12:02 22 հունվարի 2018
Ուղիղ եթեր
Министр иностранных дел Грузии Михаил Джанелидзе

Հայաստան կայցելի Վրաստանի արտգործնախարարը

Пресс-служба Правительства Грузии
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
3110

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի — Sputnik. Միխեիլ Ջանելիձեին կընդունի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը:

Մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Մարտի 23-ին Վրաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի հետ։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկվել։ Խոսվել է նաև Հայաստան կատարելիք այցի մասին։

 

Գլխավոր թեմաներ