00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերգեյ Դովլաթովի փոքրիկ «զանցանքը»

© Sputnik / Личный архивНа фотографии еще никому не известный писатель Сергей Довлатов – экскурсовод в Пушкинском заповеднике, который находится под Псковом
На фотографии еще никому не известный писатель Сергей Довлатов – экскурсовод в Пушкинском заповеднике, который находится под Псковом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս լուսանկարը միակն է, որում դեռ անհայտ գրող Սերգեյ Դովլաթովը էքսկուրսավար էր աշխատում Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինի արգելոցում

Մարիա Ավագյան

Քչերը գիտեն, որ հայտնի լրագրող ու արձակագիր Սերգեյ Դոնատի Դովլաթովը հայկական արմատներ ուներ։ Մանկության տարիներին նա մտերիմ էր Իոսիֆ Բրոդսկու, Եվգենի Ռեյնի, Անատոլի Նայմանի հետ, և ինչպես նրանց, այնպես էլ Դովլաթովի կյանքը հեշտ չի եղել խորհրդային ժամանակաշրջանում։

Նա սկսել է գրել վաղ տարիքում, սակայն խորհրդային ամսագրերում տպագրվելու բազմաթիվ փորձերն անհաջողությամբ են պսակվել։ Առաջին գիրքը ոչնչացվել է ԱԱԾ-ի կարգադրությամբ։ ХХ դարի 60-ական թվականների վերջից Դովլաթովի գրածները սկսեցին տպագրվել այսպես կոչված «սամիզդատում», իսկ 1976 թվականին որոշ պատմվածքներ տպագրվեցին Արևմուտքում, ինչի համար նրան հեռացրին ԽՍՀՄ լրագրողների միությունից։ 1978 թվականին իշխանությունների հետապնդման պատճառով մեկնեց Վիեննա, հետո տեղափոխվեց Նյու-Յորք և դարձավ ռուս վտարանդի մտավորականների կողմից բացված «Новый американец» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Մեկը մյուսի հետևից լույս տեսան «Անտեսանելի գիրքը», «Սոլո ունդերվուդում», «Գոտի», «Արգելոց», «Մերոնք» ստեղծագործություններն ու այլ գրքեր։

Դովլաթովը մեծ հաջողություն ունեցավ ընթերցողների շրջանում, սկսեց տպագրվել «New-Yorker» հեղինակավոր ամսագրում` Վլադիմիր Նաբոկովից հետո դառնալով երկրորդ ռուս գրողը, որի ստեղծագործությունները հրատարակվեցին այս ամսագրում։

Սերգեյ Դովլաթովը Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում աշխատեց ընդամենը երկու տարի` 1976-1978 թվականներին։ Խորհրդային զբոսաշրջիկներից շատերն են եղել «Պուշկինյան լեռներ» կոչվող այդ գողտրիկ գավառական վայրում։

Դովլաթովի արձակին ծանոթանալուց հետո հասկանալի է դառնում, որ այդ ժամանակաշրջանը խորհրդային գրողի լավագույն տարիները չէին` նրա ստեղծագործությունները չէին տպագրում, գրողին սպառնում էին, բոլոր նախաձեռնությունները ձախողվում էին… Իսկ նա մարդկանց ցուցադրում էր «Քերնի արահետը», «Պուշկինի դայակի» տունը, հայտնի մենավոր կաղնին։ Կաղնու պես հսկան էքսկուրսիա էր անցկացնում, իր խոսքով ասած, «շարադրման ազատ ոճով»։

Հանճարի գովերգած հայտնի կաղնու մոտ (ճիշտ է` այն արդեն պուշկինյան կաղնին չէր, քանի որ ծառը կայծակի «զոհ» էր դարձել, ու դրա փոխարեն նորն էր տնկվել) սկսված հերթական էքսկուրսիան ավարտվեց անսպասելի էքսպրոմտով` Պուշկինի կնոջ դավաճանության թեման, որը բանաստեղծի վախճանի պատճառ դարձավ, բուռն քննարկումների վերածվեց։ Քննարկեցին երկար ու հանգամանորեն` փորձելով ընդհանուր հայտարարի գալ։ Դովլաթովը ոգևորվեց ու սկսեց զուգահեռներ տանել, ցուցադրեց բազմագիտակ լինելը` մոռանալով, որ հասարակ էքսկուրսավար է, որին ընդամենը 8 ռուբլի են վճարում (թեև ինչպես ինքն էր գրում, նա այդ գումարը վաստակում էր ազնվորեն)։

Ավելի ուշ Դովլաթովը պիտի գրեր. «Որքան ավելի լավ սկսեցի ճանաչել Պուշկինին, այնքան ավելի քիչ ուզեցի նրա մասին դատողություններ անել»։ Սակայն ստիպված էր համակերպվել, «մեխանիկական աշխատանք կատարել», զսպել բարկությունը, ճնշել ատելությունը նրանց նկատմամբ, ովքեր ոչինչ չէին հասկանում պոեզիայից ու բանաստեղծի կյանքից։

«Զբոսաշրջիկներ էին եկել հանգստանալու։ Տեղական կոմիտեն նրանց էժան ուղեգրեր էր վաճառել։ Պոեզիան առանձնապես չէր հետաքրքրում այդ մարդկանց։ Պուշկինը նրանց համար պարզապես մշակույթի խորհրդանիշ էր, ու այդ մարդկանց համար կարևոր էր միայն գիտակցել, որ եղել են այս վայրում։ Ընդամենը փաստը նշելու համար», — գրել է Դովլաթովը։

Սակայն գուցե հենց այդ միակ անգամն էր, որ Սերգեյ Դովլաթովը խախտեց սովորական պահվածքը, հանկարծակի բռնկվեց ու դուրս եկավ իր իսկ ստեղծած կաղապարից` ցուցադրելով իր ստեղծագործական իսկական դեմքը։

Նա դյուրագրգիռ էր, զգացմունքային, սակայն հոգեպես անկոտրում, ինչպես Պուշկինի կաղնին, հակառակ այն կարծիքի, թե բարձրահասակ մարդիկ տաղանդով օժտված չեն լինում։ Դովլաթովը կոտրեց այդ կարծրատիպը` իր հասակով ու մեծությամբ ցուցադրելով հոգևոր ներաշխարհի ողջ վսեմությունը։

 

 

Լրահոս
0