00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զատկական իրարանցում կամ ինչպես է Հայաստանը պատրաստվում մեծ Հարությանը

© Nune.at.uaСвятое Христово Воскресение, Пасха, Затик
Святое Христово Воскресение, Пасха, Затик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը պատրաստվում է ամենալուսավոր տոնին՝ Քրիստոսի Հարությանը: Հավատացյալները Զատկից առաջ յոթ շաբաթ տևող պահք են պահում: Sputnik Արմենիա պորտալը պատմում է, թե ինչպես են երկրում պատրաստվում Զատկին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Խանութներն ու շուկաները մարդաշատ են. մարդիկ գնումներ են կատարում Զատկի նախօրեին: Կարմիր զգեստով աղջիկը կանաչի է գնում՝ ասելով` այ, այն մեկը տվեք, դա ավելի լավն է՝ չմոռանալով նաև շնորհավորել Սուրբ Զատիկը:

«Ի՞նչ արժե ձուն»,- հարցնում է մի կին: «Աղջիկս, հատը 70 դրամ է»,- պատասխանում է ձու վաճառող պապիկը:

Այդ ընթացքում սև գլխարկով և մաշված պիջակով 70-ն անց պապիկը տուփի մեջ է դնում ոչ շատ մաքուր ձվերը:

Եվ այդպես գրեթե յուրաքանչյուր շուկայում, խանութում և սուպերմարկետում:

Эчмиадзинский кафедральный собор - Sputnik Արմենիա
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ավագ Շաբաթը
Մարդիկ այս օրերին յուրահատուկ տրամադրություն ունեն: Այս տոնին յուրաքանչյուր ընտանիքում, նույնիսկ ոչ հարուստ, կարելի է գտնել թեկուզ մեկ ներկած ձու: Միաժամանակ շատերը, սխալ մեկնաբանելով Զատկի ավանդույթները, տոնին պատրաստվելիս թույլ են տալիս բազմաթիվ սխալներ: Դրանցից մեկը, որը տարածված է հատկապես հայկական սփյուռքում, այն է, որ ձվերը ներկում են ուրբաթ օրը, այնինչ դրանք պետք է ներկել Զատկի նախորդ օրը` շաբաթ։

Հարևան Վրաստանում ձու ներկելու օրն անվանում են «կարմիր ուրբաթ», այդ օրը պաշտոնապես հանգստյան օր է:

«Հայ առաքելական եկեղեցու կանոնների համաձայն` ձվերը ներկում են շաբաթ օրը երեկոյան: Սովորաբար Սուրբ պատարագից հետո, որը սկսվում է 17:00-ին, հավատացյալները վերադառնում են տուն և սեղան նստում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Եսայի քահանա Արթենյանը:

Քահանան նշեց, որ քրիստոնյան պետք է Զատիկը դիմավորի եկեղեցում՝ ներկա գտնվելով պատարագին: Շաբաթ օրը պատարագից առաջ ոչինչ չպետք է ուտի: Պատարագից հետո տանտիկինները սեղան են պատրաստում, և ողջ ընտանիքը հավաքվում է սեղանի շուրջ:

«Զատկի դասական սեղանը կազմված է ներկած ձվերից, կանաչիներից, ձկից և չամչով փլավից: Յուրաքանչյուրը կարող է զարդարել սեղանը և պատրաստել այն ճաշատեսակները, որոնք նախընտրում է և կարող է իրեն թույլ տալ»,- հավելեց Եսայի Արթենյանը:

Զատկի առավոտն առանձնահատուկ է, շատերն այդ օրը զգում են հոգեկան մաքրություն և վեհություն: Կիրակնօրյա առավոտը հավատացյալները սկսում են տոնական պատարագով:

«Անսովոր ոչինչ չկա այն բանում, որ այս տարի մեծ տարբերություն կա ուղղափառ Զատկի և հայկականի միջև: Տոնի ամսաթիվը որոշվում է լուսնային օրացույցով»,- ասաց քահանան:

Զատկի հաջորդ օրը նշվում է մեռելոցը: Հավատացյալները պատարագի են գնում, իսկ դրանից հետո հնչում է հիշատակման աղոթքը: Ավանդույթի համաձայն` մարդիկ գնում են գերեզմաններ՝ հանգուցյալների հիշատակը հարգելու:

 

 

 

 

Լրահոս
0