00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղցկեղի հետազոտությունը Հայաստանում տասնապատիկ էժան է

© Sputnik / Игорь Зарембо / Անցնել մեդիապահոցМедицинская техника. МРТ
Медицинская техника. МРТ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված 3030 կանանցից 120-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: Կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը «Կաղապարից դուրս» հաղորդաշարի շրջանակում խոսում է բժշկին ժամանակին դիմելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և Հայաստանի սահմաններում բուժում ստանալու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Բանաստեղծուհի Ազնիվ Կարապետյանը բժշկի է դիմել միայն այն բանից հետո, երբ արյունահոսություն է նկատել: Նա խոստովանում է՝ հակառակ դեպքում հետազոտվելու մասին չէր էլ մտածի:

«Երեկոյան պատրաստվում էի քնել, տեսա, որ սպիտակեղենս արյունոտված է: Սարսափեցի, մտածեցի՝ սա ի՞նչ բան է այս տարիքում: Առավոտյան անմիջապես գնացի մամոգրաֆիայի կենտրոն: Ասացին, որ կրծքագեղձի փոփոխություն կա և պետք է վիրաբույժն էլ զննի: Վիրաբույժն էլ ասաց, որ պետք է անհապաղ վիրահատություն անել»,-պատմում է բանաստեղծուհին:

Վիրահատությունը տևել է 30 րոպե, մի քանի ժամ բժիշկների հսկողության տակ մնալուց հետո Ազնիվ Կարապետյանը վերադարձել է տուն: Իսկ մի քանի օր շարունակ վիրակապը փոխելուց հետո ավարտել է բուժումը: «Բժշկական լեզվով ասած՝ պապիլոմաները նստած էին արյունատար անոթի վրա: Դրանք ամբողջությամբ հեռացրին, կրծքագեղձն էլ հետը, որովհետև այդտեղ էր սկզբնաղբյուրը, 4-5 կար դրեցին,- պատմում է ապաքինված բանաստեղծուհին,- բժիշկներն ասացին, որ շատ ճիշտ որոշում էր, որ անմիջապես համաձայնեցի վիրահատության, այլապես դա կարող էր լուրջ հետևանքների հանգեցնել, իսկ այդ դեպքում իմ վիճակն ավելի բարդ կլիներ»:

20 տարի առաջ, երբ Հայաստանում առաջին անգամ հնչեց «մամոգրաֆիա» բառը, այն ծանոթ էր միայն մասնագետներին: Հետևաբար ամերիկահայ տիկին Ռիտա Պալյանի և Հրանուշ Հակոբյանի համատեղ ուժերով բացված Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի թիվ մեկ խնդիրը դարձավ իրազեկումը: Աշխատանքային առաջին տարիներին կենտրոնն օրական մի քանի այցելու էր ունենում, այսօր արդեն՝ օրական գրեթե 200:

«Ինչքան շատ տեղեկացված լինեն ու շուտ դիմեն, այնքան ավելի վաղ շրջանում կկարողանանք հայտնաբերել քաղցկեղը,- Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը,- քաղցկեղի բուժումը կանխարգելումն է, իսկ նախաքաղցկեղային փուլում կանխարգելումը բարձր կյանքի որակ ու առողջ ապագա է ապահովում»:

Կանանց առողջությունն անմիջականորեն ասոցացվում է կրծքի առողջության հետ: Բայց առաջին հերթին կինն ինքը պետք է գիտակցի, որ օրգանիզմի ամենաթիրախային տեղը կուրծքն է: Ցավոք, շատ հաճախ կինը բժշկի է դիմում միայն այն ժամանակ, երբ ինքն է համոզվում, որ առողջական խնդիրներ ունի:

Ժամանակին բժշկի չդիմելը կնոջ համար կարող է ճակատագրական լինել, քանի որ այդ վիճակը համարվում է նախաքաղցկեղային:

«Փոքր մի հարված, սթրես, որը, ցավոք, բոլորս ենք տանում օրվա մեջ և դրանից ձերբազատված չենք, կարող է հանգեցնել նրան, որ չարորակացման պրոցես սկսվի, և մարդը շատ ավելի շուրջ խնդիրներ ունենա: Երբ կինն այցելում է մեզ, ու մենք փոքր փոփոխություններ ենք հայտնաբերում, առաջարկում ենք թե՛ բարակ ասեղային ուղեցույցային լոկալիզացիա, թե՛ բիոկսիա, այսինքն մեթոդներ, որոնք օգնում են կնոջն ազատել խնդրից»,- ասում է Խաչանուշ Հակոբյանը:

Ինչ վերաբերում է սթրեսներին, կենտրոնի տնօրենը շեշտում է, որ ամենօրյա փոքր խնդիրները դեռ սթրեսներ չեն, այլ` հոգսեր: «Սթրեսը դաժան, երկարատև դեպրեսիաներն են, այն խնդիրները, որոնք կարող են մեզ համար ճակատագրական դառնալ, ուստի մենք պարտավոր ենք մի փոքր ավելի ճիշտ ապրել և հիվանդության հանդեպ վերաբերմունքը կարողանանք ճիշտ ձևավորել»,- ասում է նա:

Հաջորդ կարևոր գործոնը գենետիկ տրամադրվածությունն է, որն, ի դեպ, քաղցկեղածին գործոնների մեջ առաջին տեղն է գրավում: Խիստ կարևոր է նաև հորմոնալ համակարգի կարգավորումը, քանի որ վահանաձև գեղձը նույնպես թիրախային օրգան է համարվում, իսկ կուրծքը հորմոնակախյալ օրգան է:

Կինն իր առողջության մասին պետք է հոգ տանի պատանեկան տարիքից: Մասնագետների կարծիքով՝ 35-45 տարեկանում ավելի ինֆորմատիվ է սոնոգրաֆիկ զննությունը, 45-ից բարձր տարիքում`երկու տարին մեկ անգամ, իսկ 50-ից բարձր տարիքում` տարեկան մեկ անգամ մամոգրաֆիկ հետազոտություն անցնելը:

«Քաղցկեղն անում է իր սև գործը, և այսօր շատ երիտասարդ աղջիկներ էլ են բախվում այդ խնդրին: Մենք հիմա փոխել ենք մեր գործելաոճը և փորձում ենք այնպես անել, որ աղջիկները սովորեն բժշկի դիմել հենց այն ժամանակ, երբ ձևավորվում է կրծքագեղձը, և բժշկին պարբերաբար այցելելը նրանց համար դառնա ոսկե կանոն»,- ասում է Հրանուշ Հակոբյանը` գոհունակությամբ նշելով, որ տարեցտարի ավելանում է կենտրոն դիմող երիտասարդ կանանց թիվը, ովքեր իրենց առողջության նկատմամբ ավելի պարտաճանաչ են, քան ավագ սերնդի կանայք:

«Քաղցկեղը նենգ հիվանդություն է: Կրծքագեղձի քաղցկեղը ձևավորվում է ծածուկ, և դրա համար երկար ժամանակ է պահանջվում: Մարդը կարող է որևէ գանգատ և ախտանիշներ չունենալ: Այդ պատճառով էլ խնդրում ենք, որ մարդիկ տարեկան մեկ անգամ դիմեն բժշկի, որպեսզի հիվանդության առկայության դեպքում այն հայտնաբերվի շատ վաղ փուլում, երբ կինը դեռ ոչինչ չի զգում»,- ասում է Խաչանուշ Հակոբյանը:

Եթե կանանց մոտ առավել տարածված են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, ապա տղամարդկանց համար շատ խոցելի և վտանգավոր օրգան է շագանակագեղձը: Ընդ որում, բժիշկները նշում են, որ տղամարդիկ շատ ավելի դժվարությամբ են դիմում բժշկի:

«Մեր կենտրոնում տեղադրված են սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ավելի հեշտ պայմաններում, շատ մեծ տհաճություններ չպատճառելով հետազոտել շագանակագեղձը և իրականացնել այն թեստը, որը բերում է քաղցկեղի կանխարգելման: Շագանակագեղձի քաղցկեղը սպառնում է տղամարդկանց, չնայած թոքերի քաղցկեղը տարածվածությամբ ավելի բուռն է ընթանում, և մեր տղամարդիկ նույնպես ենթակա են դրան, որովհետև ծխում են և ոչ առողջ ապրելակերպ վարում»,- ասում է կենտրոնի տնօրենը` հավելելով, որ ռիսկի խմբում են հատկապես այն տղամարդիկ, որոնց մայրը կրծքի քաղցկեղ է ունեցել:

Ինչ վերաբերում է տղամարդկանց մոտ հանդիպող կրծքագեղձի քաղցկեղի դեպքերին, Խաչանուշ Հակոբյանը նշում է, որ կենտրոնի գոյության տարիների ընթացքում տղամարդկանց մոտ քաղցկեղի հայտնաբերման 54 դեպք է գրանցվել:

«Սրանք ուշացած դեպքեր են, քանի որ տղամարդիկ չեն պատկերացնում, որ իրենց կրծքում կարող է քաղցկեղ լինել, և բժշկի են դիմում ուշացած: Տղամարդիկ մի փոքր կոշտուկ, փոփոխություն զգալուն պես պետք է դիմեն բժշկի: Միայն գործիքային զննության արդյունքում է հայտնաբերվում՝ դա քաղցկե՞ղ է, թե՞ ուրիշ գոյացություն: Տղամարդկանց համար ավելի հեշտ է այդ կոշտուկը հայտնաբերելը»,-ասում է Խաչանուշ Հակոբյանը:

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը չունի պետական աջակցություն և պետպատվեր: Թերևս սա է նաև պատճառը, որ սոցիալապես անապահով հատվածը ձեռնպահ է մնում կենտրոնի մասնագետների մոտ հետազոտվելու մտքից:

Փոխարենը, կենտրոնում ժամանակ առ ժամանակ զեղչեր են հայտարարվում: Օրինակ՝ մարտի 10-20-ը հայտարարված զեղչերի ընթացքում անցկացված 3030 հետազոտության արդյունքում քաղցկեղի 120 դեպք է հայտնաբերվել: Բարեբախտաբար, դրանց մեծ մասը` նախաքաղցկեղային, բջջային փուլում են եղել, ինչը հնարավորություն կտա բժիշկներին փրկել հիվանդի կյանքը:

Ապրիլի 4-10-ը կենտրոնը կրկին զեղչեր է հայտարարում` հուսով, որ այս օրերին ևս այցելուների թիվը կավելանա:

Ինչ վերաբերում է հետազոտությունների գներին ու դրանց անմատչելի լինելուն, Խաչանուշ Հակոբյանն այս պատճառաբանությանն այնքան էլ չի հավատում` որպես օրինակ նշելով, որ արտասահմանյան երկրներում նույն սարքավորումներով իրականացվող հետազոտությունները գրեթե 1000 դոլար արժեն, մինչդեռ իրենց կենտրոնը սոնոգրաֆիան ու մամոգրաֆիան իրականացնում է 20 հազար դրամով:

«Եթե կինը որոշել է առողջ ապրել և դրանով ապահովել նաև իր ընտանիքի ապագան, կարող է օրական 200 դրամ պահել գանձատուփում և տարին մեկ անգամ անցնել այս հետազոտությունը»,- ասում է նա` հավելելով, որ ավելի հակված է կարծել, որ մարդիկ պարզապես վախենում են հետազոտության պատասխանից, քանի որ քաղցկեղը դատավճիռ են համարում:

 

 

Լրահոս
0