06:50 21 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Дизайнер Нур (Арман Давтян)

Վերադարձված «Կարոտ». մի արձանիկի պատմություն

© Sputnik/ Асатур Есаянц
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
6810

Նկարիչ-դիզայներ Արման Դավթյանի` հայտնի Նուռի ստեղծագործություններից «Կարոտ» արձանիկն այլևս չի վաճառվում. Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում հայտնի դիզայները պատմեց արձանիկի անսովոր և հուզիչ պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի- Sputnik. Տարիներ առաջ Նուռի ցուցահանդեսից գողացան «Կարոտ» արձանիկը, սակայն` դիզայների գիտությամբ։

«Գիտե՞ք, ես գիտեմ, թե ով էր տարել արձանիկը։ Իրականությունը հետևյալն է. ես չխոչընդոտեցի այդ «գողությանը»»,- ասաց Նուռը։
Ցուցահանդես-վաճառքը տեղի էր ունենում Մոսկվայում, և մի կին «Կարոտ» արձանիկի առջև երկար կանգնած`արտասվում էր։

«Նրա աչքերն արդեն ուռել էին, այդ կինը շատ երկար` մոտ 2 ժամ արձանից այն կողմ չգնաց, հետո դուրս եկավ, վերադարձավ, նորից գնաց, և արձանիկն այլևս չկար»,- հիշում է Նուռը։

Նկարիչը հասկացավ, որ արձանիկը տարավ այդ կինը, ու որոշեց ոչինչ չանել։ Կային տեսախցիկներ, կարելի էր գտնել նրան, բայց արվեստագետը որոշել էր ոչինչ չանել։

«Երևի թե այդ կնոջն ավելի էր պետք այդ արձանը այդ պահին, քան ինձ։ Երևի այնքան կարիքը կար, որ այդ կինն այդ քայլին գնաց»,- կարծում է նա։

Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Տարիներ անց Նուռն այս պատմությունը պատմեց «Երևան» ամսագրին տված հարցազրույցում և ասաց, որ հիմա էլ ինքն է կարոտել իր արձանիկին և շատ կուզեր, որ վերադարձնեն, եթե այլևս դրա կարիքը չկա, եթե կարոտը հագեցել է։

«Մոտ մեկ շաբաթ անց մի երեխա իմ գրասենյակ թերթով փաթաթած ինչ-որ բան բերեց, թողեց ու գնաց. արձանիկն էր։ Շատ հեքիաթային պատմություն եղավ, գեղեցիկ, և ես անմիջապես ամսագրի հաջորդ համարում գրեցի, որ շատ կուզեմ ծանոթանալ այդ կնոջ հետ և նվիրել նրան այդ արձանիկը, որովհետև կարծում եմ, որ այդպես ճիշտ կլինի»,- պատմեց նա։

Սակայն կինը չարձագանքեց։ Այնինչ Նուռն արդեն հրաժեշտ էր տվել «Կարոտին» և չէր կարծում, որ իրավունք ունի ունենալ այն։

 

 

Գլխավոր թեմաներ