23:35 17 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Геноцид армян

Ո՞վ սպանեց հայերին. եգիպտական ֆիլմը լավագույնն է ճանաչվել Նյու Յորքում

© American Committee for Relief in the Near East
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
92 0 0

«Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Մարտի 15-22-ը Նյու Յորքում անցկացված «Socially Relevant Films» կինոփառատոնի բարձրագույն պարգևին է արժանացել Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին արաբերեն ֆիլմը, որը կոչվում է «Ո՞վ սպանեց հայերին»։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru կայքը։

Եգիպտացի ռեժիսոր Մուհամմեդ Հանաֆիի ու լրագրող-հաղորդավար Մարիամ Զաքիի հեղինակած ֆիլմը ներկայացվել էր «լավագույն խաղարկային-վավերագրական» ֆիլմ անվանակարգում։ Թուրքերի ոճրագործությունների մասին պատմող ֆիլմի մրցութային ցուցադրությունը կայացել էր մարտի 19-ին և աննախադեպ թվով հանդիսատես հավաքել։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Եգիպտոսում ու Լիբանանում, իսկ պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերին Կահիրեում։

Ֆիլմում օգտագործվել են արխիվային նյութեր ու լուսանկարներ, հիշողություններ ու ականատեսների վկայություններ, որոնցից շատերն առաջին անգամ են ներկայացվել հանրությանը։

 

Գլխավոր թեմաներ