00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
42 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավետիսյանների տան տղամարդիկ արթուն են եղել և փորձել են ինչ-որ գործողություններ անել

© Sputnik / Asatur YesayantsЗаседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым
Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում շարունակվում է Պերմյակովի գործով դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի-Sputnik. Նիստում հրապարակվեցին ձգաբանական եզրակացությունների արդյունքները, որի ժամանակ փորձագետներն ուսումնասիրել են ոչ միայն Ավետիսյանների տանը հայտնաբերված հետքերը, այդ թվում` նաև կրակողների, այլև դրանք համադրել դիակների փորձագիտական եզրակացությունների հետ։

Ըստ այդ եզրակացությունների` հնարավոր է ասել, որ հաստատ արթուն է եղել ընտանիքի տղան` Արմեն Ավետիսյանը, ով փորձել է երրորդ ննջասենյակից գնալ երկրորդ ննջասենյակ, և հենց այդ պահին հետ է շպրտվել և ընկել մահճակալի կողքը։

Մարմնի վնասվածքներից կարելի է եզրակացնել, որ արթուն է եղել նաև ավագ Սերյոժա Ավետիսյանը։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Երվանդ Վարոսյանը, կա նաև ԴՆԹ-ի եզրակացություն այն մասին, որ նա բռնել է նաև հրացանի փողից, այս փաստը կհրապարակվի ավելի ուշ։

«Կարող ենք ասել, որ ավագ Հասմիկ Ավետիսյանը ևս արթուն է եղել, ինչն ակնհայտ է նրա դիրքից։ Երեխաների մասով որևէ բան նշել սխալ է։ Արաքսյան` հարսը ևս հավանաբար եղել է արթուն մահճակալի մեջ, բայց շարժվելու փորձ չի կատարել։ Այս իրավիճակը մենք արձանագրում ենք, և շատ կարևոր է այն հետո համադրել ամբաստանյալների ցուցմունքների հետ։ Արդյունքում արդեն պարզ կլինի, թե ինչքանով է այդ նկարագրությունը համընկնում այս եզրակացության հետ»,- նշեց Վարոսյանը։

Այն հարցին, թե արդյոք չէի՞ն կարող արթուն եղած տղամարդիկ որևէ բան ձեռնարկել, փաստաբանը նշեց, որ տունը շատ փոքր է, որպեսզի որևէ մեկը կարողանար որևէ բան ձեռնարկել։

«Պատկերացրեք` ձեր առջև կանգնած է զինվոր` լիցքավորված հրացանով և պատրաստ կրակելու։ Ես չեմ պատկերացնում, թե ինչ կարելի էր անել։ Ակնհայտ է` տան տղամարդիկ ինչ-որ գործողությունների փորձեր արել են։ Եթե մարդը փորձում է հրացանի փողից բռնել կամ մի սենյակից մյուսը գնալ, ուրեմն ինչ-որ բան փորձել են անել»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` գործին ծանոթանալու ամենածանր պահերից մեկը եղել է մոդելավորումը` ռուս քննիչների կողմից Պերմյակովի մասնակցությամբ, որի ընթացքում վերականգնվել է Ավետիսյանների տան նման մակետ, և Պերմյակովը, հերթականությամբ պատմելով, նկարագրել է իր արած գործողությունները, ինչն էլ տեսագրվել է։ Այդ տեսագրությունը ևս կհրապարակվի։

Նիստը շարունակվում է։

Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։

 

 

Լրահոս
0