00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տուբերկուլոզով հիվանդի ծննդաբերությունը եզակի դեպք էր Հայաստանի համար

© Photo : AssistenzamalasanitaТуберкулез
Туберкулез - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՀԿ–ն ցանկանում է, որ մինչև 2050 թվականը աշխարհն ազատվի տուբերկուլոզից, իսկ մահվան դեպքերը զրո ցուցանիշ գրանցեն։ Մարտի 24–ը տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Հայաստանի առողջապահության նախարարությունը իրազեկող միջոցառումներ է անցկացնում` նաև այսկերպ նվազեցնելով տուբերկուլոզի տարածումը

Գոհար Սարգսյան, Sputnik.

Տուբերկուլոզի հարուցիչը շրջանառվում է բնության մեջ, սակայն դա չի նշանակում, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հիվանդանա։ Ըստ հաղորդված տվյալների` մոլորակի բնակչության 1/3-ը վարակված է տուբերկուլոզով, սակայն հիվանդ չէ։ Նրանց դեպքում հարուցիչը մտել է օրգանիզմ, սակայն բարձր իմունիտետի ճնշման տակ չի արտահայտվել։ Եթե, այնուամենայնիվ, հիվանդությունը թակել է մարդու դուռը, ապա առաջին ախտանշանների հայտնվելուն պես պետք է դիմել բժշկի։ Հիմնական ախտանշաններն են` հաճախակի հազ, արնախխում, ուժեղ քրտնարտադրություն, կրծքավանդակի շրջանում ցավ և երկու շաբաթից ավելի տևող բարձր ջերմություն։

«Այս պահին Հայաստանում կա 700 հիվանդ։ Մահվան դեպքերը 2015 թվականի տվյալով` 42-ն են։ Բարեբախտաբար նրանց շրջանում հղիներ ու երեխաներ չկան»,-ասաց Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը։

Ի դեպ, Հայաստանում տուբերկուլոզով հիվանդ կին է ծննդաբերել։ Բժիշկները նրան հորդորել են դիմել հղիության արհեստական ընդհատման, սակայն կինը որոշել է ռիսկի դիմել։ Արդյունքում նա բարեհաջող ծննդաբերել է ու առողջ բալիկ ունեցել։ Մասնագետներն ասում են, որ ծննդկանին օգնել է կամքի ուժն ու բուժման կուրսին պարտաճանաչ հետևելը։ Սակայն եթե հղի կինը պատշաճ կերպով չի անցնում բուժման կուրսը, ապա ծննդաբերությունից հետո նրա վիճակը կարող է կտրուկ վատանալ։

«Առհասարակ բուժվել չցանկացող հիվանդներ կան, սակայն նրանց թիվը տարեցտարի քչանում է։ Ունենք մի քանի բուժման մոդել. եթե տեսնում ենք, որ նրանք հրաժարվում են հիվանդանոցային պայմաններում բուժումը շարունակելուց, տնային պայմաններում ենք բուժում կազմակերպում, որպեսզի չկտրենք առօրյայից, բայց այն պայմանով, որ բուժումը շարունակվի, ու նա մնա բուժման մեջ»,-ասաց Արմեն Հայրապետյանը։

Բուժումը խրախուսելու համար տուբերկուլոզով հիվանդներին ֆինանսական աջակցություն է տրվում։ Դեղակայուն հիվանդներին տրվում է ամսական 13, իսկ ռեգուլյար հիվանդներին` 8 հազար դրամ։ Օրական 200-400 դրամ էլ հատկացնում են տրանսպորտային ծախսերի համար։

«Հիվանդն ամսվա մեջ նվազագույնը 24 օր պետք է բուժում ստանա, որպեսզի այդ ֆինանսական աջակցությունը ստանա»,-հայտնեց Հայրապետյանը։

Աշխատանքային միգրացիան խնդիրներ է ստեղծում տուբերկուլոզի դեմ պայքարում։ Աշխատանքային միգրանտներն այստեղ բուժվում են ու կիսատ թողնում այն` մեկնելով արտերկիր։ Իսկ վերադառնում են հիվանդության բարդություններով։

«Տուբերկուլոզով հիվանդ աշխատանքային միգրանտների մեծ մասը Ռուսաստանից են գալիս։ Իսկ Ռուսաստանում բավականին բարձր է հիվանդացությունը»,-տեղեկացրեց Արմեն Հայրապետյանը։

Տուբերկուլոզի բուժմանը խանգարում է նաև հակաբիոտիկների անկանոն ու անտեղի ընդունումը։ Ավելի պատկերավոր լինելու համար ասենք, որ հակաբիոտիկները ոչ ըստ նշանակության կիրառելու դեպքում կերակրում ենք մեր օրգանիզմում ապրող միկրոբներին ու դարձնում դեղակայուն։ Իսկ երբ այդ մարդը հիվանդանում է տուբերկուլոզով, արդեն դժվարանում է նրա բուժումը, քանի որ հակաբիոտիկներն այլևս անկարող են դառնում միկրոբների հանդեպ։

«Հակաբիոտիկները միանշանակորեն պիտի բաց թողնվեն դեղատնից` բժշկի նշանակմամբ: 21-րդ դարում առանց ցուցումների հակաբիոտիկների չարաշահումն ուղղակի բարբարոսություն է»,– թեմայի վերաբերյալ իր դիտարկումն արեց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Իսկ Արմեն Հայրապետյանը շարունակեց նախարարի խոսքը` նշելով, որ դեղակայուն հիվանդների բուժումը տևում է 2 տարի, իսկ պետությունը մեկ բուժման համար ծախսում է 5000 ԱՄՆ դոլար։

«Սա այն դեպքում, երբ դեղազգայուն ձևերն ավելի շուտ են բուժվում` մինչև 6-8 ամիս, իսկ բուժման կուրսն արժենում է մոտ 1000 դոլար»,-ասաց նա։

© Photo : Facebook / Արմեն Հայրապետյան
Армен Айрапетян  - Sputnik Արմենիա
Արմեն Հայրապետյան

Վաղ դիմելիության պարագայում հիվանդը լիարժեք բուժվում է, և դա որևէ կերպ չի անդրադառնում նրա կյանքի որակի վրա։ Սակայն որքան էլ բուժվի ու բացիլազատ չլինի, միևնույն է նման մարդիկ այլևս չեն կարողանա աշխատել հանրային օղակներում` դպրոցներում, սննդի կետերում և այլն։

Առողջապահության ոլորտի պատասխանատուները հավաստիացրին, որ 2007 թվականից ի վեր Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների թիվն անկում է ապրել։ Հիվանդացության ցուցանիշը կրճատվել է 2, իսկ մահացության ցուցանիշը` 3 անգամ։

 

 

Լրահոս
0