրոցն ընդունում է 4-7 տարեկան երեխաներին, սակայն չի նշանակում, որ տաղանդաշատ երեխաները չեն կարող սովորել այստեղ:

© Sputnik / Асатур Есаянц«Կարապի լճի» սահադաշտի բացումը
Открытие нового фигурного сезона столичного катка в Ереване - Sputnik Արմենիա
«Կարապի լճի» սահադաշտի բացումը

Դպրոցում աշխատում է գեղասահքի 9 և հոկեյի մեկ մարզիչ, որը երեկոյան ժամերին է պարապում երեխաների հետ:

«Շատ եմ սիրում մեր մարզադպրոցը և ուզում եմ, որ առաջիկա 10 տարում մենք չեմպիոն ունենանք, ու նա միջազգային ասպարեզ դուրս գա»,- նշեց Բադալյանը:

Նա կարծում է, որ գեղասահորդի հաջողության գրավականը ճիշտ մարզիչն է, որը պարտավոր է սեր ու նվիրում սերմանել, սովորեցնել պայքարելու հմտությունները:

Ուժեղ կնոջ վարպետության դասը

Ժամանակակից սահադաշտը ոչ միայն աչք է շոյում, այլ նաև հույս է ներշնչում, որ շուտով Հայաստանում գեղասահքի աստղեր կհայտնվեն:
Ալինա Բադալյանը վարպետության դաս ցուցադրեց հատուկ Sputnik Արմենիայի համար՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ ցանկության դեպքում կինը շատ բան կարող է անել:

«Մի անգամ ես պարտվեցի հուզմունքի և վախի պատճառով: Մարզիչս՝ Ռաֆայել Հարությունյանը, ճակատագրական խոսքեր ասաց ինձ. «Եթե դու հաջորդ անգամ այդպես ելույթ ունենաս ազատ ծրագրում, ապա այլևս չեմ աշխատի քեզ հետ»: Դա սթափեցրեց ինձ ու պայքարի ուժ արթնացրեց իմ մեջ: Հենց այդ ժամանակ որոշեցի հաղթահարել բոլոր բարդությունները: Ելույթ ունեցա ու առաջին տեղը զբաղեցրի»,- պատմեց Ալինան:

Գեղասահքը հիվանդություններ է բուժում - Sputnik Արմենիա
Գեղասահքը հիվանդություններ է բուժում

Զրույցի վերջում գեղասահորդուհին բոլոր կանանց շնորհավորեց գարնանային տոների կապակցությամբ:

«Կինը ուժեղ է և հաղթող: Ինձ թվում է՝ կինը պետք է միշտ ուժեղ լինի, որպեսզի հաղթահարի բարձունքները և ցույց տա, թե ինչի է ընդունակ»,- նշեց Բադալյանը:

Ի դեպ, կանանց միամսյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Կանայք կարող են ավելին» խորագրով սոցիալական ակցիա է կազմակերպել: Նախագծի նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ներկայացնել և կարևորել կանանց գործունեությունը, չէ՞ որ նաև նրանց ուժի և ձգտման շնորհիվ է զարգանում քաղաքը:

Լրահոս
0