00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայեր. պատմական հայրենիքում վերագտած լույսի շողը

© Sputnik / Asatur YesayantsПомощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции "Ты не один"
Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Դու միայնակ չես» բարեգործական ակցիայի նախաձեռնողները հերթական անգամ օգնության ձեռք մեկնեցին սիրիահայերի ընտանիքներին, որպեսզի նրանք իրենց կարևորությունն զգան պատմական հայրենիքում։ Սիրիահայ մի ընտանիք կրկին հյուրընկալեց Sputnik Արմենիայի նկարահանող խմբին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Տունը հեշտությամբ գտանք. մի քանի օր առաջ էինք այնտեղ եղել։ Անկյունում գտնվող խանութը հիշեցրեց, որ կենտրոնական փողոցից պետք է թեքվել` մեր ուզած փողոց հասնելու համար։ Հասանք ծանոթ մոխրագույն դարպասներին ու սեղմեցինք զանգի կարմիր կոճակը։ Դուռը բացեց միջին տարիքի մի կին ու, ինչպես անցյալ անգամ, այնպես էլ հիմա ժպտալով ներս հրավիրեց` ներողություն խնդրելով տանը տիրող անկարգության համար։ «Թափթփված» սենյակում ամեն ինչ իր տեղում էր, միայն սեղանի վրա մի ափսե էր դրված։

«Ներողություն, ես հենց հիմա կհավաքեմ։ Պարզապես հենց ես տուն մտա, դուք եկաք։ Երեխային բժիշկի էի տարել, նա ծնված օրվանից շաքարախտով է հիվանդ, այսօր մատից արյուն վերցրին, որ հասկանան` ինչ վիճակում է նա», — ասաց նա ու մի ձեռքով երեխային գրկած` մյուս ձեռքով սփռոց փռեց սեղանին։

Մինչ Նադեժդան (անունը փոխված է) ինչ-որ բան էր անում միջանցքում, ՀՌՕ ռազմակայանի կանանց խորհրդի ներկայացուցիչներն ու նրա ավագ որդիները ներս բերեցին պայուսակներն ու փաթեթները` այն ամբողջ օգնությունը, որը հավաքվել էր նաև նրանց ընտանիքի համար։

Նույն բազկաթոռում, նույն տեղում` հեռուստացույցի մոտ, նստած էր ընտանիքի տատիկը և հայացքը մե՛կ դռանն էր գցում, որտեղից ներս էին մտնում կանայք ու իր թոռները, մե՛կ պայուսակներին, ու ասես ինքն իրեն, առանց կոնկրետ որևէ մեկին դիմելու, հազիվ լսելի «շնորհակալություն» էր շշնջում։

Լենան շնորհակալություն հայտնեց Կանանց խորհրդի ներկայացուցիչ Տատյանա Պուստովիկին ու նրա տեղակալ Նատալյա Կուրյաչիին ու պարզաբանեց, որ չի եկել կարողացել առավոտյան ներկա լինել ակցիային, քանի որ երեխային պոլիկլինիկա էր տարել։

«Երեխան այսօր վատ էր զգում, բժիշկի տարա, սկեսուրս արդեն մեկ տարի է` չի քայլում, իսկ ամուսինս ավագ որդուս հետ առավոտից գնացել է աշխատանք փնտրելու։ Շնորհակալություն, որ կարողացաք գալ», — ասաց Նադեժդան` շիկնած ու հուզմունքից շփոթված։

Ավելի ուշ խոստովանեց, որ մեր առաջին այցից հետո ծանոթներն ասել էին` «նրանք նորից չեն գա, ու՞մ եք դուք պետք», սակայն Նադեժդան  հավատում էր, որ աշխարհում դեռ կան բարի մարդիկ, թեև պատերազմի դաժանությունները տեսնելուց հետո դժվար էր հավատալ դրան։

Կանայք շատ արագ լեզու գտան և՛Նադեժդայի, և՛ երեխայի հետ։ Ինչպես և առաջին այցի ժամանակ, ավագ երեխաները խուսափում էին մեզանից, իսկ ավագ որդին էլ խոստովանեց, որ դպրոցում աղջիկների մազերից չի քաշում, քանի որ դա վայել չէ մեծ տղային։

Նադեժդայի ավագ որդին 17 տարեկան է ու մեկ տարի հետո բանակ կգնա։ Ընտանիքը մտադիր է ընդմիշտ մնալ Հայաստանում, և նա ուրախ է, որ տղան ծառայելու է իր հայրենիքի համար։

Քանի դեռ մենք նրանց տանն էինք, այդ ընթացքում ավարտվեց Ռուս-հայկական երիտասարդական միության կազմակերպած «Դու միայնակ չես» բարեգործական ակցիան։

Շուրջ 400 ընտանիք օգնություն ստացավ տարբեր կազմակերպություններից։

«Ռուս-հայկական երիտասարդական միությունը կարողացավ մարդասիրական օգնություն հավաքել, ինչն իհարկե չի կարող այդ ընտանիքներին վերադարձնել իրենց կորցրածը, սակայն աջակցման ու համախոհության քայլ կլինի։ Անտարբեր չմնացին նաև Հայաստանում գործող ռուսական կազմակերպությունների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները, ռուսական ռազմակայանի կանանց խորհուրդը, ովքեր իրենց ներդրումն ունեցան ու աջակցեցին այս նախաձեռնությանը», —ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը։

© Sputnik / Asatur Yesayants«Դու միայնակ չես» ակցիայի շրջանակում 400 ընտանիք օգնություն ստացավ
Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один  - Sputnik Արմենիա
«Դու միայնակ չես» ակցիայի շրջանակում 400 ընտանիք օգնություն ստացավ

Մոտ 50 տարեկան մի կին անընդհատ լալիս էր, թաքուն հեծկլտում ու երևի վերապրում գլխով անցածը։ Փոքրիկ աղջիկը նստել էր տխուր աչքերով։ Երևում էր, որ ձանձրանում է, բայց նա էլ էր եկել փոքրիկ մխիթարանք գտնելու ակնկալիքով։ Երիտասարդներն ու տարեցները, պապիկներն ու տատիկները, տղաներն ու աղջիկները եկել էին օգնություն ստանալու` լուռ լսելով Ռուսաստանի ու Սիրիայի դեսպանների, ինչպես նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ելույթները։

Նրանցից ոմանք ուզում են վերադառնալ Սիրիա, ոմանք Հայաստանում եմ մնում հայրենիքի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ, ոմանք էլ դեռ չգիտեն ինչ են անելու ապագայում։

Այսօր Հայաստան եկած սիրիահայերի նախնիները հայրենիքը լքել էին 100 տարի առաջ` 1915 թվականի ցեղասպանության ժամանակ։ Տարիներ անց սիրիահայերի սերունդները կրկին գաղթի ճամփան են բռնել, այս անգամ` դեպի պատմական հայրենիք։

 

 

Լրահոս
0