00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ը հայ մասնագետներին արգելում է արտագաղթել

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցГеймеры
Геймеры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներն անհանգստացած են. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արգելում է իրենց հանդիպել Սիլիկոնային հովտի գործընկերների հետ: ՀՀ վարչապետը խոստանում է միջամտել խնդրին

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի — Sputnik, Նելլի Դանիելյան. ԱՄՆ հյուպատոսական ծառայությունը մերժում է ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրել: Հայ մասնագետները վստահեցնում են` հայրենիքը լքելու մտադրություն չունեն, այցելության նպատակը գործարար կապեր հաստատելն ու համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելն է:

«ՎՕԼՕ» ՍՊԸ-ն ամերիկյան կազմակերպություններից մեկի աջակցությամբ Հայաստանում ՏՏ ոլորտի մեծ համակարգ ստեղծելու ծրագիր ունի, որը մեր երկրին ամերիկյան կողմից մեծ ծավալի ներդրում է խոստանում: Բայց ծրագրի իրականացումը վտանգված է: Ամերիկյան հյուպատոսական ծառայությունն օրեր առաջ արդեն երկրորդ անգամ մերժել է հայ մասնագետների մուտքը ԱՄՆ:

Ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանի խոսքով` ծրագրի մասնակից հայկական կազմակերպությունների մասնագետներն այդ ծրագրի իրականացման համար ամերիկյան կազմակերպությունում պետք է վերապատրաստում անցնեն` խորությամբ հասկանալու ամերիկյան ներդրողի պահանջներն ու աշխատանքի սկզբունքները: Այդ նպատակով ամերիկյան կազմակերպությունը հայ մասնագետներին հրավեր էր ուղարկել` իր վրա վերցնելով նաև նրանց այցելության ծախսերը: Բայց ԱՄՆ դեսպանատունը մերժել է հայ մասնագետներին իր երկիր մուտքի իրավունք տրամադրել:

«Լավ իմանալով, թե ինչու են մեր մասնագետներն այցելում ԱՄՆ, հյուպատոսական ծառայությունը մերժեց նրանց: Մեկնաբանույթունն այն էր, որ բավարար հիմքեր չունեն վերադառնալու համար, այսինքն` կարող են մնալ այնտեղ։ Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, բացատրել ենք, ներկայացրել մեր այցերի նպատակը: Տպավորությունն այնպիսին է, որ իրենք լավ հասկանում են, բայց հետո մերժում են»,- ասում է Արմեն Քոչարյանը։

Ամերիկյան գործընկերոջ հետ համագործակցությամբ ու նրանց հրավերով ԱՄՆ վերապատրաստման պիտի մեկներ նաև «Կաթիլ» ընկերության տեխնիկական տնօրեն, համահիմնադիր Հովհաննես Կուլողլյանը:

«Ծրագիրը, որով ես պետք է մեկնեի ԱՄՆ, կապեր հաստատելու, Սիլիկոնային հովտի էկոհամակարգին ծանոթանալու ծրագիր էր: Այն հնարավորություն կտար մեր բիզնեսը ներկայացնել ամերիկյան գործընկերներին, պոտենցյալ ներդրողներին ու նոր ներդրողներ գտնել: Դրա շնորհիվ մենք հնարավորություն կստանայինք ավելի լայնացնել, զարգացնել մեր բիզնեսը»,- Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Հովհաննես Կուլողլյանը։

Նա հավելեց, որ իր խոսքերը հիմնավորող փաստաթղթերից բացի ԱՄՆ հյուպատոսական ծառայությանն է ներկայացրել նաև իր բիզնեսի, ունեցվածքի, Հայաստանում ընտանիք ունենալու մասին բոլոր անհրաժեշտ ապացույցները, բայց մերժում է ստացել, քանի որ ԱՄՆ-ում բնակվող եղբայր ունի:

«Հյուպատոսն ասաց. «Ես ձեզ հավատում եմ, բայց քանի որ իրավիճակն այսպիսին է, ես չեմ կարող վիզա տալ»»,-Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց Կուլողլյանը` նշելով, որ արդեն երրորդ անգամ է մերժվում:

Հակառակ ամերիկյան կողմի մտավախությանը, որ ՏՏ ոլորտի մասնագետները ցանկանում են լքել հայրենիքն ու հաստատվել ԱՄՆ-ում, այս բնագավառից արտագաղթն իրականում մեծ չէ: Այս մասին հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով` այն տարեկան 3% է կազմում և նվազման միտում ունի:

«Այդ տոկոսն էլ գնալով նվազում է, քանի որ 2009թ-ին այն 9%-ի սահմաններում էր, բայց աստիճանաբար նվազեց։ Որքան ոլորտը զարգանա, այնքան արտագաղթն էլ կնվազի, որովհետև որքան գործելու ասպարեզն ավելի մեծանա, այնքան մարդիկ կարիք չեն ունենա երկրից գնալու»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Ի դեպ, ամերիկյան հյուպատոսության կողմից հայ մասնագետների գործնական այցելությունները խոչընդոտելու մասին Վարդանյանը բարձրաձայնել էր դեռ 2014թ-ին` այդ մասին ահազանգելով նաև ՀՀ կառավարությանը և կոչ անելով միջոցներ ձեռնարկել ձևավորված հայ-ամերիկյան համագործակցությունը չվտանգելու համար: Այս հայտարարությունից մեկուկես տարի անց ոչինչ չի փոխվել:

«Նույն իրավիճակը շարունակվում է: Շատ ընկերությունների շարունակում են մերժել։ Մարդը գնում է այնտեղ իր գործընկերների հետ հանդիպելու, տասնյակ անգամներ գնացել-վերադարձել է, իսկ դեսպանատունն ասում է` դուք գնում եք այնտեղ աշխատելու, մենք վստահ չենք, որ դուք կվերադառնաք»,- նշում է Վարդանյանը:

Sputnik Արմենիայի հարցին, թե ի՞նչը կարող է ամերիկյան կողմի նման վերաբերմունքի պատճառը լինել, ԻՏՁՄ գործադիր տնօրենը պատասխանեց.

«Ես կարծում եմ` պատճառը քաղաքական է: Բայց պետք է կարողանանք հաղթահարել, որովհետև ԱՄՆ-ն մեր հիմնական բիզնես գործընկերն է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, մեր արտահանման շուրջ 60%-ը ԱՄՆ-ին է ուղղված»:

Իսկ ի՞նչ միջոցներ է ձեռնարկել ՀՀ կառավարությունը Հայաստանի համար գերակա հռչակված այս ոլորտում առաջացած խնդիրը հարթելու ուղղությամբ: Պարզվեց` մինչ օրս` ոչ մի:

Օրեր առաջ ԻՏՁՄ 16-րդ համագումարի բացմանը ներկա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Sputnik Արմենիայի այս հարցին ի պատասխան հայտնեց, որ նոր է Կարեն Վարդանյանից տեղեկացել խնդրի մասին: «Կքննարկենք»,- խոստացավ վարչապետն ու խոստացավ, որ ԱԳՆ-ին կհանձնարարի ամերիկյան գործընկերների հետ ուսումնասիրել հարցը:

 

 

Լրահոս
0