00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բանկերն ավելի հեշտ կտրամադրեն արտահանման վարկեր

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցДенежные купюры
Денежные купюры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շուրջ 10 օր առաջ «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը» ներմուծել է արտահանման վարկերի ապահովագրության նոր գործիք։ Այսուհետև բանկերը կարող են վարկեր տրամադրել պետության երաշխիքով

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի- Sputnik. Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կապահովագրի ոչ միայն արտահանողներին, այլ նաև նրանց վարկավորող բանկերին, լրագրողներին հաղորդեց երկրի էկոնոմիկայի փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը։

«Մենք կտրամադրենք ֆակտորինգի ծառայություններ (ծառայությունների համալիր` արտադրողների և առաքողների համար, որոնք առևտրային գործունեություն են ծավալում վճարման երկարաձգման պայմանով. Sputnik)։ Դա արդյունավետ շուկայական մեխանիզմ է` ուղղված երկարաժամկետ հեռանկարին»,- ասաց Հովհաննիսյանը։ Փոխնախարարը նշեց, որ իրենք պատրաստ են փոխհատուցել գործարարներին ողջ ապահովագրությունը և արտահանման վարկերի տոկոսները (վեց տոկոսային կետ)։

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը պետական կառույց է, որը ստեղծվել է մեկ տարի առաջ` արտահանումը խթանելու, արտասահմանյան գնորդների կողմից վճարում չկատարելու դեպքում գործարարներին ապահովագրելու նպատակով։ Գործակալության իրավասության մեջ է մտնում նաև արտահանման ուղղվածություն ունեցող արտադրության զարգացման համար վարկերի տրամադրումը։

Գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը հավելեց, որ գործիքը թույլ կտա ակտիվացնել արտաքին առևտուրը։

«Շուկայի հետազոտությունը ցույց է տվել, որ որոշ փորձագետներ, ունենալով լավ գնորդներ արտասահմանում և առաքման ստորագրված պայմանագրեր, բավականաչափ ֆինանսական միջոցներ ունեն հումք ձեռք բերելու և վերամշակելու, ինչպես նաև արտադրանքի արտահանման համար»,- ասաց Աբգարյանը։

Նրա խոսքով` նոր պրոդուկտը թույլ կտա հայկական բանկերին և ունիվերսալ բանկային կազմակերպություններին առանց կոշտ գրավի իրականացնել արտահանողի վարկավորումը` նրանց հակադարձ միջոցներով ապահովելու նպատակով։

Արտահանում չիրականացնելու դեպքում գործակալությունը պատրաստ է բանկերին և ունիվերսալ վարկային կազմակերպություններին փոխհատուցել միջոցների 95 տոկոսը, որոնք տրամադրվում են փոխառուներին։ Դա իր հերթին թույլ կտա նվազեցնել վարկերի տոկոսադրույքները, որոնք տրամադրվում են բանկերի կողմից և կնպաստի երկրի արտաքին ապրանքաշրջանառության աճին։

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանը նշեց, որ աշխարհում վաղուց գոյություն ունի նման պրակտիկա, հատկապես այն երկրներում, որտեղ կառավարությունը շահագրգռված է արտահանման ակտիվացմամբ։ Նա հաղորդեց, որ արտահանման վարկերի տոկոսադրույքը գործարարների համար կկազմի 6-14 տոկոս, իսկ վարկերի գումարն անսահմանափակ է։

 

Լրահոս
0