00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապօրինի աշխատող տաքսիստները պահանջում են չտուգանել իրենց

© Sputnik / Asatur YesayantsПротест таксистов у здания Правительства Армении
Протест таксистов у здания Правительства Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտոնագիր ունեցող ու չունեցող տաքսու վարորդները հավասարապես դժգոհ են կառավարությունից: Առաջինները՝ որ վճարում են, երկրորդները՝ որ տուգանվում են

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. Տաքսու վարորդները կառավարությունից պահանջում են սահմանել նոր կարգ` բոլորի համար հավասար պայմաններով, որից բոլորը գոհ կմնան:

Վարորդ Շաբաբ Շաբաբյանը հինգշաբթի կառավարության շենքի դիմաց վաճառքի էր հանել իր ավտոմեքենայի տաքսու նշանը: Նա հայտարարում էր, որ անիմաստ մեծ գումարներ է ծախսել ավտոմեքենա գնելու, մաքսազերծելու համար, որպեսզի այն, որպես տաքսի շահագործելով, ընտանիքի ապրուստը հոգա: Բայց ստացվել է հակառակը` ավելի շատ տուգանք է վճարել, քան գումար աշխատել: Ուստի որոշել է վաճառել իրեն երջանկություն չբերած նշանը:

Եթե Հայաստանում 500 հազար վարորդ կա, դրանցից քանի՞սը կլինի տաքսու վարորդ»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում հարցրեց Ավտովարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն ու հավելեց, որ արտոնագրված տաքսիստների տարեկան թիվն ամբողջ Հայաստանում չի գերազանցում 5-6 հազարը:

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Հովհաննիսյան
Протест таксистов у здания Правительства Армении - Sputnik Արմենիա
Տիգրան Հովհաննիսյան

Դա էլ իր հերթին, ավտովարորդների համոզմամբ, անհավասար պայմաններ է ստեղծում նույն ոլորտում աշխատող արտոնագիր ունեցող և չունեցող վարորդների միջև: Ուստի տաքսիստները կապի և տրանսպորտի նախարարությունից պահանջում են` փոխել լիցենզավորման կարգը, սահմանել կտրոնային համակարգ, որպեսզի տվյալ օրն իր ավտոմեքենան որպես տաքսի շահագործելու համար վարորդը գնի համապատասխան կտրոնը, փակցնի դիմապակուն ու պարտավոր չլինի հարկ վճարել մեկ ամսվա համար, այնինչ ամսվա մեջ միայն մեկ-երկու օր է աշխատում:

«Տրանսպորտի նախարարությունը բացարձակ չի գնում բանակցությունների, հակառակը՝ մարդկանց տուգանել է 50 000 դրամով: Դա սխալ է, ավելի զայրանում են մարդիկ: Նույն մարդուն 2 օրվա ընթացքում 5 անգամ տուգանել են»,-ասում է Տիգրան Հովհաննիսյանը:

Արտոնագիր չունեցող վարորդները պահանջում են տաքսու նշանի առկայությունն իրենց ավտոմեքենայի վրա խախտում չհամարել:

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակից Պողոս Օղլուկյանը վստահեցնում է, որ իր ավտոմեքենան որպես տաքսի չի շահագործում, բայց երբեմն տաքսիների համար նախատեսված կանգառներում ստիպված է լինում մեքենայի վրա տաքսու նշան դնել: Հենց այդ պահերին էլ կապի և տրանսպորտի նախարարության տեսչության կողմից նկարահանվել է որպես անօրինական տաքսի շահագործող:

© Sputnik / Asatur YesayantsՊողոս Օղլուկյան
Протест таксистов у здания Правительства Армении - Sputnik Արմենիա
Պողոս Օղլուկյան

«Տրանսպորտի նախարարությունն ու տեսչությունը շարունակում են իրենց ֆոտոսեսիաները: Յոթ օրվա մեջ իմ մեքենան նկարվել է 5 անգամ, որից 2-ը՝ նույն օրվա մեջ»,- ասում է Պողոս Օղլուկյանը:

Տաքսու վարորդներն այսօր դարձյալ իրենց պահանջները հանձնեցին կառավարության նամակների բաժին և հուսով են, որ եթե ոչ այս, ապա հաջորդ անգամ լսելի կլինեն տրանսպորտի ոլորտի ղեկավարների կողմից:

 

 

Լրահոս
0