00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:16
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գայլային պատերազմներ. ինչպես և ինչու են գայլերը մտնում բնակավայրեր

© Sputnik / Из личного архиваАрмен Арабян
Армен Арабян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որսորդ Արմեն Արաբյանը վերջին անգամ գայլ է որսացել Խաչիկ գյուղում, հենց այն տարածքին մոտ, որտեղ մարտի 21-ի առավոտյան գայլը հարձակվել է 75–ամյա կնոջ վրա։ Sputnik Արմենիայի թղթակիցը որսորդի հետ զրուցել է գայլի բնավորության, գարնանը գայլերի ակտիվության ու բնակելի տարածքներ մուտք գործելու պատճառների մասին։

Գայլերը մարդկանց վրա հազվադեպ են հարձակվում, վստահեցնում է որսորդ Արմեն Արաբյանը։ Առհասարակ գիշատիչ կենդանին ունի վտանգավոր գոտու սահման։ Եթե մարդն անցնում է այդ սահմանը, կենդանին պոտենցիալ վտանգ է զգում, հատկապես երբ փախչելու տեղ չի ունենում։ Այս դեպքում նա անցնում է հարձակման։

Որսորդի խորհուրդն է` եթե պատահաբար հանդիպում ես գայլի, պետք է մի կողմ քաշվես, որ նա վտանգ չզգա։ Նրա խոսքով` գայլն ավելի հաճախ խուսափում է մարդուց։ Իսկ եթե, այնուամենայնիվ, պահն օրհասական է, որսորդը պահուստային ու խորամանկ հնարքներ է սովորեցնում։

© Из личного архиваԱրմեն Արաբյան
Армен Арабян  - Sputnik Արմենիա
Արմեն Արաբյան

«Շիրակի գյուղերից մեկում ապրող իմ ծանոթներից մեկին մի անգամ գայլեր են շրջապատել։ Նրա շաքարը վախից բարձրացել է, բայց հետո նա սթափվել է ու խորամանկության դիմել։ Հագի շորը հանել է, այն կապել գոտիով ու հետևից քարշ տվել։ Գայլերը վախեցել ու մոտ չեն եկել, տարօրինակ բան են զգացել։ Այդպես այդ մարդը 4 կմ կտրել-անցել է, հետևից էլ` ուղեկցող գայլերը»,-պատմեց որսորդը։

Գայլերն ակտիվանում են գարնան հատկապես առաջին երկու ամիսներին։ Ձմռանը քիչ սնվելու պատճառով նրանք հյուծվում են։ Բացի այդ, փետրվար-մարտ ամիսներին նրանց զուգավորման շրջանն է։ Հղիությունը երկու ամիս է տևում։ Ապրիլի սկզբին արդեն գայլերը ծնում են, և ձագերին պետք է լինում ինտենսիվ կերակրել։ Դրա համար էլ գայլը խտրականություն չի դնում` տան բակ մտնի, հավ ու ոչխար տանի, թե մեկ այլ կենդանի արարած հոշոտի։

«Մի հետաքրքիր բան էլ կա. գայլերն ապրում են ընտանիքով ու իրենց տարածքներն ունեն։ Դրանք նշում են մեզի միջոցով, որպեսզի այլ կենդանի իրենց տարածք չմտնի։ Ոհմակում առաջնորդ կա, որը չի թողնում այնքան զուգավորում լինի, որ գայլի թվաքանակը շատանա ու կերակրի բազան չհերիքի։ Դրա համար էլ տարածքներ գրավելու համար գայլային պատերազմներ են լինում։ Նոր տարածքներից մի գայլը մյուսին քշելով մտնում է բնակավայրեր»,-ասաց Արմեն Արաբյանը։

Որսորդի դիտարկմամբ` սխալ կարծիք կա, թե գայլերն անընդհատ խրախճանքի մեջ են ու ոչխար են ուտում։ Իրականում նրանք ավելի շատ մկներով են սնվում, որովհետև դրանք ավելի սննդարար են։ Բայց «լավ» սննդից էլ երբեք չեն հրաժարվում։ Իսկ գայլի` որսի վրա հարձակվելու տեխնիկան օրինակելի է նաև մարդկանց համար։

© Sputnik / BebskerԳայլեր
Стая волков - Sputnik Արմենիա
Գայլեր


«Գայլը խելացի է ու հնարամիտ, որսը կոլեկտիվ են կատարում։ Որսահալածներն առանձին են, հարձակվողները` առանձին։ Հիմնականում էգն է տանում»,-ասաց Արաբյանը։

Նա կոնկրետ օրինակ պատմեց։ Սովորաբար արոտավայրերում ոչխարի հոտը գնում է, հետևից` հովիվը, իսկ կողքերից էլ` շները։ Որձ գայլն անցնում է հոտի դիմացը, շփոթեցնում շներին ու հովիվներին, այդ ընթացքում հետևից հարձակվում է էգ գայլն ու տանում զոհին։

«Գայլն ագահ կենդանի է։ Եթե ռեալ նայենք, նա կես գառ հազիվ կուտի, բայց եթե ընկավ գոմի մեջ, կոչնչացնի ամբողջ հոտը, թեկուզ դա նրան պետք չէ։ Նա ազարտի մեջ է ընկնում»,- պատմեց որսորդը։

Կառավարության որոշմամբ` որսի սեզոնի մեկնարկով պետությունը տարեկան 20 միլիոն դրամ էր հատկացնում գայլի օրինական որսի համար։ Հիմնավորումը հետևյալն էր. «ՀՀ մարզերից ստացված բազմաթիվ ահազանգերը փաստում են, որ գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է ոչ թե վայրի բնության մեջ առկա կերային բազայով, այլ մարդկանց տնտեսական գործունեության արդյունք է։ Էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ամբողջ որսաշրջանի համար կանխատեսվել էր որսալ 200 գայլ, ինչը կապահովեր տվյալ միջոցառման էֆեկտիվությունը և սոցիալական (գյուղատնտեսության պաշտպանվածություն) ու բնապահպանական (վայրի կենդանիների կենսաբազմազանության պահպանում) արդյունավետությունը»: Որսի սեզոնը սկսվում է օգոստոսի 3-րդ շաբաթից և տևում մինչև մարտի 1-ը։

«Հիմա որսի շրջանը փակված է, բայց որսագողեր կան, որ գայլեր են որսում։ Այդ դաշտը դժվար վերահսկելի է։ Մի պարզ ճշմարտություն գիտեմ` եթե ամեն որսագողի կողքին մի տեսուչ էլ դնես, ցանկության դեպքում նա կորսա»,- ասաց Արաբյանն ու խնդրեց որսորդին երբեք չշփոթել որսագողի հետ։

Հայաստանում գայլերն առավել տարածված են Շիրակի ու Սյունիքի մարզերում, որտեղ շատ է անասնապահությունը։ Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ որսորդների համար պատիվ է գայլ որսալը։ Միաժամանակ յուրաքանչյուր որսորդ խորին հարգանք ունի գայլերի հանդեպ, որովհետև նրանք էլ որսորդ են` երբեմն ավելի հնարամիտ ու փորձառու։

 

 

Լրահոս
0