07:02 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Передача в эксплуатацию самолета SSJ-100 авиакомпании Red Wings

Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է ռումբի մասին տեղեկատվության պատճառով

© Sputnik / Рамиль Ситдиков
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
14510

Վիմ-Ավիա ընկերության ներկայացուցիչը րոպեներ առաջ Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել էր, որ չվերթի ուղևորների գրանցումն արդեն սկսվել է

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 20։45-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթը հետաձգվել է մինչև 21։10-ը, Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց չվերթն իրականացնող Վիմ-Ավիա ընկերության ներկայացուցիչը։

Նշենք, որ րոպեներ առաջ նա հայտնել էր, որ չվերթի ուղևորների գրանցումն արդեն սկսվել է։

Ավիաընկերության դրամարկղի աշխատողն էլ հայտնեց, որ այս պահի դրությամբ տոմսերի վերադարձ չկա։ Իսկ ուղևորներից մեկը, ով 15 տարի շարունակ Երևան-Մոսկվա է թռչում, ասաց, որ չի պատրաստվում տոմսը հետ վերադարձնել։

Հիշեցնենք, որ այս պահին «Զվարթնոց» օդանավակայանում ընթանում է իրավապահ մարմինների աշխատակիցների խորհրդակցություն` Երևանի փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանի գլխավորությամբ։

Խորհրդակցությունը հրավիրվել է` կապված օդանավակայան ստացված այն տեղեկատվության հետ, թե օդանավակայանի տարածքում, մասնավորապես Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ժամը 20։45-ի ինքնաթիռում պայթյուն է տեղի ունենալու:

Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ այս պահի դրությամբ դեռ որևէ բան չի հայտնաբերվել, որոնողական աշխատանքները շարունակվում են։

 

 

Գլխավոր թեմաներ